Մոսկվայի ժողովուրդների բարեկամության համալսարան
Մոսկվայի ժողովուրդների բարեկամության համալսարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | համալսարան և ազատ հասանելիության հրատարակություն |
Կարգախոս | Scientia unescamus |
Հիմնադրված է | 1960 |
Անվանված է | Պատրիս Լումումբա |
Ռեկտոր | Վլադիմիր Ֆիլիպով և Q30344956? |
Անդամակցություն | Եվրոպայի համալսարանների միություն[1] |
Երկիր | ![]() |
Պարգևներ | Ժողովուրդների բարեկամության շքանշան |
Կայք | rudn.ru |
Peoples' Friendship University of Russia Վիքիպահեստում |
Պատրիս Լումումբայի անվան Մոսկվայի ժողովուրդների բարեկամության համալսարան, հիմնվել է 1960 թվականին (1961 թվականից՝ Պ․ Լումումբայի անվան)։ Համալսարանի կազմում կան ֆիզիկամաթեմատիկական, բնական, պատմաբանասիրական գիտությունների, տնտեսագիտության և իրավունքի, ինժեներական, գյուղատնտեսական, բժշկական և նախապատրաստական ֆակուլտետներ, ասպիրանտուրա, օրդինատուրա, 83 ամբիոն, 160 ուս․ և ԳՀ լաբորատորիա, բհաշվողական կենտրոն, գիտական գրադարան (ավելի քան 1 միլիոն հատոր գիրք)։ Սովորողները պրակտիկայի է ստաժավորման են ուղարկվում ԽՍՀՄ 240 արդյունաբերական ձեռնարկություններ, գյուղատնտեսական ֆերմաներ, կլինիկաներ, ԳՀ հիմնարկներ։ 1978-1979 ուսումնական տարում սովորել են մոտ 6,3 հզ․ ուսանող, ստաժյոր, օրդինատոր, ասպիրանտ՝ 100 երկրներից, աշխատել՝ ավելի քան 1000 դասախոս և գիտական աշխատող։ Մոսկվայի ժողովուրդների բարեկամության համալսարանի անդամ է Համալսարանների միջազգային ասոցիացիայի, կապեր ունի բազմաթիվ երկըրների բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական հիմնարկների հետ։ Պարգևատրվել է ժողովուրդների բարեկամության շքանշանով (1975)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 32)։ ![]() |
- ↑ https://eua.eu/about/member-directory.html
- ↑ Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.