Աթիլա Քարաօսմանօղլու
Աթիլա Քարաօսմանօղլու | |
Կուսակցություն՝ | անկախ քաղաքական գործիչ |
---|---|
Կրթություն՝ | Անկարայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետ և Ստամբուլի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և տնտեսագետ |
Ծննդյան օր | սեպտեմբերի 20, 1932 |
Ծննդավայր | Մանիսա, Թուրքիա |
Վախճանի օր | նոյեմբերի 10, 2013[1] (81 տարեկան) |
Վախճանի վայր | Ստամբուլ, Թուրքիա |
Թաղված | Çengelköy cemetery |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Աթիլա Քարաօսմանօղլու (թուրքերեն՝ Atilla Karaosmanoğlu, սեպտեմբերի 20, 1932, Մանիսա, Թուրքիա - նոյեմբերի 10, 2013[1], Ստամբուլ, Թուրքիա), թուրք տնտեսագետ և պետական գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1932 թվականի սեպտեմբերի 20-ին Մանիսում։ 1954 թվականին ավարտել է Անկարայի համալսարանի քաղաքագիտական ֆակուլտետը[2], այնուհետև դոկտորական աստիճան է ստացել Ստամբուլի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում։ Դասախոսել է Հարվարդի և Նյու Յորքի համալսարաններում[3]։
Թուրքիա վերադառնալուց հետո աշխատել է պետական պլանավորման կազմակերպությունում։ Քարաօսմանօղլուն նաև զբաղեցնում էր Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության գլխավոր խորհրդականի պաշտոնը[4]։
1966 թվականից աշխատել է Համաշխարհային բանկում։ 1971 թվականին վարչապետ Նիհաթ Էրիմը նրան Անկարա է հրավիրել և նշանակել Էկոնոմիկայի համար պատասխանատու փոխվարչապետ։ Նույն թվականի դեկտեմբերի 3-ին Քարաօսմանօղլուն և կառավարության ևս 10 անդամ հրաժարական են տվել՝ հայտարարելով, որ իրենք հնարավորություն չունեն իրականացնել այն բարեփոխումները, որոնք նախատեսել էին[5]։ Մեթին Թոքերի տվյալներով, Քարաօսմանօղլուն հայտարարել է, որ պաշտոնից հեռանալու պատճառը կառավարությունում տարաձայնություններն էին և հակամարտությունը էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունների միջև[6]։
Ավելի ուշ Քարաօսմանօղլուն վերադարձել է աշխատանքի Համաշխարհային բանկում։ Վերադառնալուց հետո նա այնտեղ աշխատել է 20 տարի և կարողացել է հասնել փոխնախագահի պաշտոնին։ 1994 թվականի նոյեմբերի 30-ին Քարաօսմանօղլուն հրաժարական է տվել[7]։
Աթիլա Քարաօսմանօղլուն մահացել է 2013 թվականի նոյեմբերի 11-ին շնչառական անբավարարությունից[8]։ Թաղված է Ստամբուլի Չենգելքեյ գերեզմանատանը[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ 2,0 2,1 «Faculty of Political Sciences bulletin (թուրքերեն)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Haber monitor Online news». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ Hürriyet newspaper on 11 November 2013 (թուրքերեն)
- ↑ Türkiye’nin 75 Yılı,Tempo yayıncılık, İstanbul,1998, p.225.
- ↑ Metin Toker:İsmet Paşalı Yıllar Cilt VII Bilgi yayınevi, Ankara, 1993 ISBN 975-494-428-8 p.259
- ↑ World Bank archieves
- ↑ Akşam newspaper (թուրքերեն)
- Ստամբուլի համալսարանի շրջանավարտներ
- Սեպտեմբերի 20 ծնունդներ
- 1932 ծնունդներ
- Մանիսա քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 10 մահեր
- 2013 մահեր
- Ստամբուլ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Հարվարդի համալսարանի դասախոսներ
- Անկարայի համալսարանի շրջանավարտներ
- Թուրքիայի փոխվարչապետներ
- Թուրք պետական գործիչներ
- Թուրքիայի քաղաքական գործիչներ
- Թուրք տնտեսագետներ