Աիդա Գյումրեցի
Աիդա Գյումրեցի | |
---|---|
Ծննդյան անուն | Աիդա Թադևոսի Գևորգյան |
Ծնվել է | 1916 |
Ծննդավայր | Ղոշավանք, Կարսի գավառ, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | 2001 |
Մասնագիտություն | գրող |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Աշխատավայր | Բանվոր |
Աիդա Գյումրեցի Վիքիքաղվածքում | |
Աիդա Գյումրեցի Վիքիդարանում |
Աիդա Գյումրեցի (ծննդյան անուն ազգանունը՝ Աիդա Թադևոսի Գևորգյան, Պոդկոլզինա Աիդա Ֆադեևնա, 1916, Ղոշավանք, Կարսի գավառ, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն - 2001[1]), հայ գրող։ Գրել է «Տղամարդկային համբերություն» գիրքը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աիդա Գևորգյանը ծնվել է 1916 թվականին Կարսի մարզի Կարսի գավառի Ղոշավանք գյուղում, Թադևոս վարժապետի ընտանիքում։ Դեռ մեկ տարեկան չկար, երբ կորցրել է մորը և մեծացել է հորաքրոջ մոտ՝ Զարիշատ գյուղում։ Երբ թուրքերը արշավել են Կարս, հորաքրոջ ընտանիքը փախել է Ալեքսանդրապոլ։ Աիդան սովորել է Ալեքսանդրոպոլի դպրոցներից մեկում։ 1926 թվականի երկրաշարժից հետո ավագ քույրը՝ Լիզան, նրան տարել է Թբիլիսի, իսկ մի քանի տարի անց՝ Մոսկվա, որտեղ ստացել է բարձրագույն կրթություն։ 1933 թվականին հանդիպել է իր ապագա ամուսնուն՝ գիտությունների թեկնածու, Պատրիս Լումումբայի համալսարանի դասախոս Ալեքսանդր Պոդկոլզինին, որի մասին գրում է.
![]() |
Ես և նա, ինչպես հոգին հոգու հետ, ապրեցինք 41 տարի, մեծացրինք երկու զավակների։ | ![]() |
Մինչև Մոսկվայում հաստատվելը, ամուսինները դժվարին ուղի են անցել Սիբիրից մինչև Կենտրոնական Ռուսիայի խորքերը։ Մոսկվայում Աիդա Գևորգյանը եղել է «Բանվոր» թերթի սեփական թղթակիցը[2]։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աիդա Գյումրեցու ստեղծագործությունների թեման հեղափոխությունն է, ինտերնացիոնալիզմը, հերոսները՝ երիտասարդները, հասարակական մեծ փոփոխությունների՝ 20-րդ դարի տարբեր ազգության մարդիկ, որոնք իրենց կյանքը նվիրաբերում են ժողովրդի երջանկությանը։ Գյումրեցու «Ալ կակաչներ գորշ ժայռերին» վեպը հրատարակվել է 1984 թվականին։ «Մոլոդայա գվարդիան» գիրքը հրատարակել է ռուսերեն։ Գյուրեցու այս և նախորդ գրքերը նվիրված են ռուսական հեղափոխության անհայտ զինվորներին, որոնց կյանքի գնով է ստեղծվել առաջին սոցիալիստական պետությունը։ Գյուրեցու «Մարտյան առավոտ» պատմվածքը լույս է տեսել ռուսերեն՝ «Պոդվիգ» ամսագրում, լատվերեն՝ «Զվյագզնե» ամսաթերթում և հայերեն՝ «Բանվորում»։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մինասի տան գաղտնիքը։ Երևան։ Հայաստան, 1972[3]։
- Հեռավոր աստղի լույսը։ Երևան։ Սովետական գրող, 1978[4]։
- Ստվերներն անհետանում են։ Վիպակ։ Երևան։ Սովետական գրող, 1981[5]։
- Ալ կակաչներ գորշ ժայռերին։ Երևան, «Հայաստան»։ 1988, 367 էջ[6]։
- Տղամարդկային համբերություն։ Արևիկ, 1990, 437 էջ[7][8]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Կոհա առցանց քարտարան › Հեղինակավորի որոնում › Գյումրեցի Աիդա, (Պոդկոզինա Աիդա Ֆադեևնա), 1916-2001 (Personal Name)»։ armunicat.nla.am։ Վերցված է 2019-04-02
- ↑ Ալ կակաչներ գորշ ժայռերին։ Երևան, «Հայաստան»։ 1988, 367 էջ։
- ↑ Գյումրեցի Աիդա, Սարգսյան Դ Դ (1972)։ Ավագյան Էդուարդ Սամվելի, ed.։ Մինասի տան գաղտնիքը։ Վեպ։ Երևան: Հայաստան
- ↑ Գյումրեցի Աիդա, Գասպարյան Անուշավան Վարդանի (1978)։ Ավագյան Էդուարդ Սամվելի, ed.։ Հեռավոր աստղի լույսը։ Վեպ։ Երևան: Սովետական գրող
- ↑ Գյումրեցի Աիդա, Սաֆյան Սպարտակ Գևորգի (1981)։ Ավագյան Էդուարդ Սամվելի, ed.։ Ստվերներն անհետանում են։ Վիպակ։ Երևան: Սովետական գրող
- ↑ Գյումրեցի Աիդա, Ավագյան Էդուարդ Սամվելի, Մանդակունի Վաղինակ Քրիստափորի (1988)։ Գրիգորյան Շ. Ա., Սարգսյան Ա. Ս., eds.։ Ալ կակաչներ գորշ ժայռերին։ Վեպ։ Երևան: Հայաստան։ ISBN 9785540000802
- ↑ Գյումրեցի Աիդա (1990)։ Տղամարդկային համբերություն։ Վեպ (հայերեն)։ Արևիկ։ ISBN 9785807703118
- ↑ Գյումրեցի Աիդա, Ավագյան Էդուարդ Սամվելի, Հակոբյան Խորեն Զավենի (1990)։ Օհանյան Գ. Ս., ed.։ Տղամարդկային համբերություն։ Վեպ։ Երևան: Արևիկ։ ISBN 9785807703118 (չաշխատող հղում)
|