Ալեքսանդր Գրիգորյան (մարզիչ)
Ալեքսանդր Գրիգորյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 28, 1966 (57 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ |
Aleksandr Grigoryan Վիքիպահեստում |
Ալեքսանդր Վիտալիի Գրիգորյան (28 սեպտեմբերի, 1966, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլային մարզիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Երևանում։ Վեց տարեկան հասակում տեղափոխվել է Կիսլավոդսկ. Զինվորական ծառայությունը անցել է հետևակային զորքերում Ուկրաինայում և Հունգարիայում[1]։ Առաջին մարզչական փորձը ունեցել է 25 տարեկանում Կիսլավոդսկի ֆուտբոլային ակումբներում, երբ հասկացել է, որ որպես ֆուտբոլիստ լուրջ հաջողությունների չի հասնի[2]։
1999—2009թթ․ աշխատել է կանանց ֆուտբոլային ակումբներում և գրանցել է առավելագույն հաջողություններ։ Ամենամեծ հաջողությունը կախված է Պերմի «Զվեզդա-2005» կանանց ֆուտբոլային ակումբի հետ, որը մարզելով 2007 թվականից սկսած որպես գլխավոր մարզիչ՝ նվաճում է բոլոր հնարավոր ռուսական տիտղոսները և նույնիսկ հասնում է կանանց Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ, որտեղ պարտվում է գերմանական «Դույսբուրգ-2001» ակումբին։
2011 թվականի հունվարից եղել է Մերձմոսկովյան Խիմկիի գլխավոր մարզիչը[3]։
2011 թվականի հոկտեմբերից մինչև 2012 թվականի դեկտեմբերը եղել է Խաբարովսկի «ԲՄԱ-Էներգիա» ակումբի գլխավոր մարզիչը[4]։
2013 թվականին մարզել է Պյատիգորսկի «Մաշուկ-ԿՄՎ» ֆուտբոլային ակումբը[5]։
2013 թվականի հունիսի 7-ին գլխավորել է «Լուչ-Էներգիա» ակումբը[6], ակումբի հետ Գրիգորյանը հասնում է մի շարք հաջողությունների, որոնցից ամենանշանավորը ՖԱԼ-ի Գավաթ 2014 հաղթանակն էր, եզրափակիչում հաղթելով Մոսկվայի Տորպեդո ֆուտբոլային ակումբին։ Այս հաջողությունները նպաստում են պայմանագրի թարմացմանը և 2014 թվականի նոյեմբերի 7-ին Գրիգորյանը երկարաձգում է պայմանագիրը[7], սակայն ակումբի ֆինանսական խնդիրների պատճառով շատ արագ խզում է պայմանագիրը։
2014 թվականի դեկտեմբերի 4-ին գլխավորում է Լենինգրադի մարզի «Տոսնո» ակումբը[8]։
2015 թվականին վերադառնում է Խաբարովսկի «ԲՄԱ-Էներգիա»[9]։
2017 թվականի հունվարի 5-ին նշանակվում է Մախաչկալայի «Անժի» ակումբի գլխավոր մարզիչ[10], որտեղ ևս շատ կարճ կարիերա է ունենում։
Նույն թվականի օգստոսի 16-ին գլխավորում է Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբը[11], բայց հոկտեմբերի 26-ին լքում է ակումբը[12][13]։
Դեկտեմբերի 26-ին դարձյալ գլխավորում է Վլադիվաստոկի «Լուչ-Էներգիա» ակումբը։ Գրիգորյանի նշանակումը առաջացնում է ակումբի որոշ երկրպագուների դժգոհությունը[14], ովքեր մասնավորապես մարզչին ուղղված վիրավորական ուղերձներ պարունակող պաստառներ են բերում մարզադաշտ[15], նա էլ իր հերթին թույլ է տալիս վիրավորական արտահայտություններ երկրպագուների նկատմամբ։ Գրիգորյանի և երկրպագուների հարաբերությունները շատ հետաքրքիր ընթացք են ստանում, երբ երկրպագուները մարզադաշտ են բերում մի աքլոր և նետում մարզչի ուղղությամբ, ուշագրավ է որ դեպքին անդրադարձել են նաև հանրաճանաչ «Վաշինգտոն Փոստ» и «Նյու Յորք Թայմս» օրաթերթերը[16][17][18][19]։
2018 թվականի օգոստոսի 15-ին վերադառնում է կանանց ֆուտբոլ՝ նշանակվելով ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ[20]։
Նույն թվականի ապրիլի 22-ին դառնում է Տամբով քաղաքի «Տամբով»[21] ֆուտբոլային ակումբը[22]։
2019 թվականից գալիս է Հայաստան և ստանձնում «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ղեկը[23][24]։
2021 թվականի մայիսի 20-ից գլխավորում է «Ալաշկերտ» ակումբը, որի հետ էլ ամենաբարձր ցուցանիշներն է գրանցում իր ողջ կարիերայի ընթացքում դառնալով Հայաստանի Բարձրագույն Խմբի 2020-21 առաջնության հաղթող, ինչն էլ հնարավորություն է տալիս Ալաշկերտին բավականին լավ հանդես գալ եվրոգավաթներում՝ դառնալով հայկական առաջին ֆուտբոլային ակումբը, որը հանդես է եկել եվրոգավաթների խմբային փուլում։
2021 թվականի սեպտեմբերի 30-ին կրկին վերադառնում է կանանց ֆուտբոլ և կրկին նշանակվում ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ[25]։ 2022 թվականի հոկտեմբերի 17-ին պայմանագիրը խզվում է, ընդ որում պայմանագրի խզումից մեկ օր առաջ Գրիգորյանը հայտարարում է, թե հույս ունի, որ դա իր վերջին փորձը կլինի կանանց ֆուտբոլում[26][27]։
2023 թվականի մայիսի 17-ից մինչ այժմ գլխավորում է Ռուսաստանի Առաջին Լիգայում հանդես եկող «Կուբան» ֆուտբոլային ակումբը։
