Ադիլոն Բարո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ադիլոն Բարո
Odilon Barrot
Odilon Barrot.jpg
 
Կուսակցություն՝ Doctrinaires?
Կրթություն՝ Ազգային ռազմական ուսումնարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և փաստաբան
Ազգություն Ֆրանսիացի
Ծննդյան օր 1791 թվականի հուլիսի 19 [1]
Ծննդավայր Վիլֆոր
Վախճանի օր 1873 թվականի գոստոսի 6
Վախճանի վայր Բուժիվալ [2]
Գերեզման Պեր Լաշեզ
Թաղված Պեր Լաշեզ
Քաղաքացիություն Flag of France.svg Ֆրանսիա
Հայր Jean-André Barrot?

Ադիլոն Բարո (հուլիսի 19, 1791(1791-07-19)[3][4][5][6], Վիլֆոր[7] - օգոստոսի 6, 1873(1873-08-06)[3][4][5][6], Բուժիվալ[7]), ամբողջական անունը՝ Իասինտ Կամիլ Ադիլոն Բարո, ֆրանսիացի քաղաքական և պետական գործիչ, ով 1848 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 1849 թվականի հոկտեմբերի 31-ը եղել է վարչապետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադիոն Բարոն ծնվել է 1791 թվականի հուլիսի 19-ին Վիլֆոր քաղաքում։

Մինչև 1830 թվականի Հուլիսյան հեղափոխությունը փաստաբանի որակավորմամբ աշխատել է Փարիզի վճռաբեկ դատարանում։

1827 թվականից ի վեր նա եղել է հասարակության հայտնի և ազդեցիկ անդամ, իսկ հետագայում դարձավ «Aide-toi et le ciel t’aidera»-ի նախագահ։ Հեղափոխության ժամանակ նա աշխույժ մասնակցեց Դեմոկրատական կուսակցության հետապնդումներին։

Լուի Ֆիլիպ I օրոք զբաղեցրել է Օ դը Սենի բաժնի թաղապետի պաշտոն, սակայն դա տևել է ընդամենը կես տարի։ Այդ պահից ի վեր նա իր քաղաքական գործունեությունը կենտրոնացած էր բացառապես Ֆրանսիայի խորհրդարանում։ Ընդդիմության գլխին կանգնած նա մինչև 1848 թվականը մասնակցել է խորհրդարանական բանավեճերին։

Նա հրաժարվել է բիզնեսից և շարունակել իր խորհրդարանական գործունեութունը՝ որպես հիմնադիր և օրենսդիր ժողովի անդամ։

Երբ ձևավորվեց Նապոլեոնի առաջին նախարարությունը, 1848 թվականի դեկտեմբերի 20-ին նշանակված նախագահ և արդարադատության նախարար Բարոն սահմանափակեց մամուլի ազատությունը։ 1849 թվականի հոկտեմբերի 31-ին նա ստիպված հրաժարական տվեց, իսկ 1851 թվականի դեկտեմբերի 2-ին նա վերջապես հեռացավ քաղաքականությունից։

Այնուամենայնիվ, 1872 թվականի հուլիսի 27-ի հրամանագրով նշանակվեց փոխնախագահ։

Նա մահացել է 1873 թվականի օգոստոսի 6-ին Փարիզի Բուժիվալ արվարձանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. data.bnf.fr: платформа открытых данных — 2011.
  2. Sycomore / под ред. Национальное собрание Франции
  3. 3,0 3,1 3,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Sycomore / Assemblée nationale
  5. 5,0 5,1 5,2 Encyclopædia Britannica
  6. 6,0 6,1 6,2 Nouveau dictionnaire de biographie alsacienne / Fédération des sociétés d'histoire et d'archéologie d'Alsace
  7. 7,0 7,1 7,2 7,3 Барро Одилон // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.