Մագոմեդ Իսրաֆիլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մագոմեդ Իսրաֆիլով
İsrafil bəy.jpg
 
Կրթություն՝ Wyższa Szkoła Wojenna?
Մասնագիտություն՝ զինծառայող
Ծննդյան օր օգոստոսի 7, 1888(1888-08-07)
Ծննդավայր Թիֆլիս, Ռուսական կայսրություն
Վախճանի օր 1946
Վախճանի վայր Բաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Վրաստան

Մագոմեդ Նաբի օղլը Իսրաֆիլով (ադրբ.՝ Məhəmməd Nəbi oğlu İsrafilov) կամ Իսրաֆիլ բեկ Մագոմեդ (ադրբ.՝ İsrafil bəy Məhəmməd)[1][2] կամ Իսրաֆիլ բեկ Եդիգարով[1][3] (ադրբ.՝ İsrafil bəy Yadigar; լեհ.՝ Israfil Bek Jedigar), հայտնի է նաև որպես Եդիգար բեկ (լեհ.՝ Jedigar Bek)[4] և Իսրաֆիլ բեյ[5][6], ՍՍ-ի շտանդարտենֆյուրեր, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին «Ադրբեջան» մարտական ջոկատի հրամանատար[7], Ադրբեջանի կոմիտեի նախագահ (1943—1944), ռուսական և լեհական նախկին սպա[2], էմիգրանտ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբերակներից մեկի համաձայն, Իսրաֆիլ բեկը ծնվել է 1892 թվականի հուլիսի 5-ին[7], մյուսի համաձայն էլ՝ 1893 թվականի հունվարի 25-ին[6]։ Ինքն՝ Իսրաֆիլ բեկը 1924 թվականին լեհական բանակում ծառայության անցնելու համար նախապատրաստված ինքնակենսագրության մեջ նշել է, որ ծնվել է 1888 թվականի օգոստոսի 7-ին Թիֆլիսում[1]։ 1898 թվականին՝ 10 տարեկան հասակում, ուսման է ուղարկվել Թիֆլիսի կադետական կորպուս։ 1910 թվականի օգոստոսին, ավարտելով ուսումը, Նիժեգորոդսկի 17-րդ դրագունական գնդում ստացել է պոդպորուչիկի կոչում։

1911 թվականին ամուսնացել է Ադիլե խանում Աթաբեկովա-Կոբլանսկայայի հետ։ 1912 թվականին ծնվել է նրանց որդին՝ Էնվերը։ 1913 թվականին ստացել է պորուչիկի կոչում։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իր գնդի հետ միասին գտնվել է Վարշավայի մատույցներում։ Որոշ ժամանակ բուժվելով հոսպիտալում՝ ստանձնել է 2-րդ էսկանդրոնի հրամանատարի պաշտոնը։ 1915 թվականի հունվարին ուղարկվել է Կովկասյան ռազմաճակատ։ Նույն տարում ստացել է շտաբս ռոտմիստրի կոչում։ Որոշ ժամանակ անց տեղափոխվել է Օդեսա, որտեղ սկսել է նախապատրաստվել Բուլղարիա ուղարկմանը։ Ավելի ուշ, ուղարկվել է Պարսից ծոց՝ անգլիացիներին օգնության։ 1916 թվականին ստանալով ռոտմիստրի կոչում, տեղափոխվել է Կովկասյան հեծելազորային դիվիզիա, որը հետագայում պետք է ուղարկվեր Ռումինիա։ 1917 թվականի հունվարին ստացել է փոխգնդապետի կոչում և նշանակվել Կովկասյան դիվիզիաներից մեկի հրամանատար։ Նա ստացել էր հրաման՝ ձևավորելու 2-րդ թաթարական գնդի պահեստազորային բրիգադ։ Մինչև 1917 թվականի վերջ մնացել է բանակում, որից հետո անցել թոշակի և վերադարձել հայրենի բնակավայր։ 1918 թվականին, վրացական բանակի կազմում, կռվել է Հայաստանի դեմ։ 1919 թվականին հեռացել է ծառայությունից և բնակվել գյուղում[1]։

1921 թվականի փետրվարին, Խորհրդա-վրացական պատերազմի սկսման պահից, նորից անցել է ծառայության և դարձել թաթարական (ադրբեջանական) պարտիզանների ջոկատի հրամանատար։ Նույն տարվա մարտին կրելով պարտություն, տեղափոխվել է Կոստանդնուպոլիս։ 1922 թվականի սեպտեմբերին երկրորդ անգամ ամուսնացել է Զուլեյհե խանումի հետ։ 1922 թվականի նոյեմբերին տեղափոխվել է Լեհաստան, որտեղ նրան ուղարկել են սպայական դպրոց։ Վերջինս դարձել էր վրացի սպաների կենտրոն։ Դպրոցն ավարտելուց հետո, ուսումը շարունակելու նպատակով, ուղարկվել է Գրոդնո և ուսումն ավարտել 1924 թվականի հոկտեմբերի 10-ին։ Ծառայել է լեհական բանակի 29-րդ հետևակային դիվիզիայում[1]։ Տարբեր ժամանակներում ունեցել է ռոտմիստրի և մայորի կոչումներ[2][3]։ Հետագայում ստացել է լեհական բանակի փոխգնդապետի կոչում՝ ծառայելով 11-րդ հեծելազորային գնդում[4]։

1943 թվականի ամառվանից մինչև 1944 թվականը եղել է Բեռլինում Ադրբեջանի կոմիտեի նախագահ։ 1943 թվականի մայիսից սեպտեմբեր ամիսներին եղել է 162-րդ թյուրքական հետևակային դիվիզիայի 314-րդ հետևակային գնդի հրամանատար։ 1944 թվականի դեկտեմբերի 12-ից եղել է ՍՍ-ի «Ադրբեջան» մարտական ջոկատի հրամանատար։ 1945 թվականի մարտի 17-ին նշանակվել է Ադրբեջանի ազգային կոմիտեի ռազմական հարցերով պատասխանատուի պաշտոնում[6]։

Պատերազմի ավարտից հետո ամերիկացիների կողմից հանձնվել է ԽՍՀՄ-ին և 1945 թվականի հուլիսի 11-ին Բաքվի զինվորական շրջանի ռազմական տրիբունալի կողմից դատապարտվել է մահապատժի[6]։ Գնդակահարվել է 1946 թվականին[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Nəsiman Yaqublu. Polşa ordusundakı azərbaycanlı zabitlər. —журнал "Qarapapaqlar", 2007. — № 5.(ադրբ.)
  2. 2,0 2,1 2,2 Zdzisław G. Kowalski, Gruzini, Azerowie i inni przedstawiciele narodów Kaukazu w Wojsku Polskim w okresie międzywojennym, стр. 181
  3. 3,0 3,1 Степашин, Сергей Вадимович, В. П Ямпольский. Органы государственной безопасности СССР в Великой Отечественной войне. — Баку.: Книга и бизнес, 1995. — С. 9. — 699 с.
  4. 4,0 4,1 Lista imienna oficerów służących w 11 Pułku Ułanów Legionowych(լեհ.)
  5. 5,0 5,1 Сафир, Владимир Михайлович Искушение мифами. — Военно-исторический архив: Издательский дом "Грааль", 2004. — С. 64.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Романько, Олег Валентинович Приложение // Мусульманские легионы во Второй мировой войне. — М.: АСТ; Транзиткнига, 2004.
  7. 7,0 7,1 Романько, Олег Валентинович Советские мусульмане в рядах войск СС. — Военно-исторический архив: Издательский дом "Грааль", 2009. — Т. 112. — С. 113.