Ալեսանդրո Աբատե
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբատե ազգանունով այլ մարդկանց մասին:
Ալեսանդրո Աբատե Alessandro Abate | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 25, 1867 |
Ծննդավայր | Կատանիա, Սիցիլիա, Իտալիա |
Վախճանվել է | մարտի 29, 1953 (85 տարեկան) |
Մահվան վայր | Կատանիա, Սիցիլիա, Իտալիա |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | նկարիչ |
![]() |
Ալեսանդրո Աբատե (իտալ.՝ Alessandro Abate, նոյեմբերի 25, 1867, Կատանիա, Սիցիլիա, Իտալիա - մարտի 29, 1953, Կատանիա, Սիցիլիա, Իտալիա), իտալացի նկարիչ, որը ստեղծում էր մոդեռն ոճի նկարներ, Իտալիայի տաճարներում հեղինակել է բազմաթիվ ֆրեսկոներ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալեսանդրո Աբատեն ծնվել է 1867 թ. նոյեմբերի 25-ին Կատանիա քաղաքում։ Սկզբնական նկարչական կրթություն ստացել է Սիցիլիայում գեղանկարիչ Անտոնիո Գանդոլֆոյի մոտ։
1893 թ. իր ուսուցիչ Ֆրանչեսկո դի Բարտոլոյի ցուցաբերած ֆինանսական օգնության շնորհիվ շարունակեց իր ուսումը Նեապոլում նկարիչ Վինչենցո Մարինելիի մոտ։ Կրթությունն ավարտել է Հռոմ քաղաքում։
Աբատեն հրաշալի կարողանում էր աշխատել ջրաներկերով, կարողանում էր ստեղծել նաև գեղանկարներ և դիմանկարներ։ Հեղինակը նվաճեց տիտղոս, որպես առաջատար սիցիլիական գեղանկարիչ մոդեռն ոճում։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Alessandro Abate, pittore dovizioso»։ Galleria Roma։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-11-ին։ Վերցված է 2015-06-23 (իտալ.)