Աթանասիա Ցումելեկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աթանասիա Ցումելեկա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝թեթևատլետ և դերասանուհի
Երկիր՝ Հունաստան
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 2, 1982(1982-01-02)[1] (42 տարեկան)
Ծննդավայր՝Պրևեզա
158 սանտիմետր

Աթանասիա Ցումելեկա (հուն․՝ Αθανασία Τσουμελέκα, [aθanaˈsia tsumeˈleka], հունվարի 2, 1982(1982-01-02)[1], Պրևեզա), հույն թեթև ատլետ (մարզական քայլք), ով արժանացել է ոսկե մեդալի 2004 թվականին Աթենքում անցկացված Օլիմպիական խաղերում։

Մինչև 2003 թվականը Ցումելեկան մեծ ճանաչում չուներ և այդ տարվա աշխարհի առաջնությունում զբաղեցրել է յոթերորդ տեղը։ Ի զարմանս բոլորի, նա նվաճել է օլիմպական ոսկե մեդալ իր հայրենիքում՝ առաջ անցնելով Ռուսաստանը ներկայացնող Օլիմպիադա Իվանովայից (արծաթ) և ավստրալիացի Ջեյն Սավիլից (բրոնզ

2008 թվականի Պեկինի Օլիմպիական խաղերում նա զբաղեցրել է 9-րդ տեղը 20 կմ քայլքում։ Խաղերից հետո պարզվել է, որ օգոստոսի 6-ին նրա հանձնած մեզում Էրիթրոպոետինի պարունակության թեստը դրական արդյունք է ցույց տվել, և անհրաժեշտություն է առաջացել անցկացնել նոր թեստ CERA-ի համար[2]։ Ցումելեկան կասկածներ է հայտնել այդ գործընթացի ստույգության վերաբերյալ, ապա հայտարարել, որ անմիջապես հեռանում է սպորտից[2]։ 2009 թվականի ապրիլի 29-ին հայտարարվել է, որ 2008 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ Ցումելեկայի հանձնած արյան CERA-ի թեստը ցույց է տվել դրական արդյունք[3]։ Նրա «Բ» տարբերակը նույնպես ունեցել է դրական արդյունք[4]։ 2008 թվականի նոյեմբերի 18-ին Միջազգային օլիմպիական կոմիտեն որոշել է չեղարկել 2008 թվականի Օլիմպիական խաղերի կանանց 20 կմ քայլքում Ցումելեկայի արդյունքը, որտեղ նա զբաղեցրել էր 9-րդ տեղը[5]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Մրցաշար Վայր Դիրք Մրցում Նշումներ
Ներկայացրել է՝ {{{2}}} Հունաստան
2000 Աշխարհի պատանեկան առաջնություն Սանտյագո, Չիլի 4-րդ 10,000 մ 47:10.96
2002 Եվրոպայի առաջնություն Գերմանիա, Մյունխեն 9-րդ 20 կմ 1:31:25 SB
2003 Եվրոպայի մինչև 23 տարեկաններ առաջնություն Լեհաստան , Բիդգոշչ 1-ին 20 կմ 1:33:55
Աշխարհի առաջնություն Ֆրանսիա, Փարիզ 7-րդ 20 կմ 1:29:34 NR
2004 Օլմպիական խաղեր Հունաստան, Աթենք 1-ին 20 կմ 1:29.12 PB
2005 Աշխարհի առաջնություն Ֆինլանդիա, Հելսինկի 20 կմ DSQ
2008 Աշխարհի մարզական քայլքի գավաթ Ռուսաստան, Չեբոքսարի 14-րդ 20 կմ 1:30:40
Օլիմպիական խաղեր Պեկին, Չինաստան DSQ 20 կմ 1:27:54

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 World Athletics database
  2. 2,0 2,1 Associated Press (2009 թ․ հունվարի 17). «Ex-Olympic champion tests positive for EPO». ESPN.com.
  3. Grohmann, Karolos (2009 թ․ ապրիլի 29). «Beijing 1,500 gold medallist tests positive». Reuters.
  4. Wilson, Stephen (2009 թ․ հուլիսի 8). «Backup samples positive for 5 Olympians». Associated Press.
  5. IOC Disciplinary Commission Decision (November 18, 2009) "IOC source: IOC sanctions five athletes who competed in Beijing" International Olympic Committee