Jump to content

Ազիզա Ազիմովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազիզա Ազիմովա
Ծնվել էդեկտեմբերի 5, 1915(1915-12-05)[1]
ԾննդավայրՏաջիկստան
Մահացել է1997
Մասնագիտությունբալետի պարող և դերասանուհի
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան[1]
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան «Պատվո նշան» շքանշան
և Տաջիկստանի ԽՍՀ ժողովրդական արտիստ

Ազիզա Ազիմովա (տաջ.՝ Азиза Азимова, դեկտեմբերի 5, 1915(1915-12-05)[1], Տաջիկստան - 1997), բալետի տաջիկ խորհրդային արտիստուհի, դրամատիկ դերասանուհի, բալետմայստեր, Տաջիկստանի ԽՍՀ ժողովրդական արտիստ (1941)[2]:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազիզա Ազիմովան ծնվել է 1915 թվականին Սուրխիի (Տաջիկստանի հյուսիսային մասում) կիշլակում՝ աղքատի ընտանիքում։ 2 տարեկանում նրա մայրը մահացել է։ Հոր հետ տեղափոխվել է Բուխարայի Բոգոուտդին կիշլակ։ Որոշ ժամանակ անց աղքատության պատճառով հայրը ստիպված է եղել աղջկան 75 ռուբլով վաճառել բուխարացի թասակագործի։ Մինչև 8 տարեկանը Ազիզան թասակագործի ընտանիքում ապրել է «չուրիի» կարգավիճակով։ 1923 թվականին Բուխարայի լուսժողկոմի կողմից ուղարկվել է Մոսկվա՝ սովորելու։ Մոսկվայում սովորելու ժամանակ Ազիզա Ազիմովայի մեջ առաջին անգամ դերասանուհի դառնալու ցանկություն է առաջացել[3]։

Վերադառնալով Բուխարա՝ Ազիզան ընդունվել է մանկավարժական իգական տեխնիկումը և սկսել է հաճախել թատերական ստուդիա[3]։ 1930 թվականին ընդունվել է Տաշքենդի շրջիկ աշխատանքային թատրոնի թատերախումբ[2]։

Առաջին անգամ բեմ է բարձրացել Ստալինաբադի երաժշտա-դրամատիկական թատրոնում՝ որպես դրամատիկ դերասանուհի։ 1937 թվականին դարձել է Տաջիկստանի երաժշտական թատրոնի մենակատար[3]։

1950 թվականին ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի բալետմայստերական ֆակուլտետը և Այնայի անվան թատրոնում բեմադրել «Կարմիր ծաղիկ» (1951), «Բժիշկ Այբոլիտ» (1952) բալետները։ Նա՝ որպես պարուհի և բալետմայստեր, մասնակցել է Տաջիկստանի պարային կոլեկտիվների տարբեր ստուգատեսների ու համերգների, ստեղծագործական խմբերի հյուրախաղերին ԽՍՀՄ հանրապետություններում և արտասահմանյան երկրներում։ 20-րդ դարի 70-80-ական թվականներին Ազիմովան Տաջիկստանի Մ. Տուրսունզադեի անվան արվեստի պետական ինստիտուտի պարարվեստի բաժնում զբաղվել է մանկավարժական գործունեությամբ։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերեր Տաջիկստանի երաժշտա-դրամատիկական թատրոնում (Ստալինաբադ)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալետի պարտիաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Երկու վարդ» (լիբրետոն՝ Մ. Ռաբիևի, երաժշտությունը՝ Ա. Լենսկոյի) − Նոզգուլ[4][5]
  • «Ապարդյուն նախազգուշություն» (Պետեր Լյուդվիգ Հերթել) − Լիզա
  • «Բախչիսարայի շատրվան» (Բորիս Ասաֆև) − Մարիա

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 http://fayllar.org/p-rominent-t-ajik-f-igures-of-the.html?page=6
  2. 2,0 2,1 Театральная энциклопедия. Гл. ред. С. С. Мокульский. Т. 1 — М.: Советская энциклопедия, А — «Глобус», 1961, 1214 стб. с илл., 12 л. илл.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Путь актрисы». «Известия» № 86 (7462) от 12 апреля 1941 года
  4. «Завтра открывается декада таджикского искусства». «Известия» № 85 (7461) от 11 апреля 1941 года
  5. «Общественный просмотр балета „Ду гуль“». «Известия» № 86 (7462) от 12 апреля 1941 года

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]