Ադրբեջանն Ամառային Պարալիմպիկ խաղեր 2008-ում
Ադրբեջանն 2008 թվականի Ամառային Պարալիմպիկ խաղերում ներկայացրել են 18 մարզիկները 4 մարզաձևերում։ Նրանց թվում էին ադրբեջանցի 7 ձյուդոիստներ, 7 թեթև ատլետներ, 3 պաուերլիֆթիստնռր և 1 հրաձիգ։
Նախքան մրցույթի մեկնարկը, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով Պեկինում անցկացվող Ամառային 8-րդ Պարալիմպիկ խաղերի մասնակիցները պարգևատրվել են։
Ինչպես հաղորդում են Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունները, նախագահի հրամանագրով բարձր տեղեր նվաճած մարզիկները և նրանց մարզիչները պարգևատրվել են խոշոր գումարային նվերներով։
Ոսկե մեդալի դափնեկիրներ մարզիկները ստացել են 200.000 մանաթ, իսկ նրանց մարզիչները՝ 100,000 մանաթ։ Արծաթե մեդալակիրները պարգևատրվել են 100,000 մանաթ դրամական պարգևներով, իսկ նրանց մարզիչները՝ 50 000 մանաթ։
Բրոնզե մեդալ նվաճած մարզիկները ստացել են 50 000, իսկ նրանց մարզիկները՝ 25,000 մանաթ։ Համեմատության համար նշվում է, որ Պարալիմպիկ խաղերը հյուրընկալող Չինաստանի կառավարությունը հաղթողներին տրամադրել է ընդամենը 50 000 ԱՄՆ դոլար, որը համապատասխանում է մոտ 40.000 ադրբեջանական մանաթ դրամական արժույթին։
Ադրբեջանի ներկայացուցիչ մարզիկները 2008 թվականի Պարալիմպատիկ խաղերում նվաճել են տասը մեդալ՝ ընդ որում երկու ոսկի, երեք արծաթ և հինգ բրոնզե մեդալներ։
Ոսկե մեդալի դափնեկիրներն էին ձյուդոիստ Իլհամ Զակիևը և թեթև ատլետ Օլոխան Մուսաևը։ Արծաթե մեդալակիր երեք մարզիկներն էին՝ ձյուդոիստ Թոֆիգ Մամեդովը և Կարիմ Սարդագովը և եռացատկորդ Զեինիդին Բիլալովը։
Պատվավոր բրոնզե մեդալակիրներն էին ձյուդոիստ Ռամին Իբրահիմովը, եռացատկորդ Վլադիմիր Զայացը և Օլեգ Պոնյուտինը, վազորդ Ռզա Օսմանովը (մինչև 400 մ) և Վյուգար Մահմիդևը (մինչև 200 մ)։
2008 թվականի Չինաստանի մայրաքաղաք Պեկինում (Բեյջինում) անցկացվող Ամառային Պարալիմպիկ խաղերում Ադրբեջանի հավաքականը նվաճեց 37-րդ տեղը։ Հետխորհրդային երկրների շարքում այն 4-րդն էր և այդ ցուցանիշով զիջում էր միայն Ուկրաինային (24-18-32), Ռուսաստանին (18-23-22) և Բելառուսին (5-7-1)։
Ադրբեջանի պարալիմպիկ հավաքականի կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ադրբեջանի առաջին պատվիրակության կազմում ներկա են եղել 38 մարդ, այդ թվում, մարզիկներ, մարզիչներ և տարբեր պաշտոնյաների[1]։ |Ադրբեջանի Դրոշ|ով երկիրը ներկայացրել է նախորդ Պարալիմպիկ խաղերի չեմպիոն ձյուդոիստ Իլհամ Զակիևը։
Անձ | Դեր |
---|---|
