Ալիսիա Ուիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ալիսյա Ուիթից)
Ալիսիա Ուիթ
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 21, 1975(1975-08-21)[1][2] (48 տարեկան)
ԾննդավայրՎուստեր, Մասաչուսեթս, ԱՄՆ[3]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԲոստոնի համալսարան և Բոստոնի համալսարանի կերպարվեստի քոլեջ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, երգչուհի, դաշնակահարուհի, մոդել, թատրոնի դերասանուհի, ձայնային դերասանուհի և կոմպոզիտոր
Կայքaliciawittmusic.com
 Alicia Witt Վիքիպահեստում

Ալիսիա Ուիթ (անգլ.՝ Alicia Witt, օգոստոսի 21, 1975(1975-08-21)[1][2], Վուստեր, Մասաչուսեթս, ԱՄՆ[3]), ամերիկացի երգչուհի և դերասանուհի։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալիսիա Ուիթը ծնվել է Վուսթերում, Մասաչուսեթս նահանգում և մանուկ հասակում սկսել է հանդես գալ սիրողական բեմում։ 14 տարեկանում` միջնակարգ կրթության դիպլոմ ստանալուց հետո, նա տեղափոխվել է Հոլիվուդ, երաշժտություն և դերասանական վարպետութուն սովորելու նպատակով։  Մի քանի հեռուստաշոուների ժամանակ հանդես գալուց հետո, 1984 թվականին նա ստացել է Ալի Ատրեյդեսի դերը` Դևիդ Լինչի «Դյունա» ֆիլմում[4]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

90-ականների սկզբին Ալիսիա Ուիթը սկսել է իր էկրանային կարիերան։ Անհայտ ֆիլմերում մի քանի դերերից հետո նա լավ գնահատականների է արժանացել, իսկ «Սանդես» կինոփառատոնին մրցանակի է ստացել`1994 թվականին «Սպանություն հաճույքի համար» ֆիլմում նկարահանվելու համար[1]: «Չորս սենյակներ» և «Պարոն Հոլլանդի Օպուսը» ֆիլմերում երկրորդ պլանի դերերից հետո, Ալիսյան «Սիբիլ», կատակերգական սերիալում մարմնավորել է Սիպիլդ Շեպերդ հերոսուհու դստեր դերը, որտեղ նկարահանվել է 1995-1998 թվականներին։ Այնուհետև նա գլխավոր դեր է մարմնավորել «Քաղաքային լեգենդները» ֆիլմում, այնուհետև ճանաչում է ձեռք բերել «Վանիլային երկինք», «Հաղորդագրությամբ սեր» և «Զայրույթի տեսանելիությունը» ֆիլմերում երկրորդային դերեր մարմնավորելու շնորհիվ։

2004 թվականին Ուիթը նկարահանվել է «Նեբելունգի մատանին»մինի սերիալում, այնուհետև ևս մի քանի հեռուստաֆիլմերում` Lifetim կանացի մալուխային ալիքի համար։  2007 թվականին Ալ Պչինոյի հետ նկարահանվել է «88 րոպե» աղետային ֆիլմում։ Հաջորդող տարիներին հիմնականում աշխատել է անկախ կինոյում, և երբեմն հայտնվել է հեռուստատեսությունում ՝ երկրորդական դերեր խաղալով «Օրենք և կարգ։ Հանցավոր մտադրություն», «Որբաթի երեկոյան լույսերը» սերիալներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #136905757 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. «Alicia Witt- Biography». Yahoo!. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալիսիա Ուիթ» հոդվածին։