Ադրբեջանի ազգային կոմիտե
Ադրբեջանի ազգային կոմիտեն (ադրբ.՝ Azərbaycan Milli Komitəsi, գերմ.՝ Nationales Komitee von Aserbaidschan) մի կազմակերպություն էր, որը հիմնադրվել է Բեռլինում ՝ ադրբեջանցի քաղաքական ներգաղթյալների կողմից։ 1941-ի վերջին հիմնադրված կոմիտեի հիմնական նպատակը Գերմանիայի նացիստական կառավարության կողմից Ադրբեջանի անկախության ճանաչումն էր, որպեսզի կանխեն Կովկասի ամբողջական բռնակցումը նացիստական Գերմանիայի կողմից։ Այս ժամանակահատվածում գերմանական ուժերը մեծ հաջողությունների էին հասել Խորհրդային Միության դեմ «Բարբարոսա» ռազմական գործողություններում, ուստի պետական պաշտոնյաները համոզված էին, որ Վերմախտը կարող է հաղթել պատերազմում ՝ առանց լրացուցիչ տեղական օգնության։ Այնուամենայնիվ, չկարողանալով որևէ նշանակալի համաձայնության գալ նացիստական Գերմանիայի կառավարության հետ, կոմիտեն լուծարվեց 1943-ի օգոստոսին։
Կոմիտեի ստեղծումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքական կոմիտեն հիմնադրվել է 1941 թվականին Բեռլինում ։ Գերմանիայի ԱԳՆ-ն Բեռլին էր հրավիրել Մուստաֆա Վելիկովին, Միր Յաղուբ Մեհթիևին, Խոսրով բեյ Սուլթանովին եւ Հիլալ Մյունշիին, որոնք այդ ժամանակ բնակվում էին Բուխարեստում։ Կոմիտեն ուներ ընդամենը չորս անդամ։ Նրա կազմը հաստատման համար ներկայացվել էր Գերմանիայի արտաքին գործերի նախարարություն։ Այս փաստաթղթին զուգահեռ, նախարարություն էր ուղարկվել նաեւ Մամեդ Էմին Ռասուլզադեի կողմից կազմված առաջարկների լայն փաթեթ, ներառյալ նացիստական Գերմանիայի կողմից Ադրբեջանի անկախության անհապաղ ճանաչման և ադրբեջանական միասնական բանակի ստեղծան առաջարկներ[1]։
Գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոմիտեն քննարկել է բացառապես կովկասյան խնդրի շուրջ նացիստական Գերմանիայի ղեկավարության հետ հնարավոր համագործակցութան հարցը։ Առաջարկվում էր, որ կոմունիստական ռեժիմի տապալումից հետո նացիստական ուժերը չմտնեին Կովկաս, իսկ տարածաշրջանի ճակատագիրը որոշվեր ինքնավար կերպով՝ տեղի բնակիչների կողմից։ Սակայն նացիստական Գերմանիայի կառավարությունը մերժեց այս առաջարկը։ Հիտլերի ղեկավարության կողմից Ռասուլզադեի առաջարկների մերժուման հիմնական պատճառը «Բարբարոսա » գործողության ապագայի մասին Գերմանիայի սխալ պատկերացումն էր։ Նացիստական կառավարությունը համոզված էր, որ լրացուցիչ աջակցությունը էական չէր վերջնական հաղթանակի համար։ Արդյունքում, տարաձայնություններ առաջացան նացիստական կառավարության հետ և կոմիտեն լուծարվեց 1943-ի օգոստոսին[1]։
Մեջբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- İbrahimli, X. (1997). Azərbaycan siyasi mühacirəti (1920-1991) (ադրբեջաներեն). Baku.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Qasımov, M. (2005). Güney Kafkasya Böyük devletlerin mengenesinde: Azerbaycan tarihi 1920-1945 yılları (թուրքերեն). Istanbul.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ադրբեջանական լեգեոն
- Ադրբեջանի ժողովրդավարական հանրապետություն
- Աբդուրահման Ֆաթալիբեյլի
- Մագոմեդ Իսրաֆիլով
- Մամեդ Էմին Ռասուլզադե