Jump to content

Ալեքսեյ Ֆեոդորով (ԽՍՀՄ հերոս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը պետական գործչի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Ալեքսեյ Ֆեոդորով (այլ կիրառումներ)։
Ալեքսեյ Ֆեոդորով
ուկրաիներեն՝ Олексій Федорович Федоров
Դիմանկար
Ծնվել էմարտի 17 (30), 1901
ԾննդավայրԼոցմանսկայա Կամենկա, Sobornyi District, Դնեպր, Ռուսական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 9, 1989(1989-09-09) (88 տարեկան)
Մահվան վայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԲայկովո գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսական կայսրություն
Մասնագիտությունգրող և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Խորհրդային Միության հերոս Խորհրդային Միության հերոս
Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Order of Bogdan Khmelnitsky I աստիճանի Սուվորովի շքանշան I աստիճանի Բոգդան Խմելնիցկու շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «Հայրենական պատերազմի պարտիզանի» 1-ին դասի մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
 Aleksey Fyodorovich Fyodorov Վիքիպահեստում

Ալեքսեյ Ֆեոդորովիչ Ֆեոդորով (ռուս.՝ Алексей Фёдорович Фёдоров, մարտի 30, 1901, Լոցմանսկայա Կամենկա, Եկատերինոսլավի մարզ, Ռուսական կայսրություն (ներկայումս Դնեպրոպետրովսկ) - սեպտեմբերի 9, 1989, Կիև, ԽՍՀՄ), խորհրդային պետական և կուսակցական գործիչ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ պարտիզանական շարժման կազմակերպիչներից, Խորհրդային Միության կրկնակի հերոս (1942, 1944), գեներալ-մայոր (1943), ԽՄԿԿ անդամ (1927

1920 թվականից ծառայել է Կարմիր բանակում։ 1938-ից՝ ՈՒԿ(բ)կ Չեռնիգովի մարզկոմի առաջին քարտուղար։ 1941-ի սեպտեմբերից՝ ՈՒԿ(բ)կ Չեռնիգովի, 1943-ի մարտից՝ նաև Վոլինի ընդհատակյա մարզկոմների առաջին քարտուղար, միաժամանակ՝ Չեռնիգով-Վոլինյան պարտիզանական միավորման հրամանատար, որը գործել է Ուկրաինայում, Բելառուսիայում, ՌՍՖՍՀ Բրյանսկի և Օրյոլի (մարզերում (ջոկատներում կռվել են շատ հայ մարտիկներ)։

1944-49 թվականներին եղել է ՈՒԿ(բ)կ Խերսոնի, 1950-ից՝ Իզմայիլի, 1952-ից Ժիտոմիրի մարզկոմների առաջին քարտուղարն Էր։ 1957-79-ին՝ ՈՒԽՍՀ սոցիալական ապահովության մինիստր։ Ուկրաինայի Կոմկուսի ԿԿ անդամ 1938-ից։ ԽՍՀՄ I—X գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ։

Պարգևատրվել է Լենինի 6, Հոկտեմբերյան հեղափոխության, Սուվորովի, Բոգդան Խմելնիցկու, «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշաններով։

Գրել է «Ընդհատակյա մարզկոմը գործում Է» (գիրք 1—2, 1949), «Վերջին ձմեռը» (1965) գրքերը։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Герои Страны» կայքում ( «О присвоении звания Героя Советского Союза т. т. Ковпаку С. А., Копенкину И. И., Сабурову А. Н., Фёдорову А. Ф., особо отличившимся в партизанской борьбе в тылу против немецких захватчиков» от 18 мая 1942 года // Ведомости Верховного Совета Союза Советских Социалистических Республик : газета. — 1942. — 5 июня (№ 20 (179)). — С. 1.

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ Ֆեոդորով (ԽՍՀՄ հերոս)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։