Իլգար Ռահիմով | Ադրբեջանի Պարալիմպիկ պատվիրակության կոմիտեի ղեկավար |
Աֆիգ Սուլեյմանով | Պատվիրակության ղեկավարի տեղակալ, գլխավոր քարտուղար և Ազգային պարալիմպիկ կոմիտեի անդամ |
Զիյադհամ Քերիմով | Պատվիրակության ղեկավարի տեղակալ և պատվիրակության փոխնախագահ |
Շայիգ Գամիդով | Պատվիրակության ղեկավար և գործադիր տնօրեն |
Ռաուֆ Ալիև | Ազգային Պարալիմպիկ խաղերի խորհրդի անդամ |
Սադիհ Սադիհով | Ազգային Պարալիմպիկ խաղերի խորհրդի անդամ |
Այդին Մամեդով | Ազգային Պարալիմպիկ խաղերի խորհրդի անդամ |
Սամյար Աբուդլաև | Ազգային Պարալիմպիկ խաղերի խորհրդի անդամ |
Ֆուհադ Սուլայմանլի | կցորդ (ատաշե) |
Ահմեդ Քերիմով | կցորդ-թարգմանիչ |
Իլհամ Թահմազով | կցորդ-թարգմանիչ |
Ֆիկրետ Ադիգյոզալով | տեխնիկական անձ |
Մարզիկներ և մարզիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|
Մեդալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ադրբեջանի հավաքականը 2008 թվականի Պարալիմպիկ խաղերում նվաճել է 10 մեդալ, ընդ որում երկու ոսկի, երեք արծաթ և հինգ բրոնզե մեդալներ[2].
Մեդալակիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեդալ | Մարզիկ | Սպորտաձև | դիսցիպլինա | անսաթիվ |
---|---|---|---|---|
Ոսկի | Իլհամ Զակիև | Ձյուդո | տղամարդկանց մինչև 100 կգ | սեպտեմբերի 9 |
Ոսկի | Օլոխան Մուսաև | թեթև աթլետիկա | ցատկ | սեպտեմբերի 15 |
Արծաթ | Տոֆիգ Մամեդով | Ձյուդո | տղամարդկանց մինչև 90 կգ | սեպտեմբերի 9 |
Արծաթ | Քերիմ Սարդարով | Ձյուդո | տղամարդկանց մինչև 100 կգ | սեպտեմբերի 9 |
Արծաթ | Զեինիդին Բիլալով | թեթև աթլետիկա | եռացատկ | սեպտեմբերի 12 |
Բրոնզ | Ռամին Իբրահիմով | Ձյուդո | տղամարդկանց մինչև 60 կգ | սեպտեմբերի 7 |
Բրոնզ | Ռզա Օսմանով | թեթև աթլետիկա | վազք, մինչև 400 մետր | սեպտեմբերի 13 |
Բրոնզ | Օլեգ Պոնյուտին | թեթև աթլետիկա | հեռացատկ F12 | սեպտեմբերի 13 |
Բրոնզ | Վլադիմիր Զայաց | թեթև աթլետիկա | հեռացատկ F12 | սեպտեմբերի 8 |
Բրոնզ | Վյուգար Մահմիդև | թեթև աթլետիկա | վազք, մինչև 200 մետր | սեպտեմբերի 16 |
Մեդալներ ըստ օրերի
[խմբագրել | խմբագրել կոդը]Օր | Ամսաթիվ | Ընդհանուր | |||
Օր 0 | սեպտեմբերի 6 | — | — | — | — |
Օր 1 | սեպտեմբերի 7 | — | — | 1 | 1 |
Օր 2 | սեպտեմբերի 8 | — | — | 1 | 1 |
Օր 3 | սեպտեմբերի 9 | 1 | 2 | — | 3 |
Օր 4 | սեպտեմբերի 10 | — | — | — | — |
Օր 5 | սեպտեմբերի 11 | — | — | — | — |
Օր 6 | սեպտեմբերի 12 | — | 1 | — | 1 |
Օր 7 | սեպտեմբերի 13 | — | — | 2 | 2 |
Օր 8 | սեպտեմբերի 14 | — | — | — | — |
