Ալեքսանդր Միսկո
Ալեքսանդր Միսկո | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 28, 1997 (25 տարեկան) Կրասնոդար, Ռուսաստան |
Երկիր | ![]() |
Ժանրեր | Նյու էյջ և գործիքային երաժշտություն |
Մասնագիտություն | կիթառահար և կոմպոզիտոր |
Գործիքներ | Ակուստիկ կիթառ, կիթառ և flamenco guitar? |
Կայք | alexandrmisko.com |
Ալեքսանդր Միսկո (նոյեմբերի 28, 1997, Կրասնոդար, Ռուսաստան), ռուս ֆինգերսթայլ-կիթառահար։ Հայտնի է դարձել տարբեր հայտնի երգերի քավեր տարբերակների շնորհիվ, հրապարակված Youtube-ում և Facebook-ում։ Նա թողարկել է երեք ստուդիական ալբոմ՝ «The Songs of Adolescence», «Beyond the Box» և «Roundtrip»։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալեքսանդր Միսկոն ծնվել է 1997 թվականի նոյեմբերի 28-ին Կրասնոդար քաղաքում։ Ծնողները կրթությամբ տնտեսագետ են, ընտանիքում երաժիշտներ չկան[1]։ Նա սկսել է կիթառ նվագել 12 տարեկանում, երբ ծնողները նրան նվիրել են իր առաջին, այն ժամանակ դասական կիթառը[1]։ Ալեքսանդրի խոսքով, նա սովորել է նվագել երեք տարի, մինչև որ հանդիպել է կանադացի կիթառահար Դոն Ռոսի ստեղծագործություններին[2]։
Յություբյան ալիքի առաջին տեսահոլովակը վերբեռնվել է 2012 թվականի օգոստոսի 1-ին, այն Թրևոր Գորդոն Հոլի «Story» երգի քավեր տարբերակն էր[3]։ 2015 թվականին ռուսական ԶԼՄ-ների ուշադրությունը գրավեց երաժշտի տեսահոլովակը, որտեղ նա մի ձեռքով կիթառ է նվագում իսկ մյուսով գրիչով թակում պահարանին[4]։ Տեսանյութը 500 000 դիտում է հավաքել 4 օրում[5]։ Նույն թվականի փետրվարի 17-ին Միսկոն մասնակցել է «Բարև, ինտերնետ» ֆիլմի պրեմիերայի «Երեկոյան Ուրգանտ» գիշերային թոլք-շոուին[6]։
Համաշխարհային հռչակ է ձեռք բերել 2016 թվականի նոյեմբերի 25-ին Մայքլ Ջեքսոնի «Billie Jean» երգի քավերի հրապարակումից հետո։ Տեսանյութը վիրուսային է դարձել՝ ավելի քան 3 միլիոն դիտում հավաքելով Youtube-ում և ավելի քան 35 միլիոն դիտում Facebook-ում[3]։ Քավերը հրապարակելուց անմիջապես հետո Միսկոն թողարկել է իր դեբյուտային ալբոմը՝ «The Songs of Adolescence»։
2017 թվականի վերջին Միսկոն թողարկել է իր երկրորդ ալբոմը, որը կոչվում է «Beyond the Box», որը ներառում էր «Billie Jean» (Մայքլ Ջեքսոն), «Careless Whisper» (Ջորջ Մայքլ, Wham!) և իր իսկ հեղինակած երգերը։ 2018 թվականին «Careless Whisper»-ի քավեր տարբերակը նույնպես վիրուսային է դարձել՝ Facebook-ում ավելի քան 50 միլիոն դիտում ունենալով։ Նույն տարում Միսկոն ելույթ է ունեցել «TEDxMannheim»-ում (անկախ TED կոնֆերանս Մանհայմում), նրա ելույթի թեման էր՝ «What would happen if you could make one instrument sound like a whole ensemble?» (անգլ. թարգմանաբար՝ «Ի՞նչ կլիներ, եթե կարողանայիք մեկ գործիք հնչեցնել որպես ամբողջ անսամբլ»)[7][8]։
2018 թվականի սեպտեմբերի 29-ին նա դարձել է «UK Guitar Show 2018» մրցույթի հաղթող «Acoustic Guitarist of the Year» անվանակարգում, որի համար գրել և կատարել է «Tale of Lost Times» երգը (անգլ․ թարգմանաբաբար՝ «Կորուսյալ ժամանակի հեքիաթ»)[9]։
