Ադոլֆո Օրտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադոլֆո Օրտա
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 3, 1957(1957-10-03)
ԾննդավայրՍանտյագո դե Կուբա, Օրյենտե, Կուբա
Մահացել էնոյեմբերի 28, 2016(2016-11-28)[1] (59 տարեկան)
Մահվան վայրԿամագուեյ, Կուբա
Քաղաքացիություն Կուբա
Մասնագիտությունբռնցքամարտիկ

Ադոլֆո Օրտա Մարտինես (իսպ.՝ Adolfo Horta Martínez;հոկտեմբերի 3, 1957(1957-10-03), Սանտյագո դե Կուբա, Օրյենտե, Կուբա - նոյեմբերի 28, 2016(2016-11-28)[1], Կամագուեյ, Կուբա), կուբացի թեթև քաշային բռնցքամարտիկ, 1970-1980-ական թվականներին հանդես է եկել Կուբայի բռնցքամարտի թիմային առաջնությունում։ Մոսկվայում կայացած ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի եռակի չեմպիոն, բազմաթիվ միջազգային մրցաշարերի և ազգային առաջնությունների հաղթող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադոլֆո Օրտան ծնվել է 1957 թվականի հոկտեմբերի 3-ին Սան Լորենսո գյուղում։ Մանկությունն անց է կացրել Կամագուեյ քաղաքում։ Սկսել է զբաղվել բռնցքամարտով 12 տարեկան հասակից։ Բազմից դարձել է բռնցքամարտի երիտասարդական առաջնությունների չեմպիոն։ 1974 թվականից սկսել է հանդես գալ մեծահասակների շարքում և հրավիրվել է ազգային հավաքականի կազմ։ Երկու տարի անց առաջին անգամ հաղթել է Կուբայի առաջնությունում՝ հաղթելով թեթև քաշային կարգի բոլոր մրցակիցներին (հետագայում կրկնել է այս նվաճումը ութ անգամ)։ 1978 թվականին Բելգրադում մասնակցել է աշխարհի առաջնությանը, որտեղ էլ նվաճել է ոսկե մեդալ։

1979 թվականին Սան Խուանում Օրտան մասնակցել է պանամերիկյան խաղերին, որտեղ նույնպես նվաճել է ոսկե մեդալ։ Իր հաղթանակների շնորհիվ նա 1980 թվականին Մոսկվայում մասնակցել է Ամառային օլիմպիական խաղերին։ Նա հասել էր եզրափակիչ, բայց որոշիչ մարտում 1:4 հաշվով պարտություն է կրել ԳԴՀ-ի ներկայացուցիչ Ռուդի Ֆինկից։ Մեկ տարի անց նա հաղթել է Մոնրեալի աշխարհի գավաթի առաջնությունում։

1982 թվականին Մյունխենում կայացած բռնցքամարտի աշխարհի առաջնության միջին քաշայինների կարգում հաղթել է բոլոր մրցակիցներին և կանգնել պատվանդանի բարձր աստիճանին։ Կարակասում տեղի ունեցած պանամերիկյան խաղերում նույնպես արժանացել է ոսկե մեդալի։ 1986 թվականին Ռինոյում տեղի ունեցած բռնցքամարտի աշխարհի առաջնության ժամանակ Ադոլֆո Օրտան իր կյանքում երրորդ անգամ նվաճել է առաջնության ոսկե մեդալը՝ հանդես գալով թեթև քաշայինների կարգում։ Այս հաղթանակներից հետո բռնցքամարտիկը որոշել է թողնել մարզական կարիերան։ Ընդհանուր առմամբ նա անց է կացրել է 346 մարտ, որոնցից 319-ը ավարտել է հաղթանակով։ Մարզական կարիերայի ավարտից հետո նա դարձել է մարզիչ։ Երկար ժամանակ ապրել է Մեքսիկայում, որտեղ մարզել է երիտասարդ բռնցքամարտիկների։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Adolfo HORTA MARTÍNEZ(իսպ.) — статистика выступлений на крупнейших турнирах
  • Адольфо Орта – օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.)