Օր 9 | սեպտեմբերի 15 | 1 | — | — | 1 |
Օր 10 | սեպտեմբերի 16 | — | — | 1 | 1 |
Օր 11 | սեպտեմբերի 17 | — | — | — | — |
Ընդհանուր | 2 | 3 | 5 | 10 |
---|
Մրցույթի արդյունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձյուդո
[խմբագրել | խմբագրել կոդը]Ադրբեջանը 2008 թվականի Պարալիմպիկ խաղերում ներկայացրել են յոթ ձյուդոյիստներ, ոորնցից չորսը հայրենիք են վերդադրձել մեդալներով։
Ադրբեջանի առաջին մեդալը նվաճել է Ռամին Իբրահիմովը` մրցույթի առաջին օրը` սեպտեմբերի 7-ին։ Ռամին Իբրահիմովը նվաճել է Ադրբեջանի առաջին մեդալը մրցելով 60 կգ ծանր քաշային կարգում։
Լինելով 2007 թվականի աշխարհի չեմպիոն, Ռամին համարվում էր մրցույթի ֆավորիտը։ Սակայն Ռամին դուրս մնաց մրցույթից կիսաեզրափակչում պարտվելով Ալժիրը ներկայացնող Մովլութ Նուրին, ով հետագայում դառնում է ձյուդոյի խաղերի չեմպիոն։
Դրանից հետո մենամարտել է Մեծ Բրիտանիան ներկայացնող Բեն Քուիլթերի հետ և հաղթանակ տարել մեկ րոպեից ավելի կարճ ժամանակահատվածում։
Ի վերջո այս սպորտաձևում Ռամինը գրավեց երրորդ տեղը։
Միայն սեպտեմբերի 9-ին ադրբեջանցի ձյուդոյիստները նվաճել են 3 մեդալ։ 90 կգ քաշային կարգում Ադրբեջանը ներկայացրեց Թոֆիգ Մամեդովը։ Լիտվայի ներկայացուցիչ Յոնասոմ Սթոսուսոմին հաղթելուց հետո, Թոֆիգը հաղթում է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը ներկայացնող Սեբաստիան Յանկին։
Անցնելով կիսաեզրափակիչ, մարզիկին հաջողվում է հաղթել Ֆրանսիայի ներկայացուցիչ Օլիվեր Կանոն դը Սավրին։ Հաջորդ փորձությունը եզրափակիչն էր։
Եզրափակչում նրա մրցակիցը ռուս ձյուդոյիստ Օլեգ Կրեցուլն էր։ Այս մարտում Մամեդոնը կրում է իր առաջին պարտությունը և մրցույթում գրավում 2-րդ պատվավոր հորիզոնականը։
Երկրորդ արծաթե մեդալը Ադրբեջանի պանալիմպիկ հավաքականին բերել է Քերիմ Սարդարովը, ով մրցել է 100 կգ քաշային կարգում։
Իր առաջին հակառակորդին՝ Ճապոնիան ներկայացնող Հիրոսե Հարուկուին Քերիմը հաղթել է 27 վայրկյանի ընթացքում և ուղևորվել դեպի կիսաեզրափակիչ։
Րոպեների ընթացքում Քերիմը հաղթում է կիսաեզրափակչի իր հակառակորդին՝ Կուբան ներկայացնող Կարլոս Մարտադին։ Ոսկե մեդալի համար պայքարել է հարավամերիկացի ձյուդոյիստ Անտոնիո Տենորիո Սիլվայի դեմ, ով ներկայացնում էր Բրազիլիան։
Ադրբեջանցի մարզիկը պարտվում է Բրազիլիայի ներկայացուցչին և նվաճում արծաթե մեդալ։
Ադրբեջանի հավաքականի առաջին ոսկե մեդալը նվաճել է նշանավոր ձյուդոյիստ Իլհամ Զակիևը, ով 2004 և 2008 թվականների պարալիմպիկ խաղերի չեմպիոնն էր՝ 100 կգ քաշային կարգում։
