Ալեն Կուրցվեյլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեն Կուրցվեյլ
Ծնվել էդեկտեմբերի 16, 1960(1960-12-16)[1] (63 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մասնագիտությունգրող, վիպասան, լրագրող և մանկագիր
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԵյլի համալսարան և Aiglon College?
ԱշխատավայրԲրաունի համալսարան
Պարգևներ
Կայքallenkurzweil.net

Ալեն Կուրցվեյլ (անգլ.՝ Allen Kurzweil, դեկտեմբերի 16, 1960(1960-12-16)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի արձակագիր, մանկագիր, խմբագիր, էսսեիստ, հրապարակախոս և լրագրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Վիեննայից փախստական հրեաների ընտանիքում։ Մեծացել է Եվրոպայում և Միացյալ Նահանգներում։ 1982 թվականին ավարտել է Եյլի համալսարանը։

ԱՄՆ-ում հաստատվելուց առաջ, տասը տարի աշխատել է որպես լրագրող Ֆրանսիայում, Իտալիայում և Ավստրալիայում։

Նրա առաջին «A Case of Curiosities» («Հիշողությունների զարդատուփ», 1992) վեպը գրական մրցանակների է արժանանացել Անգլիայում, Իռլանդիայում, Իտալիայում և Ֆրանսիայում։

Երկրորդ` «The Grand Complication» («Մեծ բարդություն») վեպը հրատարակվել է 2001 թվականին։ Երկու գրքերն էլ ներառվել են Նյու Յորք Թայմսի ամենամյա բեսթսելլերների ցանկում։

Պարգևատրվել են նաև նրա մանկական «Leon and the Spitting Image» (2003) և «Leon and the Champion Chip» (2005) գրքերը։

2015 թվականին նա հրատարակել է «Whipping Boy, The Forty-Year Search for My Twelve-Year-Old Bully» գիրքը, որը թողարկվել է «HarperCollins» հրատարակչատանը և 2016 թվականին «Best Fact Crime» անվանակարգում արժանացել է Էդգար Ալան Պոյի մրցանակին։

Լրագրող է և հրատարակախոս։ Հոդվածներ է գրում ԱՄՆ-ի մի շարք հայտնի պարբերականների համար, որոնցից են The New York Times, Wall Street Journal, Los Angeles Times, Smithsonian, The New Yorker և այլ պարբերականներ։ Կուրցվեյլն ազատ խմբագիր է։ Նաև ուսուցիչ է և պրոֆեսոր։ Անց է կացնում սեմինարներ, վարպետության դասեր Միացյալ Նահանգներում և արտերկրում։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • A Case of Curiosities / Հիշողության զարդատուփ (1992)
  • The Grand Complication / Մեծ բարդություն (2001)
  • Leon and the Spitting Image (2003)
  • Leon and the Champion Chip (2005)
  • Potato Chip Science (2010)
  • Whipping Boy: The Forty-Year Search for My Twelve-Year-Old Bully (2015)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]