Ալեքսանդար Տրայկովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ալեքսանդար Տրայկովսկի
Ukro-Maki (19).jpg
Քաղաքացիությունը Flag of North Macedonia.svg Հյուսիսային Մակեդոնիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 5, 1992(1992-09-05)[1] (27 տարեկան)
Ծննդավայր Սկոպիե, Հյուսիսային Մակեդոնիա
Հասակ 179 սանտիմետր
Քաշ 75 կիլոգրամ
Պատանեկան կարիերա
2008—2009 Հյուսիսային Մակեդոնիա Ցեմենտարնիցա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009—2010 Հյուսիսային Մակեդոնիա Ցեմենտարնիցա 11 (2)
2010—2011 Խորվաթիա Ինտեր (Զապրեշիչ) 15 (4)
2011—2015 Բելգիա Զյուլտե Վարեգեմ 83 (11)
2013—2014  Բելգիա [Մեխելեն 22 (3)
2015—2019 Իտալիա Պալերմո 108 (16)
Ազգային հավաքական
2011—2014 Հյուսիսային Մակեդոնիա Մակեդոնիա (մինչև 21) 15 (3)
2011—մ․հ․ Հյուսիսային Մակեդոնիա Հյուսիսային Մակեդոնիա 50 (16)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 19 հուլիսի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 19 հուլիսի, 2019

Ալեքսանդար Տրայկովսկի (մակեդ.՝ Александар Трајковски, սեպտեմբերի 5, 1992(1992-09-05)[1], Սկոպիե, Հյուսիսային Մակեդոնիա), մակեդոնացի ֆուտբոլիստ, Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հարձակվող։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդար Տրայկովսկին «Ցեմենտարնիցա» ակումբի սան է։ 2009 թվականին կատարել է նորամուտը Մակեդոնիայի առաջնությունում։ 2010 թվականի ամռանը Տրայկովսկին տեղափոխվել է խորվաթական «Ինտեր» (Զապրեշիչ«Իստրա 1961» ակումբի դեմ խաղում կատարել է նորամուտը Խորվաթիայի առաջնությունում։ 2011 թվականի մարտի 11-ին «Լոկոմոտիվայի» դեմ խաղում Ալեքսանդարը խփել է իր առաջին գոլն «Ինտերի» կազմում[2]։ 2011 թվականի ամռանը Տրայկովսկին տեղափոխվել է բելգիական «Զյուլտե Վարեգեմ»։ Տրանսֆերի արժեքը կազմել է 500 հազար եվրո։ Հուլիսի 30-ին՝ «Լոքերեն» ակումբի դեմ խաղում կատարել է նորամուտը Ժյուպիլե լիգայում[3]։ Օգոստոսի 6-ին «Աուդ Հևերլե Լյովենի» դեմ խաղում Ալեքսանդարը խփել է իր առաջին գոլը «Զյուլտե Վարեգեմ» ակումբում[4]։

2014 թվականի սկզբին վարձավճարով տեղափոխվել է «Մեխելեն»։ Հուլիսի 27-ին՝ «Անդերլեխտի» դեմ խաղում կատարել է նորամուտը նոր թիմում[5]։ Փետրվարի 15-ին՝ «Օստենդե» ակումբի դեմ խաղում Ալեքսանդարը խփել է իր առաջին գոլը «Մեխելենի» կազմում[6]։ Վարձավճարային պայմանագրի ժամկետի ավարտից հետո վերադարձել է «Զյուլտե Վարեգեմ»։

2015 թվականի ամռանը Տրայկովսկին տեղափոխվել է իտալական «Պալերմո»։ Օգոստոսի 23-ին «Ջենոայի» դեմ խաղում նշել է նորամուտը իտալական սերիա Ա-ում[7]։ Դեկտեմբերի 12-ին «Ֆրոզինոնեի» դեմ խաղում խփել է իր առաջին գոլը «Պալերմոյի» կազմում[8]։ 2017 թվականին թիմը դուրս է մնացել էլիտայից, բայց Տրայկովսկին մնացել է ակումբում։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի օգոստոսի 10-ին Ալեքսանդար Տրայկովսկին կատարել է նորամուտը Մակեդոնիայի հավաքականում՝ մասնակցելով Ադրբեջանի հավաքականի դեմ ընկերական խաղին[9]։ 2013 թվականի օգոստոսի 14-ին Բուլղարիայի հավաքականի դեմ խաղում խփել է իր առաջին գոլն ազգային հավաքականի կազմում[10]։ 2015 թվականի նոյեմբերի 12-ին Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղում Ալեքսանդարը ձևակերպել է հեթ-տրիկ[11]։

