Ալեքսեյ Վենեցիանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսեյ Վենեցիանով
ռուս.՝ Алексей Венецианов
Venetsianov self.jpg
Ծնվել էփետրվարի 18, 1780(1780-02-18)
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էդեկտեմբերի 16, 1847(1847-12-16) (67 տարեկանում)
Մահվան վայրՏվեր, Ռուսական կայսրություն
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Մասնագիտություննկարիչ
Ոճռոմանտիզմ
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներThreshing Barn?
Պաշտոնպալատական նկարիչ
Alexey Venetsianov Վիքիպահեստում

Ալեքսեյ Դավրիլովիչ Վենեցիանով (փետրվարի 18, 1780(1780-02-18), Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 16, 1847(1847-12-16), Տվեր, Ռուսական կայսրություն), ռուս նկարիչ։ Կենցաղային ժանրի հիմնադիրներից ռուս գեղանկարչությունում։ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս (18111807 թվականից եղել է աստիճանավոր Պետերբուրգում, սովորել Վ. Լ․ Բորովիկովսկու մոտ։ Վաղ շրջանում ստեղծել է ռոմանտիզմին մոտ քնարական դիմանկարներ («Ա․ Ի․ Բիբիկով», 1805-1808, Ռուսական թանգարան, Լենինգրադ, «Մ․ Ա․ Ֆոնվիզին», կավճաներկ, 1812, Էրմիտաժ, Լենինգրադ)։ 1812 թվականի Հայրենական պատերազմի շրջանում հանդես է եկել ֆրանսիացիների և ֆրանսամոլ ազնվականների ծաղրանկարներով։ 1819 թվականից, թողնելով ծառայությունը, հաստատվել է Տվերի նահանգի Սաֆոնկովո գյուղում, ուր սկսել է նկարել գյուղական կենցաղի պատկերներ և գյուղացիների դիմանկարներ («Ճակնդեղի մաքրումը», կավճաներկ, մինչև 1822, «Կալ», մոտ 1821-1923, «Կալվածատիրուհու առավոտը», 1823, երեքն էլ՝ Ռուսական թանգարանում, «Վարատեղում։ Գարուն», «Հունձք։ Ամառ», «Տերեփուկով գեղջկուհին», երեքն էլ՝ 1820-ական թվականներին, «Զախարկա», 1825, բոլորը՝ Տրետյակովյան պատկերասրահում, Մոսկվա)։ Վենեցիանովի ժանրային նկարները տոգորված են գյուղացու նկատմամբ ջերմ համակրանքով, անկեղծ ճշմարտությամբ, քնարականությամբ։ Հատկապես սիրով է պատկերել երիտասարդ գեղջկուհիներին, երեխաներին, գյուղական բնությունը։ Նորարարական ռեալիստ, սկզբունքները Վենեցիանովը կիրառել է նաև մանկավարժական աշխատանքում՝ Պետերբուրգի և Սաֆոնկովոյի իր գեղարվեստի դպրոցում։ Հայաստանի պետերազմի պատկերասրահում են Վի «Սուրհանդակ» (1809), «Գեղջկուհի», «Ա․ Ա․ Վորոնովի դիմանկարը» աշխատանքները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Венецианов Алексей Гаврилович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 376 CC-BY-SA-icon-80x15.png