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Լադա» (կանանց ակումբ)
- Ռուսաստանի չեմպիոն։ 2004
- Գավաթակիր Ռուսաստանի գավաթ (3)։ 2002, 2003, 2004
«Զվեզդա-2005» (կանանց ակումբ)
- Ռուսաստանի չեմպիոն (3)։ 2007, 2008, 2009
- Գավաթակիր Ռուսաստանի գավաթ։ 2007
- Փոխչեմպիոն Չեմպիոնների Լիգա։ 2008/09
«Լուչ-Էներգիա»
«Տամբով»
«Ալաշկերտ»
- Չեմպիոն Հայաստանի ֆուտբոլի առաջնություն։ 2020-21
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի երեք աղջիկ[2][28]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Александр Григорян. Интервью (22 ноября 2013 г.) ՅուԹյուբում
- ↑ 2,0 2,1 ««В 30 лет понял: пить мне нельзя». Александр Григорян — в проекте «Тренеры. Live»». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «Главный тренер футбольного клуба «Химки» Григорян ушёл в отставку». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ «Новым главным тренером «СКА-Энергии» назначен Александр Григорян». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ «Александр Григорян продолжит работу в клубе «Машук-КМВ»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 8-ին.
- ↑ Александр Григорян — главный тренер «Луча-Энергии»
- ↑ «Футбол. Александр Григорян: Продли «Луч» контракт со мной раньше, очков было бы больше» (ռուսերեն). 2014 թ․ նոյեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «Главным тренером «Тосно» стал Александр Григорян». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ «Мы обыграли «Спартак» абсолютно заслуженно — главный тренер «СКА-Хабаровска» Александр Григорян (ФОТО) — Новости Хабаровска». www.dvnovosti.ru. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «Главным тренером «Анжи» назначен Александр Григорян». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Григорян возглавил московский «Арарат»». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «Григорян покинул «Арарат»». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ ««Арарат» уволил Григоряна за хамскую манеру общения с игроками». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ Анатолий Горсков (2018 թ․ ապրիլի 6). «Григорян и фанаты. История противостояний». «Советский спорт». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 6-ին.
- ↑ Егор Чернов (2018 թ․ ապրիլի 21). «От Григоряна до Дзюбы. Кого в российском футболе больше всех ненавидят». Спорт-Экспресс. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 11-ին.
- ↑ Press, Associated (2018 թ․ ապրիլի 16). «Rooster thrown on soccer field in Russia to abuse coach». Washington Post (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ Press, The Associated (2018 թ․ ապրիլի 16). «Rooster Thrown on Soccer Field in Russia to Abuse Coach». The New York Times (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ ««Он за это на 15 суток сядет!» Григорян отреагировал на бросок петухом». Life.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ ««Пронесли тупо под курткой». Фанаты рассказали о метании петуха в тренера «Луча»». Life.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «Григорян возглавил женскую команду ЦСКА». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ «Лидирующий в ФНЛ «Тамбов» сменил главного тренера, новый наставник — Григорян». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ «Александр Григорян возглавил «Тамбов»!». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «Григорян возглавил армянский «Урарту»». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ «Александр Григорян покинул пост тренера армянского клуба «Урарту»». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 11-ին.
- ↑ «Григорян возглавил женскую команду ЦСКА». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ «Григорян покинул пост главного тренера женской команды ЦСКА». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ ««Надеюсь, это моё последнее интервью в женском футболе» — Григорян в эфире «Матч Премьер»». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ «Александр Григорян: «Я жене не даю работать — она всё время в декретах»». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 18-ին.