Առաջին մարտում հաղթել է ազգությամբ ֆրանսիացի Ժուլիան Տուրինեսային։ Հինգ վայրկյանների ընթացքում Իլհամը հաղթում է Հարավային Կորեան ներկայացնող Պարկ Ջունգ-Մինգին։
Եզրափակչում Իլհամ Զադիգովը հաղթում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցչին՝ Վանգա Սոնգային, և նվաճում պարալիմպիկ խաղերի ոսկե մեդալ։
Մյուս երեք մարզիկները՝ Նաթիգ Նավրուզաձեն (81 կգ), Ռամին Ալիևը (73 կգ) և Իլկին Աիշովը (66 կգ) մեդալներ չեն նվաճել։
Ձյուդոյի մարզաձևում Ադրբեջանը նվաճում է 4-րդ տեղը՝ Չինաստանից, Ալժիրից և Բրազիլիայից հետո
- Մարզիկներ — 7
- Տղամարդիկ
Մարզիկ | Կատեգորիա | Առաջին ռաունդ | Քառորդ եզրափակիչ | Կիսաեզրափակիչ | Եզրափակիչ | Առաջին լրացուցիչ ռաունդ |
Սփոփիչ կիսաեզրափակիչ |
Երեք տեղանոց եզրափակիչ | |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Հակառակորդ Արդյունք |
Հակառակորդ Արդյունք |
Հակառակորդ Արդյունք |
Հակառակորդ Արդյունք |
Հակառակորդ Արդյունք |
Հակառակորդ Արդյունք |
Հակառակորդ Արդյունք | |||
Ռամին Իբրահիմով | Մինչև 60 կգ | Իգոր Զասատկովիչ (UKR) հաղթ. 1000 / 0000 |
Սայիդ Շախմանով (RUS) հաղթ. 1000 / 0000 |
Մովլուդ Նաուրա (ALG) պարտ. 0001 / 1000 |
Չի եկել | Չի մասնակցել | Բեն Քուիլթեր (GBR) հաղթ. 1000 / 0000 | ||
Իլկին Ալիշով | До 66 кг | Էդուարդո Ամարալ (BRA) հաղթ. 0001 / 0000 |
Սիդալի Լամրի (ALG) պարտ. 0010 / 0001 |
Չի եկել | Չի մասնակցել | Սերգեյ Կարպենյուկ (UKR) պարտ. 0101 / 0000 |
Չի եկել | ||
Ռամին Ալիև | До 73 кг | Տակայուկի Կիմուրա (JAP) հաղթ. 1001 / 0000 |
Հու Ժիլին (CHN) պարտ. 0000 / 1001 |
Չի եկել | Չի մասնեկցել | Մատտիաս Կրիգեր (GER) հաղթ. 0011 / 0101 |
Չի եկել | ||
Նաթիգ Նավրուզաձե | До 81 кг | Սալվադոր Գոնսալեզ (ESP) հաղթ. 1000 / 0000 |
Խորխե Լենսինա (ARG) պարտ. 0000 / 1000 |
Չի եկել | Չի մասնակցել | Քենժի Օգա (JAP) պարտ. Ֆուսեն Գաչի |
Չի եկել | ||
Թոֆիգ Մամեդով | Մինչև 90կգ | Յոնասոմ Սթոսուս (LIT) հաղթ. 0211 / 0000 |
Սեբաստիան Յանկ (GER) հաղթ. 0003 / 0001 |
Օլիվեր Կանոն դը Սևրի (FRA) հաղթ. 1100 / 0001 |
Օլեգ Կրեցուլ (RUS) պարտ. 0100 / 0100 |
Не участвовал | |||
Քերիմ Սարդարով | մինչև 100 կգ | Չի մասնակցել | Հիրոսե Հարուկու (JAP) հաղթ. 1001 / 0001 |
Կարլոս Մարտադա (CUB) հաղթ. 1000 / 0000 |
Անտոնիո Տենորիո Սիլվա (BRA) պարտ. 0000 / 1101 |
Չի մասնակցել | |||
Իլհամ Զակիև | Մինչև 100 կգ | Չի մասնակցել | Ժուլիան Տուրինես (FRA) հաղթ. 1000 / 0000 |