Մակեդոնիայի հավաքականում խփած գոլերը[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցաշար
01. 14 օգոստոսի, 2013 Ֆիլիպ II, Սկոպիե, Մակեդոնիա Բուլղարիա Բուլղարիա 2:0 2:0 Ընկերական խաղ
2. 6 սեպտեմբերի, 2013 Ֆիլիպ II, Սկոպիե, Մակեդոնիա Ուելս Ուելս 2:1 2:1 ԱԱ—2014 որակավորման փուլ
3. 9 հոկտեմբերի, 2014 Ֆիլիպ II, Սկոպիե, Մակեդոնիա Լյուքսեմբուրգ Լյուքսեմբուրգ 1:0 3:2 ԵԱ-2016 որակավորման փուլ
4. 27 մարտի, 2015 Ֆիլիպ II, Սկոպիե, Մակեդոնիա Բելառուս Բելառուս 1:0 4:1 Ընկերական խաղ
5. 12 նոյեմբերի, 2015 Ֆիլիպ II, Սկոպիե, Մակեդոնիա Մլադոստ, Ստրումիցա, Մակեդոնիա 2:0 4:1 Ընկերական խաղ
6. 12 նոյեմբերի, 2015 Ֆիլիպ II, Սկոպիե, Մակեդոնիա Մլադոստ, Ստրումիցա, Մակեդոնիա 3:1 4:1 Ընկերական խաղ
7. 12 ոյեմբերի, 2015 Ֆիլիպ II, Սկոպիե, Մակեդոնիա Չեռնոգորիա Չեռնոգորիա 4:0 1:0 Ընկերական խաղ
8. 2 հունիսի, 2016 Ֆիլիպ II, Սկոպիե, Մակեդոնիա Իրան Իրան 1:1 1:3 Ընկերական խաղ
9. 5 սեպտեմբերի, 2017 Մլադոստ, Ստրումիցա, Մակեդոնիա Ալբանիա Ալբանիա 1:1 1:1 ԱԱ-2018 որակավորման փուլ
10. 6 հոկտեմբերի, 2017 Օլիմպիական մարզադաշտ, Հռոմ, Իտալիա Իտալիա Իտալիա 1:1 1:1 ԱԱ-2018 որակավորման փուլ
11. 9 հոկտեմբերի, 2017 Մլադոստ, Ստրումիցա, Մակեդոնիա Լիխտենշտայն Լիխտենշտայն 2:0 4:0 ԱԱ-2018 որակավորման փուլ
12. 27 մարտի, 2018 Մարդան Սպորտս Կոմպլեքս, Ակսու, Թուրքիա Ադրբեջան Ադրբեջան 1:1 1:1 Ընկերական խաղ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Լոկոմոտիվա VS. Ինտեր Զապրեշիչ 2:4» (անգլերեն)։ soccerway.com։ 2011-03-11 
  3. «Լոքերեն VS. Զյուլտե Վարեգեմ 0:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2011-07-30 
  4. «Զյուլտե Վարեգեմ VS. Աուդ Հևերլե Լյովեն 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2011-08-06 
  5. «Մեխելեն VS. ԱՆդերլեխտ 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2014-01-27 
  6. «Մեխելեն VS. Անդերլեխտ 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2014-02-15 
  7. «Պալերմո VS. Ջենոա 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-08-23 
  8. «Պալերմո VS. Ֆրոզինոնե 4:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-12-12 
  9. «Ադրբեջան VS. Մակեդոնիա 0:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2011-08-10 
  10. «Մակեդոնիա VS. Բուլղարիա 2:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2013-08-14 
  11. «Մակեդոնիա VS. Չեռնոգորիա 4:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-11-12 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]