Jump to content

Ալեքսեյ Ակիմով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսեյ Ակիմով
Ծնվել էմայիսի 28, 1986(1986-05-28) (38 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
Երկիր ԱՄՆ
Մասնագիտությունկոմպոզիտոր, երաժիշտ, կիթառահար, երաժշտական պրոդյուսեր և պրոդյուսեր
Գործիքներկիթառ
ԼեյբլBungalo Records?, Universal Music Group, Capitol Records և EMI
ԿրթությունLos Angeles College of Music?
Կայքalexfeather.com
 Alex Feather Վիքիպահեստում

Ալեքսեյ Ակիմով (ռուս.՝ Алексей Юрьевич Акимов, մայիսի 28, 1986(1986-05-28), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս կիթառահար։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասական կիթառով սկսել է զբաղվել վաղ տարիքից` Նատալյա Կրամսկայայի ղեկավարությամբ։ Ալեքսեյի վրա հատուկ ազդեցություն է ունեցել «The Beatles» խումբը։ Դեռ դպրոցում Ալեքսեյն սկսել է կիթառ նվագել տարբեր ռոէ–խմբերում, այս ժամանակաշրջանին են պատկանում նաև նրա կողմից գրված առաջին երգերը, ի դեպ՝ նախ` անգլերեն բառերով։

Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, 2002 թվականին, Ալեքսեյ Ակիմովը ընդունվել է Էսրադային ջազային արվեստի պետական ուսումնարան, որը հաջողությամբ ավարտել է 2006 թվականին։ Սովորելով այնպիսի մանկավարժների մոտ, ինչպիսիք են Ալեքսանդր Կուտեյնիկովը, Դմիտրի Անդրիանովը, Լիան Մեյը, Ալեքսեյն իր համար բացահայտել է ռոք երաժշտությունը։

Էսրադային ջազային արվեստի պետական ուսումնարանում սովորելու ընթացքում Ալեքսեյն աշխատել է մի քանի երաժշտական խմբերի հետ. 2002-2003 թվականներին` «Աղջիկներ» (ռուս.՝ Девочки)[1], 2003-2004 թվականներին` «Էթնիկա» (ռուս.՝ Этника), 2004 թվականին՝ «K3», 2006 թվականին՝ «Մետաղի կորոզիա» (ռուս.՝ Коррозия Металла) խմբերի հետ։

Կրթությունը ԱՄՆ-ում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին Էստրադային ջազային արվեստի պետական ուսումնարանն ավարտելուց հետո Ալեքսեյը ստացել է կրթաթոշակ և մեկնել է սովորելու ԱՄՆ` Լոս Անջելեսի երաժշտական ակադեմիայում, որը գերազանցությամբ ավարտել է 2008 թվականին։ Ալեքսեյը սովորել է այնպիսի երաժիշտների մոտ, ինչպիսիք են Գրեգ Հոուն, Ֆրենկ Գամբալեն, Սթիվ Ֆիսթերը և շատ ուրիշներ։

Աշխատանքը ԱՄՆ-ում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին Ալեքսեյը անցնում է լսումները և աշխատանք է ստանում ամերիկական Ziv խմբում[2], որի հետ շրջագայում է 15 նահանգում և 183 քաղաքում։ 2008 թվականին Ալեքսեյը վերցնում է «Feather» (փետուր) մականունը։ Պատասխանելով այն հարցին, թե ինչու է ընտրել այդ անունը, Ալեքսեյը պատասխանում է․ «Ես ընդամենը մի փետուր եմ հրեշտակների քաղաքում»։ 2009 թվականին Ալեքսը, Ziv–ից հեռանալուց հետո, հրավիրվում է կիթառահար, «REFLEX» խմբի նախկին վոկալիստ Իրինա Նելսոնինի կողմից[3], որտեղ նա զբաղեցրել է նաև մենեջերի պաշտոնը։ Նախագիծը պայմանագիր է ստորագրում Bungalo / Universal Music Group- ի հետ, իսկ Իրինայի դեբյուտային «Sunrise» («Արևածագ») սինգլը հասել է Billboard-ի աղյուսակի 36 դիրքին[4] և ստացել ավելի քան մեկ միլիոն դիտում YouTube կայքում[5]։ 2011 թվականի հունվարի 11-ին, Ալեքսեյը մասնակցել է Բրիտնի Սպիրզի «Hold It Against Me» նոր երգի ձայնագրությանը[6]։

2008-ին Ալեքսեյը ձայնագրել է ամերիկյան «Lie Fast, Die Young» ֆիլմի սաունդթրեքն ու մասնակցել դրա նկարահանումներին[7]։

Էմինեմ և Ռիհաննա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին Ալեքսեյը հրավիրվել էր մասնակցելու Էմինեմի Love The Way You Lie FT Alex Feather Akimov (part 1) երգի պաշտոնական ռեմիքսին, որը հայտնվել է Billather Biz հիթ–շքերթում[8][9]։ Երգը համաշխարհային վաճառքի է հանվել 2010 թվականի նոյեմբերին։ Ռեմիքսի ձայնագրությունից հետո Ալեքսը մասնակցել է Ռիհաննայի Love The Way You Lie (part 2) FT Alex Feather Akimov երգի պաշտոնական ռեմիքսին[10], որը թողարկվել է 2010 թվականին դեկտեմբերին։

Մեներգչի կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանուհի Ավրիլ Լավինի պրոդյուսեր Բրայան Գարսիայի հետ ձայնագրած «All About the Rain»[11] հեղինակային առաջին ալբոմը թողարկվել է 2010-ին։ 2011 թվականի մարտին թողարկվել է երկրորդ սինգլը՝ «Search» անվանումով, որը ձայնագրվել է վիրտուոզ կիթառահար Գրեգ Հոուեի հետ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Группа «ДЕВОЧКИ» — официальный сайт Արխիվացված 2010-11-20 Wayback Machine
  2. Ziv Music
  3. «Irene Nelson official site». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 10-ին.
  4. http://4.bp.blogspot.com/_9t7s92-KRrQ/TAlFINBkaUI/AAAAAAAAAiU/B-hu6IFvzws/s1600/billboard35.jpg
  5. YouTube — Irene Nelson — Sunrise (HD) (www.irene-nelson.com)
  6. "Hold It Against Me"Ft Alex Feather Akimov Արխիվացված 2011-08-10 Wayback Machine
  7. Alex Akimov — IMDb(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  8. «Web Trends: The Slits, Eminem, Miley Cyrus and more | Billboard.biz». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 10-ին.
  9. YouTube — Love The Way You Lie Part 2 (Official Music Video)
  10. Dailymotion — Love The Way You Lie Part 2 FT Alex Feather Akimov — a Музыка video
  11. YouTube — Alex Feather Akimov — All About The Rain

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ Ակիմով» հոդվածին։