2019 թվականի վերջին Ալեքսանդրը թողարկել է իր երրորդ՝ Roundtrip ալբոմը։ Ալբոմը զբաղեցրել է իններորդ տեղը ռուսական «Google Play Albums Chart»-ում[10]։
Ալեքսանդրը հայտարարվել է որպես «Ultimate Jam» համերգի մասնակիցներից մեկը, որը պետք է տեղի ունենար Musikmesse փառատոնում 2020 թվականի մարտի 31-ից ապրիլի 4-ը[11][12]։ Սակայն փառատոնը հետաձգվել է COVID-19 համավարակի պատճառով[13]։
Ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ Միսկոյի՝ նա ոգեշնչվում է երաժշտության լայն տեսականիից՝ լսելով ամեն ինչ՝ հին դպրոցական հիփ-հոփից մինչև տեխնիկական դեթ մետալ, ինչպես նաև մինիմալ երաժշտություն, ներառյալ արտիստներ Սթիվեն Ռայխը և Ֆիլիպ Գլասը [1]։ Նրա նվագելու տեխնիկայի վրա ազդել են այնպիսի կիթառահարներ, ինչպիսիք են Դոն Ռոսը[5], Ջոն Գոմը, Թոմաս Լիբը, Պրեստոն Ռիդը, Մայք Դոուսը և Էրիկ Մոնգրեյնը[9]։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Chaffin, Kaylee (2018-03-04)։ «Interview: Alexandr Misko»։ Beat Media (անգլերեն)։ Վերցված է 2018-08-26
- ↑ Menge, Marian (2020-01-05)։ «Interview: Petteri Sariola, Janek Pentz & Alexandr Misko» (գերմաներեն)։ Gitarre & Bass։ Վերցված է 2020-01-16
- ↑ 3,0 3,1 Morais, Gustavo (2018-02-21)։ «Alexandr Misko transforma hits do pop em fingerstyle e conquista a web» (պորտուգալերեն)։ Cifra Club։ Վերցված է 2018-08-26
- ↑ «Краснодарский школьник сыграл одновременно на гитаре и ручке»։ Meduza։ 2015-01-26։ Վերցված է 2020-04-03
- ↑ 5,0 5,1 Ковалевская, Екатерина (2015-01-29)։ «Школьник из Краснодара покорил YouTube, сыграв "Гитаручку"»։ Российская газета։ Վերցված է 2018-08-26
- ↑ «Вечерний Ургант. Алло, интернет! Премьера рубрики (17.02.2015)»։ Youtube։ Вечерний Ургант։ Վերցված է 2018-08-26
- ↑ «Live Performance — Alexandr Misko (ENG)» (անգլերեն)։ TEDxMannheim։ Արխիվացված է օրիգինալից 2018-08-27-ին։ Վերցված է 2018-08-26
- ↑ Dorn, Lori (2018-05-22)։ «Guitarist Alexandr Misko Explains and Demonstrates His Incredible Fingerstyle Talent to a TEDx Audience» (անգլերեն)։ Laughing Squid։ Վերցված է 2018-11-23
- ↑ 9,0 9,1 «Watch 2018’s incredible Acoustic Guitarist of the Year finalists in action» (անգլերեն)։ MusicRadar։ 2018-10-11։ Վերցված է 2018-10-20
- ↑ «Музыкальные чарты за 48 неделю: лидируют Big Baby Tape, T-Fest, Anivar, Клава Кока и другие»։ InterMedia։ 2019-12-05։ Վերցված է 2020-01-16
- ↑ «Юбилейная выставка Musikmesse сведёт на одной сцене Дона Эйри и Берни Марсдена»։ Intermedia։ 2020-01-21։ Արխիվացված է օրիգինալից 2020-01-21-ին։ Վերցված է 2020-04-03
- ↑ Ильин, Юрий (2020-01-22)։ «Анонсированы некоторые ключевые мероприятия юбилейной выставки Musikmesse Frankfurt»։ Звуки.ру։ Վերցված է 2020-05-18
- ↑ «Выставку Musikmesse перенесли на год из-за коронавируса»։ Intermedia։ 2020-03-06։ Վերցված է 2020-04-03
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ալեքսանդր Միսկո Ֆեյսբուքում
- Ալեքսանդր Միսկո էջը Յություբ տեսահոսթինգում