Ալի բին ալ-Հուսեյն
Ալի բին ալ-Հուսեյն արաբ․՝ علي بن الحسين | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 23, 1975 (47 տարեկան) |
Ծննդավայր | Ամման, Հորդանան |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | իսլամ |
Կրթություն | Փրինսթոնի համալսարան, Սանդհարսթի Թագավորական ռազմական ակադեմիա և Salisbury School? |
Մասնագիտություն | ֆունկցիոներ |
Ամուսին | Princess Rym? |
Ծնողներ | հայր՝ Հուսեյն I իբն Տալալ, մայր՝ Ալիա ալ-Հուսեյն |
Զբաղեցրած պաշտոններ | ընկերության նախագահ |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Abdullah bin Ali? և Jalilah bint Ali? |
Կայք | alibinalhussein.com |
![]() |
Ալի բին ալ–Հուսեյն (արաբ․՝ الأمير علي بن الحسين, դեկտեմբերի 23, 1975, Ամման, Հորդանան), Հորդանանի թագավոր Հուսեյն I Իբն Թալալի երրորդ որդին և նրա երրորդ կնոջ՝ թագուհի Ալիի երկրորդ երեխան։ 2011 թվականի հունվարի 6–ից ՖԻՖԱ-ի անդամ Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի փոխնախագահն է[1]։
2015 թվականի հունվարին հայտարարվել է, որ արքայազն Ալին Զեպպ Բլատերի մրցակիցն է լինելու այդ տարվա մայիսին կայանալիք ՖԻՖԱ–յի նախագահի հերթական ընտրություններին[2]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Թագաժառանգ Ալին կրթությունը սկսել է Ամմանի Իսլամական ուսումնական քոլեջում։ Կրթությունը շարունակել է Մեծ Բրիտանիայում և Միացյալ Նահանգներում (Կոնեկտիկուտի նահանգ, Սոլսբերիի դպրոց), որտեղ հաջողություն է ունեցել սպորտում, հատկապես՝ ըմբշամարտում[3]։
2004 թվականի ապրիլի 23–ին թագաժառանգ Ալին ամուսնացել է CNN–ի նախկին լրագրող Ռիմ Բրախիմիի հետ, որը դիվանագետ, Աֆղանստանի Միացյալ ազգերի կազմակերպության հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրախիմիի դուստրն է[4]։ Ամուսնությունը հրապարակայնորեն նշվել է 2004 թվականի սեպտեմբերի 7–ին[5]։ Նրանք ունեն երկու երեխա․ արքայադուստր Ջալիլան (ծնվել է 2005 թվականի սեպտեմբերի 16–ին) և արքայազն Աբդուլան (ծնվել է 2007 թվականի մարտի 19–ին)[6]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ալ–Հուսեյն Բեն Ալիի Մեծ ժապավենի շքանշան
- Վերածնունդ բարձրագույն շքանշանի ասպետ
- Հորդանանի Աստղ շքանշանի Մեծ ժապավեն
- Պատվավոր լեգեոնի (Ֆրանսիա) շքանշան
- Ծագող արևի շքանշան (Ճապոնիա)
- Թագավորական Վիկտորիանական շքանշանի կոմանդոր–ասպետ (Մեծ Բրիտանիա)
- «Ավստրիական հանրապետության առաջ ծառայությունների» համար առաջին աստիճանի Մեծ խաչի պատվավոր նշան
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ BBC News
- ↑ «Prince Ali to challenge Sepp Blatter for Fifa presidency»։ BBC Sport։ հունվարի 5, 2015
- ↑ «Prince Ali turns 39»։ Jordan Times։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-23-ին։ Վերցված է 2018-10-21
- ↑ Матвеенко Ярослава (2 июня 2014 г.)։ «Жизнь по-королевски: монархия вчера,сегодня, завтра.: Королевские семьи Отцы и дети Часть первая»։ Жизнь по-королевски։ Վերցված է 2018-10-21
- ↑ Маками։ «Тиары, диадемы,драгоценности Иордании. Обсуждение на LiveInternet - Российский Сервис Онлайн-Дневников»։ www.liveinternet.ru (ռուսերեն)։ Վերցված է 2018-10-21
- ↑ Zolli Chris (2015-05-29)։ «Prince Ali bin Hussein: 5 Fast Facts You Need to Know»։ Heavy.com (en-US)։ Վերցված է 2018-10-21
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Official Website
- We Are Asia: Taking Our Place
- The West Asian Football Federation
- The Jordan Football Association
- Fédération Internationale de Football Association (FIFA)
- The Asian Football Confederation (AFC)
- The Royal Film Commission
- His Majesty King Abdullah II — Official Website
|