Jump to content

Ալեյսկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Ալեյսկ
Але́йск
Զինանշան

52°30′0″N 82°47′0″E / 52.50000°N 82.78333°E / 52.50000; 82.78333
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՀամայնքCity of Aleysk?[1]
Հիմնադրված է1913 թ.
Առաջին հիշատակում1913
Տվյալ կարգավիճակում1939 թվականից
Մակերես43,87 կմ²
ԲԾՄ170 մ
Պաշտոնական լեզուռուսերեն
Բնակչություն 28 528 մարդ (2016)
Խտություն650,28 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+7, ամառը UTC+8
Հեռախոսային կոդ+7 38553
Փոստային ինդեքս658130
Փոստային դասիչ658130 — 658149
Ավտոմոբիլային կոդ22
Պաշտոնական կայքaleysk22.ru
Ալեյսկ (Ռուսաստան)
Ալեյսկ (Ռուսաստան)

Ալեյսկ (ռուս.՝ Алейск), քաղաք (1939 թվականից) Ռուսաստանում, Ալթայի երկրամասի Ալթայի շրջանում (շարջանի կազմի մեջ չի մտնում)։ Քաղաքային օկրուգի վարչական կենտրոնը Ալեյսկ քաղաքն է։

2016 թվականի տվյալներով բնակչության թիվը կազմում է 28 528 մարդ։ Տարածքը՝ 4387 հա։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը տեղակայված է Մերձօբյան սարահարթի արևելյան ծայրամասում, Ալեյ գետի ձախ ափին (Օբ գետի ձախ վտակը) Գորևկա գետի թափվելու վայրում։ Քաղաքը գտնվում է Բարնաուլից 125 կմ դեպի հարավ-արևմուտք` A322 Բարնաուլ-Ռուբցովսկ դաշնային ավտոմայրուղու վրա, որը հանդիսանում է Ղազախստանի հետ սահմանը։ Քաղաքի միջով է անցնում նաև Բարնաուլ-Ռուբցովսկ-Սեմիպալատինսկ Արևմտա-Սիբիրական երկաթուղային գիծը։

Ալեյ գետի ափերին գտնվող տարածքներն անցել են Ռուսաստանին 17-րդ դարում։ 1913 թվականին Մալոպանյուշևո գյուղից հյուսիս-արևմուտք (այժմ քաղաքի սահմաններում է) բնակավայր է հիմնադրվել Թուրքեստանա-Սիբիրական երկաթուղային ճանապարհի Ալեյսկայա գծի մոտ (Նովոսիբիրսկ-Սեմիպալատինսկ)։ 1926-1938 թվականներին դարձել է քաղաքատիպ ավան։ 1939 թվականին ՌԽՖՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանով բնակավայրը ստացել է քաղաքի կարգավիճակ[2]։ Ալեյսկի աճին նպաստում էր սննդի և վերամշակման ոլորտի արդյունաբերությունը։

Ալեյսկ քաղաքը գտնվում է չափավոր ցամաքային կլիմայական գոտում։ Հունվարի միջին ջերմաստիճանը կազմում է -17,6 ˚C, իսկ հուլիսինը՝ +20,3 ˚C: Տեղումների տարեկան քանակությունը կազմում է 444 մմ։

Ալեյսկի կլիման 2010-2013 թվականներին

 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ
բացարձակ առավելագույնը (°C) 2 1 10 29 30 35 34 35 34 26 16 3
միջին ջերմաստիճանը (°C) −17,6 −14,8 −7,7 4 13 18,4 20,3 19,1 11,5 3,3 −6,2 −14,8
բացարձակ նվազագույնը (°C) −38 −33 −22 −7 2 10 11 10 0 −6 −18 −37

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ բնակչության թվով քաղաքը գտնվում էր 532-րդ տեղում Ռուսաստանի Դաշնության 1114 քաղաքների թվում։

1959196719701979198919921996199719981999
28 98231 00032 48731 30530 30930 60030 80030 40030 30030 000
2000200120022003200420052006200720082009
29 80029 80029 00028 68428 77828 74428 65728 47428 53528 496
2010201120122013201420152016
25 64529 48929 06128 82528 49328 37228 528

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալեյսկայա կայարան

Արդյունաբերություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոշոր գյուղատնտեսական շրջանների մոտ տեղակայված Ալեյսկը վերամշակող արդյունաբերության կենտրոն է հանդիսանում։ Քաղաքում գործում է մարզում արտադրվող ամբողջ գյուղացիական արտադրության վերամշակման ամբողջական ցիկլը։ Քաղաքի խոշորագույն ձեռնարկություն է համարվում Ս.Ն. Ստարովոյտովի անվան «Ալեյսկզերնոպրոդուկտ» ՓԲԸ, որը զբաղվում է ալրաղացա-ձավարային, բուսական յուղի և կենդանակերի արտադրությամբ։

Քաղաքի մյուս խոշոր ձեռնարկություններն են՝

  • «Ալեյսկիյ մյասոկոմբինատ» ԲԲԸ՝ մսամթերքի արտադրություն
  • «Ալեյսկիյ մասլոսիրկոմբինատ» ԲԲԸ՝ կաթնամթերքի արտադրություն։

Ալեյսկ քաղաքի մոտ է գտնվում է Արևմտա-Սիբիրական երկաթուղային ճանապարհի Ալթայի բաժանմունքի Ալեյսկայա երկաթուղային կայարանը։ Քաղաքի միջով է անցնում նաև A322 Բարնաուլ-Ռուբցովսկ դաշնային ավտոմայրուղին, AH64 Պետրոպավլովսկ-Բարնաուլ ասիական երթուղին։

Հայտնի մարդիկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քույր-քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. OKTMO 179/2016 — 2016.
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». էջ էջ 15.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեյսկ» հոդվածին։