Ալեքսա Դեմի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսա Դեմի
անգլ.՝ Alexa Demie
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 11, 1990(1990-12-11)[1] (32 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՋոն Մարշալի անվան դպրոց
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, կինոռեժիսոր, երգերի հեղինակ և կինոդերասանուհի
Commons-logo.svg Alexa Demie Վիքիպահեստում

Ալեքսա Դեմի (անգլ.՝ Alexa Demie, դեկտեմբերի 11, 1990(1990-12-11)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ Առավել հայտնի է դարձել HBO հեռուստաալիքի թողարկած «Էյֆորիա» հեռուստասերիալում Մեդի Փերեցի դերով։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեմին ծնվել է Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում[2][3]։ Մայրը վիզաժիստ է, որը ծնվել է Մեքսիկայում, իսկ 1980-ական թվականներին արտագաղթել է Միացյալ Նահանգներ։ Հոր հետ Դեմին հազվադեպ է տեսնվում։ Երբ աղջիկը 8 տարեկան էր, հայրը օգտագործել է թմրանյութեր և հեռացել է ընտանիքից[4]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ տեսախցիկների առջև Ալեքսա Դեմին հայտնվել է 19 տարեկանում։ Աղջիկը նկարահանվել է երգչուհի Ազիլիա Բենքսի և Ֆարել Վիլյամսի ATM Jam (Kaytranada Remix) համատեղ երգի տեսահոլովակում։ Մի քանի տարի անց Ալեքսան հանդես է եկել երիտասարդ ռեժիսոր Օլիվեր Դեյլիի «Miles» կարճամետրաժ ֆիլմում։ Հաջորդ երեք տարիներին Դեմին նկարահանվել է «Ռեյ Դոնովան» դրամատիկ սերիալի մի քանի դրվագներում, «Սեր» կատակերգական սերիալում, ինչպես նաև «Բրիգսբի արջը» (2017) կատակերգությունում[5]։

Չնայած կինոարդյունաբերության բավականին հաջող մեկնարկին, աղջիկը հաճախ ստիպված էր լսել մերժումներ։ Այդ մասին նա ասել է.

Aquote1.png Շատ դժվար է լինում, երբ քասթինգից քասթինգ ես գնում, և լսում ես միայն «ոչ, ոչ, ոչ»։ Դժվար է առաջ շարժվել և շարունակել հավատալ ինքդ քեզ։ Նման բանի կարող են դիմանալ ոչ բոլորը։ Aquote2.png

Հերթական մերժումից հետո Ալեքսան հանգստություն է գտել երաժշտության մեջ։ Նրա դեբյուտային սինգլներն են՝ «Girl Like Me»-ն և «Closer»-ը։ 2018 թվականին Ալեքսան նկարահանվել է «90-ականների կեսը» դրամայում[6]։ 2019 թվականին Դեմին նկարահանվել է HBO հեռուստաալիքի «Էյֆորիա» սերիալում, որտեղ մարմնավորել է Մեդի Փերեցի կերպարը[7][8]։ Սերիալը նրան մեծ հաջողություն է բերել։

2018 թվականի օգոստոսից սկսել է նկարահանվել «Ալիքներ» («Waves») երաժշտական դրամայում՝ Լուկաս Հեջեսի, Քելվին Հարիսոնի, Թեյլոր Ռասսելի և Սթերլինգ Բրաունի հետ միասին[9][10][11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Vogue, Vogue / A. WintourCondé Nast, 1892. — ISSN 0042-8000
  2. McCarthy Lauren (June 14, 2019)։ «New Faces: Alexa Demie, Euphoria's Fearless Breakout Star»։ W Magazine։ Վերցված է July 26, 2019 
  3. «Alexa Demie: this is the girl»։ The Face (en-gb)։ Վերցված է 2020-01-21 
  4. Morales de la Cruz Atenea (July 3, 2019)։ «Alexa Demie nos cuenta sobre su papel en Euphoria, la serie que te va a dejar sin aliento»։ Vogue (Spanish)։ Վերցված է August 10, 2019 
  5. Thomas Leah Marilla (June 23, 2019)։ «Who Plays Maddy On 'Euphoria'? Alexa Demie Says Her Character Is A "Female Patrick Bateman"»։ Bustle.com։ Վերցված է July 26, 2019 
  6. N'Duka Amanda (August 1, 2017)։ «Alexa Demie Set For Jonah Hill’s ‘Mid ’90s’; Tommy Dorfman Cast In ‘Fluidity’»։ Deadline Hollywood։ Վերցված է July 26, 2019 
  7. Andreeva Nellie, Hipes Patrick (June 5, 2018)։ «Zendaya To Topline HBO's Drama Pilot 'Euphoria'; Storm Reid, Maude Apatow, Astro & Eric Dane Co-Star»։ Deadline Hollywood։ Վերցված է July 26, 2019 
  8. Petski Denise (July 11, 2019)։ «'Euphoria' Renewed For Season 2 By HBO»։ Deadline Hollywood։ Վերցված է July 26, 2019 
  9. Harris Hunter (2019-11-14)։ «You Can’t Make a Coming-of-Age Movie Without Alexa Demie»։ Vulture (en-us)։ Վերցված է 2020-01-21 
  10. Kroll Justin (August 15, 2018)։ «‘Mid90s’ Actress Alexa Demie Joins Lucas Hedges, Sterling K. Brown in A24’s ‘Waves’ (EXCLUSIVE)»։ Variety։ Վերցված է July 26, 2019 
  11. Fleming Mike, Jr. (May 14, 2019)։ «Johnny Knoxville, Chris Messina, Alexa Demie, Colleen Camp Join Gia Coppola’s ‘Mainstream’»։ Deadline Hollywood։ Վերցված է July 26, 2019 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]