Ստրումիցա (նախկինում՝ Ստրումնիցա, մակեդոներեն՝ Струмица), քաղաք Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության հարավ-արևելքում։ Բնակչությունը կազմում է 35 311 մարդ[1]։ Հանդիսանում է համանուն համայնքի վարչական կենտրոնը։
Ստրումնիցա քաղաքը տեղակայված է Մակեդոնիայի հարավ-արևելքում՝ Բուլղարիայի ու Հունաստանի հետ սահմանից ոչ հեռու։ Հարևան քաղաքներն են՝ Վալանդովո, Ռադովիշ (Մակեդոնիա) և Պետրիչ (Բուլղարիա)։ Քաղաքի մոտով է հոսում Ստրումնիցա (Ստրումեշնիցա) գետը։
Բալկանյան երկրորդ պատերազմի ժամանակ՝ 1913 թվականի հուլիսի 7-ին, քաղաքը բուլղարացիներից խլվել է հույների կողմից։ Բուխարեստի հաշտության պայմանագրից հետո, երբ Ստրումնիցան անցավ Բուլղարիային, Ստրումնիցա ու Գեվգելիա քաղաքների հույն բնակչության մեծ մասը տեղափոխվեց հունական Կիլկիս քաղաք, որ որ գտնվում էր Մակեդոնիայի ներկայիս սահմանից 25 կմ հեռավորության վրա։ Ստրումնիցայից տեղափոխված բազմաթիվ բնակիչներ ունենալու պատճառով Կիլկիսը որոշ ժամանակ կոչվում էր Նոր Ստրումնիցա։ 1919 թվականին կնաված Նեյի-սյուր-Սենի պայմանագրով Ստրումնիցան անցնում է Սերբերի, խորվաթների ու սլովենացիների թագավորությանը։