Ադիյաման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Ադիյաման
թուրք.՝ Adıyaman
Adiyaman, Turkey 02.jpg
Կոորդինատներ: 37°45′50″ հս․ լ. 38°16′40″ ավ. ե. / 37.76389° հս․. լ. 38.27778° ավ. ե. / 37.76389; 38.27778
Երկիր Թուրքիա Թուրքիա
Նահանգ Ադիյամանի նահանգ
Մայոր Ֆեհմի Հյուսրև Քութլու
Մակերես 1582 կմ²
Խոսվող լեզուներ թուրքերեն
Բնակչություն 217,463 մարդ (2012)
Խտություն 162 մարդ/կմ²
Ազգային կազմ թուրքեր
Հեռախոսային կոդ +90 416
Փոստային ինդեքս 02xxx
##Ադիյաման (Թուրքիա)
Red pog.png

Ադիյաման (թուրք.՝ Adıyaman, քաղաք Թուրքիայում, Ադիյամանի նահանգի վարչական կենտրոնը։

Գտնվում է նախկին հայկական Կոմմագենեի տարածքում։ Ըստ 2012 թվականի մարդահամարի տվյալների, քաղաքի բնակչությունը կազմում է 217,463 մարդ:

Ադիյամանի բնակչությունը զբաղվում է տեխնիկական կուլտուրաների (ծխախոտ, բամբակ) մշակությամբ, արհեստներով և առևտրով։ 1927 թվականին, 1937–38–ին և հետո քաղաքում հետազոտվել է հին քարի դարի ուշ շրջանի բնակավայր, որտեղ գտնվել են քարե (կայծքար, հասպիս, երբեմն օբսիդիան) բազմատեսակ իրեր։ Որոշ գիտնականների կարծիքով նրանք պատկանում են օրինիակյան մշակույթին։

Գտածոների մեջ կան քերիչներ, կտրիչներ, բութ եզրով շեղբեր, ծակիչներ, որոշ քանակությամբ, մուստերյան կաղապարներ և, հավանաբար, նեոլիթյան դարաշրջանին պատկանող իրեր։ Ադիյամանի շրջակայքում գտնվել են նաև ժայռապատկերներ (քարայծերի)։ 19-րդ դարի վերջերին Ադիյամանում բնակվում էր մոտ 6 հազար հայ։

Հայ համայնքն ուներ իր եկեղեցին և դպրոցները։ Ադիյամանի շրջակայքում կային հայաբնակ գյուղեր՝ Սամսար, Գանթարու, Կևրուկ։ 1895–ի համիդյան ջարդերի և 1909 թվականի Կիլիկիայի կոտորածների ժամանակ Ադիյամանի և շրջակայքի հայերը հերոսաբար դիմադրել են թուրք հրոսակներին։ Մեծ Եղեռնի ընթացքում հայերի մի մասը բնաջնջնվեց։

1971 թվականին Ադիյամանում ապրում էր 52 հայ ընտանիք։ Ադիյամանում է ծնվել ֆրանսիական դիմադրության շարժման հերոս Միսաք Մանուշյանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png