Ալգիմանտաս Բալթակիս
Ալգիմանտաս Բալթակիս լիտ.՝ Algimantas Baltakis | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 15, 1930[1][2] |
Ծննդավայր | Leliūnai, Utena District Municipality, Լիտվա[1] |
Վախճանվել է | մարտի 13, 2022[1] (92 տարեկան) |
Վախճանի վայր | Վիլնյուս, Լիտվա[1] |
Մասնագիտություն | բանաստեղծ, թարգմանիչ, գրող և գրական քննադատ |
Քաղաքացիություն | Լիտվա և ԽՍՀՄ |
Կրթություն | Վիլնյուսի համալսարան (1954)[1][2] |
Պարգևներ |
Ալգիմանտաս Բալթակիս (լիտ.՝ Algimantas Baltakis, փետրվարի 15, 1930[1][2], Leliūnai, Utena District Municipality, Լիտվա[1] - մարտի 13, 2022[1], Վիլնյուս, Լիտվա[1]), լիտվացի բանաստեղծ, գրական քննադատ և թարգմանիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Լյալյունայ բնակավայրում։ Ավարտել է Կաունասի գիմնազիան (1949 թվական)։ 1954 թվականին ավարտել է Վիլնյուսի համալսարանը` «լիտվերեն լեզու և գրականություն» մասնագիտացմամբ։ 1952-1956 թվականներին աշխատել է որպես գրական աշխատակից, այնուհետև` որպես բաժնի վարիչ, ապա որպես` գործադիր քարտուղար «Տարիբինե մոտերիս» („Tarybinė moteris“; «Խորհրդային կին») ամսագրում։ Այնուհետև 1956-1990 թվականներին (ընդհատումներով) աշխատել է «Պյարգալե» (Pergalė; «Հաղթանակ») գրական հանդեսի խմբագրությունում, 1964-1967 և 1985-1989 թվականներին եղել է ամսագրի գլխավոր խմբագիրը։ 1955 թվականից եղել է Լիտվայի գրողների միության անդամ։ Ապրում է Վիլնյուսում։
Մրցանակներ և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1980 թվականի փետրվարի 15-ին արժանացել է «Պատվո նշան» շքանշանին»[3]
- 1966 թվական` «Պոեզիայի գարուն» փառատոնի դափնեկիր։
- 1967 թվական` Լիտվայի կոմերիտմիության մրցանակ` «Թափառող սարը» („Keliaujantis kalnas“) գրքի համար
- 1974 թվական` Ս. Ներիսի անվան կոլտնտեսության մրցանակ` «Գյուղական թեմայով տարվա լավագույն բանաստեղծության» համար
- 1986 թվական` Լիտվական ԽՍՀ ժողովրդական բանաստեղծ[4]։
- 2005 թվականին արժանացել է Լիտվայի Հանրապետության կառավարության արվեստի բնագավառի մրցանակի։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1955 թվականից սկսած` հրապարակել է ավելի քան քսան բանաստեղծությունների ժողովածու, ինչպես նաև` հոդվածներ լիտվական պոեզիայի մասին։ Բալթակիսի բանաստեղծությունները թարգմանվել են լատիշերեն և ռուսերեն։ Նա լիտվերեն է թարգմանել Ալեքսանդր Բլոկի, Ռասուլ Համզաթովի, Օյար Վացիետիսի բանաստեղծությունները։ Նա թարգմանել է նաև Ա. Պուշկինի մի շարք բանաստեղծություններ[5]։
Հրատարակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Lietučiui dulkiant, eilėraščiai. 1955
- Velnio tiltas, eilėraščiai. 1957
- Keturios stygos, eilėraščiai. 1959
- Mažosios poemos, eilėraščiai. 1963
- Požeminės upės, eilėraščiai. 1967
- Keliaujantis kalnas, eilėraščiai. 1967
- Akimirkos, eilėraščiai. 1970
- Stebuklinga žolė, eilėraščiai. 1971
- Vabaliukų balius, eilėraščiai. 1972
- Duona ir debesys, eilėraščiai. 1973
- Poetų cechas, pastabos apie šiuolaikinę lietuvių poeziją. 1975
- Dedikacijos, eilėraščiai. 1975
- Priemiesčio berniokas, eilėraščiai. 1976
- Upės ir tiltai, eilėraščiai. 1976
- Strazdiškio elegijos, eilėraščiai. 1979
- Maratonas, lyrikos rinktinė. 1980
- Rinktiniai raštai, 2 t. 1983
- Mudviejų vakaras, meilės lyrika 1986
- Brolių valanda, vertimų rinktinė. 1986
- Nepaklusnus šunytis, pastabos apie šiuolaikinius eilėraščius. 1989
- Kas kur gyvena, poemėlė. 1989
- Atodūsis, eilėraščiai. 1993
- Apvirtę Grižulo ratai, eilėraščiai. 1994
- Vienuolynas, eilėraščiai. 1998
- Žvirblių žiemavietė, eilėraščiai. 2005
- Pusryčiai dviese, meilės lyrika. 2005.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Mitaitė D. Visuotinė lietuvių enciklopedija (լիտ.)
- ↑ 2,0 2,1 2,2 Балтакис Альгимантас // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Указ Президиума Верховного Совета СССР от 15 февраля 1980 года № 1571—Х «О награждении писателя Балтакиса А. Ю. орденом «Знак Почёта»» // «Ведомости Верховного Совета Союза Советских Социалистических Республик». — № 8 (2030) от 20 февраля 1980 года. — Ст.152.
- ↑ «БАЛТАКИС Альгимантас». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ Aleksandras Puškinas. Александр Пушкин. Lyrika. Лирика. Sudarė Alvydas Šlepikas. Vilnius: Lietuvos rašytojų sąjungos leidykla, 1999. ISBN 9986-39-116-4. P. 39, 75, 139, 149, 193, 207.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Baltakis, Algimantas(չաշխատող հղում)
|