Պարկ Ջունգ-Մինգա (KOR) հաղթ. 1000 / 0001 |
Վանգ Սոնգ (CHN) հաղթ. 1000 / 0000 |
Չի մասնակցել |
Թեթև աթլետիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աթլետիկան ադրբեջանական մարզիկները ներկայացրել են յոթ մարզիկներ։ Նրանցից երեքը եղել են կանայք։ Ներկայացուցիչներից երկուսը եղել են եռացատկորդներ, ինչպես նաև մեկական ներկայացուցիչներ հրաձգությունից և քառացատկից։
Մրցույթները տեղի են ունեցել «Թռչնի բույն» մարզադաշտում։ Ի վերջո, այս մարձաձևում ադրբեջանցի աթլետները նվաճել են մեկ ոսկի, մեկ արծաթ և չորս բրոնզ։
Արդյունքում Ադրբեջանի աթլետների հավաքականը զբաղեցրեց 33-րդ տեղը։
Գնդի հրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս սպորտաձևում Ադրբեջանը ներկայացրել է միայն Ուլհան Մուսաևը։
Սեպտեմբերի 15-ին տեղի ունեցած մրցույթում ներկա են գտնվել 17 մարզիկներ համապատասխանաբար Լեհաստանից, Չեխիայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ռուսաստանից, Եգիպտոսից, Նիդերլանդներից, Հունաստանից, Սլովակիայից, Մեքսիկայից, Գերմանիայից և Իրանի Իսլամկանա Հանրապետությունից։
Ադրբեջանի ներկայացուցչի առաջին ցատկը եղել է 13.32, իսկ երկրորդը՝ 13.49 մետր։ Այս սպորտաձևում Օլոհան հաղթեց և բերեց երկրորդ ոսկե մեդալը Ադրբեջանին։ Այդ մեդալը դարձավ Ադրբեջանի 9-րդ մեդալը։
Եռացատկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցույթի առաջին օրը՝ սեպտեմբերի 8-ին, Ադրբեջանը այս մարզաձևում ներկայացրել է Վլադիմիր Հերեն, ով հավաքականին բերել է առաջին մեդալը աթլետիկա սպորտաձևից։
Նա հաղթել է Սաուդյան Արաբիան ներկայացող Ալշանգիտի Օսամային և անցել եզրափակիչ։ Եզրափակչում նրան սպասում էր Ուկրաինան ներկայացնող Իվան Խութչենկոն, ով եղել է 2004 թվականին Աթենքում կայացած Պարալիմպիկ խաղերի արծաթե մեդալակիրը։
Ադրբեջանի ներկայացուցիչ երկրորդ եռացատկորդը դա 43-ամյա Զեյնիդին Բիլանովն է։ Նա հաղթելով չինացի մարզիկ Լի Դուանին սահմանել է Պարալիմպիկ խաղերի ռոկորդ աթլետիկայի մարզաձևում (13.71 մետր)։
Նրա առաջին ցատկը եղել է 10.69 մետր, իսկ երկրորդը ՝12.80 մետր։ Նա բերեց երրորդ արծաթե մեդալը Ադրբեջանի հավաքականին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ադրբեջանի պատվիրակությունը 2008 թվականի Ամառային Պարալիմպիկ խաղերում, Չինաստան, Պեկին» (ադրբեջաներեն). www.paralympic.az. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 31-ին.
- ↑ Ադրբեջանի արդյունքները Պեկիոնում 2008 թվականին. — news.bakililar.az. — սեպտեմբերի 17, 2008.