Ադելաիդա Ավագյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Picto infobox med.png
Ադելաիդա Ավագյան
AvagyanAdelaida.jpg
Ծնվել էապրիլի 6, 1924(1924-04-06)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ
Մահացել էմայիսի 12, 2000(2000-05-12) (76 տարեկանում)
Մահվան վայրՈւիլյամսբուրգ, ԱՄՆ
Մահվան պատճառչարորակ ուռուցք
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Ազգությունհայ[1]
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան և Սննդի գիտահետազոտական ինստիտուտ
Մասնագիտությունբժիշկ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
ԱմուսինԱրտավազդ Ձվակերյան
ԶավակներԱննա Գյուրջյան
Ծնողներհայր՝ Հովսեփ Ավագյան, մայր՝ Մայրանուշ Վասիլյան
Adelaida Avagyan Վիքիպահեստում

Ադելաիդա Հովսեփի Ավագյան (ապրիլի 6, 1924(1924-04-06), Երևան, Հայկական ԽՍՀ - մայիսի 12, 2000(2000-05-12), Ուիլյամսբուրգ, ԱՄՆ), հայ հիգիենիստ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1976), պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադելաիդա Ավագյանը ծնվել է Երևանում գյուղատնտես Հովսեփ Ավագյանի և մանկավարժ Մայրանուշ Վասիլյանի ընտանիքում։ Եղել է ընտանիքի անդրանիկ զավակը՝ ունեցել է երկու քույր և մեկ եղբայր՝ Դեզդեմոնա, Ռոբերտ, Էսֆիրա։ 6 տարեկան հասակում նվագել է դաշնամուր՝ ցուցաբերելով բարձր կատարողականություն։

1941 թվականին ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան դպրոցը, 1946 թվականին՝ Երևանի բժշկական ինստիտուտը, այնուհետև ընդունվել է Մոսկվայի Սննդի հիգենիայի գիտահետազոտական ինստիտուտ և տեղափոխվել է Մոսկվա։ 1956 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։ Առողջապահական համակարգի ուսումնասիրման նպատակով ընտրվել է որպես դեսպան մեկնելու Ինդոնեզիա, սական հրաժարվել է առաջարկից և իր գործունեությունը շարունակել Հայաստանում: 1939-1971 թվականներին եղել է Համաճարակաբանության և հիգիենայի, 1971-1997 թվականներին՝ Ընդհանուր հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների Գիտահետազոտական ինստիտուտների սննդի հիգիենայի լաբորատորիաների վարիչ[2]

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավագյանն ավելի քան 120 գիտական աշխատությունների հեղինակ է։ Աշխատանքները վերաբերում են մսամթերքի ջերմամշակման հիգիենային, արագընթաց եղանակներով սննդամթերքի սանբակտերիաբանական գնահատման հարցերին։ Ուսումնասիրել է սելենի և վիտամին A-ի՝ որպես պաշտպանական նյութերի ազդեցությունը քլորոպրենային քրոնիկական թունավորումների ժամանակ, ինչպես նաև հողում վնասակար քիմիական նյութերը՝ կապված մթնոլորտային օդի աղտոտման հետ[3]։

Ավագյանի շուրջ 100 գիտական հոդվածները տպագրվել են տարբեր միջազգային ամսագրերում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1962 թվականին Ադելաիդա Ավագյանն ամուսնացել է ինժեներ Արտավազդ Ձվակերյանի հետ։ 1963 թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Աննան։ 1998 թվականին Ադելաիդան տեղափոխվել է ԱՄՆ՝ դստեր մոտ։ 2000 թվականին նրա մոտ հայտնաբերվել է քաղցկեղ, որից երեք ամիս հետո մահացել է։ Թաղված է ԱՄՆ Վիրջինիա նահանգի Ուիլյամսբուրգ հիշատակի այգում։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Селен и витамин "А" как защитные вещества при хронической хлоропреновой интоксикации, 1980
  • Изучение вредных химических агентов в почве в связи с загрязнением атмосферного воздуха, 1986

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Армянские учёные-медики — 1998.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  3. А. П. Айриян (1998)։ Армянские учёные-медики։ Ереван: Амарас։ էջ 68։ ISBN 99930-1-001-7