Ադնան Խաշոգջի
Ադնան Խաշոգգի عدنان خاشقجي | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 25, 1935[1] |
Ծննդավայր | Մեքքա, Սաուդյան Արաբիա |
Մահացել է | հունիսի 6, 2017[2][1] (81 տարեկան) |
Մահվան վայր | Լամբեթ, Մեծ Լոնդոն |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | արաբերեն |
Կրոն | սուննի իսլամ |
Կրթություն | Վիկտորիա քոլեջ և Չիքո քաղաքի Կալիֆորնիայի պետական համալսարան |
Մասնագիտություն | գործարար |
Ամուսին | Sandra Jarvis-Daly? |
Ծնողներ | հայր՝ Muhammad Khashoggi? |
Երեխաներ | Nabila Khashoggi? և Ali Khashoggi?[3] |
![]() |
Ադնան Խաշոգգի (արաբ․՝ عدنان خاشقجي, հուլիսի 25, 1935[1], Մեքքա, Սաուդյան Արաբիա - հունիսի 6, 2017[2][1], Լամբեթ, Մեծ Լոնդոն), արաբ բիզնեսմեն։ 1980-ական թվականների սկզբին, նրա հարստությունը հասավ իր բարձրակետին։ Այդ ժամանակ վերջինիս կարողությունը կազմում էր 26 մլրդ ամերիկյան դոլար։
Ադնան Խոշոգգին եղել է ժամանակի ամենահարուստ մարդկանցից մեկը[4][5]։ Հիմնականում զբաղվել է զենքերի վաճառքով։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ադնան Խաշոգգին ծնվել է 1935 թվականի հուլիսի 25-ին Մեքքայում։ Նրա հայրը՝ Մուհամմադ Խոշոգգին, եղել է Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլ Ազիզ ալ-Սաուդի անձնական բժիշկը[6]։ Ադնանի քույրը՝ Սամիրա Խոշոգգին, եղել է եգիպտացի միլիարդատեր Մուհամեդ ալ-Ֆայեդի կինը և պրոդյուսեր Դոդի այլ-Ֆայեդի մայրը[7]։
Սկզբնական շրջանում Ադնան Խոշոգգին ուսանել է Ալեքսանդրիայի Վիկտորիա քոլեջում, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա և Օհայո նահանգների մի շարք ուսումնական հաստատություններում, այդ թվում՝ Սթենֆորդի համալսարանում։ Ուսումն ավարտելուց հետո գլխավորել է «Triad Holding Company» ընկերությունը, որը շուտով սնանկացել է։
1960-1970-ական թվականներին նա զբաղվել է զենքի առևտրով՝ հանդես գալով, որպես միջնորդ ամերիկյան զենք մատակարարող ընկերությունների և Սաուդյան Արաբիայի կառավարության միջև։ Նա նաև Իրանի Իսլամական Հանրապետությանը զենք մատակարարող ծառայության միջնորդ է եղել։ 1988 թվականին ձերբակալվել է Շվեյցարիայի Համադաշնությունում և եռամսյա կալանքից հետո արտահանձնվել է Միացյալ Նահանգներին։ Շուտով նա ազատ է արձակվել գրավի դիմաց։ 1990 թվականին դատարանն արդարացրել է Ադնան Խոշոգգիին և Իմելդա Մարկոսին, ովքեր մեղադրվում էին ռեկետի և խարդախության մեջ[8]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
1960-ականներին Խոշոգգին ամուսնացել է քսանամյա բրիտանուհի Սանդրե Դելիի հետ, ով իսլամ ընդունելուց հետո վերցրել է Սորայա Խոշոգգի անունը[9]։ Իրենց համատեղ կյանքի ընթացքում նրանք ունեցել են հինգ երեխա՝ մեկ տղա և չորս աղջիկ[10]։ Սակայն նրանք ամուսնալուծվել են, քանի որ Ադնանը ծննդաբերել է Սաուդյան Արաբիայի ապագա ֆինանսների նախարարի երեխային[11]։
Ադնանի երկրորդ կինը եղել է իտալուհի Բանչոլինի Լաուրան, ով ևս իսլամացվելուց հետո ընդունեց Լամիա Խոշոգի անունը։ Լամիան հանդիպել է Ադնանին, երբ եղել է ընդամենը 17 տարեկան։ 1980 թվականին ծնվեց նրանց որդին՝ Ալին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 https://pantheon.world/profile/person/Adnan_Khashoggi
- ↑ geni.com(բազմ․) — 2006. — ed. size: 175000000
- ↑ David Leigh and Rob Evans (հունիսի 7, 2007)։ «Biography: Adnan Khashoggi»։ The Guardian (London: Guardian News and Media Limited)։ Վերցված է հունվարի 29, 2012
- ↑ Michelle Green։ «Unveiling Adnan Khashoggi: a Provocative Biography Tells of His Deals, His Wealth and His Women»։ People.Com։ Time Inc։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-16-ին։ Վերցված է հունվարի 29, 2012
- ↑ «About the Bin Laden family»։ PBS։ Վերցված է փետրվարի 26, 2013
- ↑ The First Post։ «Michelle avoids Khashoggi and Thatcher in Marbella»։ Վերցված է փետրվարի 22, 2011 «Khashoggi was the notorious Turkish-Saudi Arabian arms dealer implicated as a middleman in the Iran-Contra scandal of the 1980s, when Ronald Reagan was in the White House.»
- ↑ «Imelda Marcos Acquitted : Cleared of Looting Philippines to Buy N.Y. Skyscrapers : Khashoggi Also Freed in Blow to Justice Dept.»։ Los Angeles Times։ Associated Press։ July 2, 1990
- ↑ «Former billionaire's wife Soraya Khasgoggi's modest life as a flower-seller»։ Daily Mail (London)։ հունվարի 19, 2007
- ↑ Dominick Dunne. Khashoggi’s Fall Archived 2014-12-21 at the Wayback Machine., Vanity Fair, September 1989; Retrieved 11 February 2012
- ↑ Tom Kelly. It’s hard living with the stigma of being Jonathan Aitken’s love child, says Petrina Khashoggi, Mail Online, 2 June 2011; Retrieved 11 February 2012
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ադնան Խաշոգջի կատեգորիայում։ |