Ադամ Նեյման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադամ Նեյման
Դիմանկար
Ծնվել էապրիլի 25, 1979(1979-04-25) (44 տարեկան)
ԾննդավայրԲեեր Շևա, Իսրայել[1]
Քաղաքացիություն Իսրայել[2]
Կրոնհուդայականություն
ԿրթությունԲարուխի քոլեջ և Zicklin School of Business?
Մասնագիտությունգործարար, ձեռնարկատեր և ներդրող
ԱշխատավայրWeWork?, 166 2nd Financial Services? և Flow?
ԱմուսինRebekah Neumann?
Պարգևներ և
մրցանակներ
 Adam Neumann Վիքիպահեստում

Ադամ Նեյման (եբրայերեն՝ אדם נוימן‎, ապրիլի 25, 1979(1979-04-25), Բեեր Շևա, Իսրայել[1]), իսրայելա-ամերիկացի գործարար և նախկին միլիարդատեր։ 2010 թվականին իր կնոջ՝ Ռեբեկա Նեյմանի և Միգել ՄաքՔելվիի հետ հիմնադրել է WeWork[5]։

IPO-ում WeWork-ի փաստաթղթավորման հրատարակումից հետո ներդրողների ճնշումը ավելացավ, որի արդյունքում Նեյմանը լքեց ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը, իսկ 2019 թվականի սեպտեմբերի 26-ին հրաժարվեց վերահսկել ընկերությունը։ Կորպորատիվ կառավարման, գնահատման և բիզնեսի հեռանկարների վերաբերյալ ներդրողների աճող մտահոգության ֆոնին WeWork-ը հետաձգել է պլանավորված լիսթինգը ֆոնդային բորսայում մինչև 2019 թվականի վերջ։ 2019 թվականի սեպտեմբերի 30-ին WeWork-ը վերսկսել է գրանցումը՝ հետաձգելով IPO[6]։ Ադամը զբաղեցրել է WeWork-ի գլխավոր տնօրենի պաշտոնը 2010-2019 թվականներին[7]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեյմանը իր կնոջ՝ Ռեբեկա Նեյմանի և հինգ երեխաների հետ ապրում է Նյու Յորքի Գրինդվիչ-Վիլիջ շրջանում[8]։ Ռեբեկան Գվինեթ Փելթրոուի զարմուհին է[9]։ Ադամի քույրը՝ Ադի Նեյմանը, մոդել է, որը դարձել է «Պատանի միսս Իսրայել»[10]։

The Wall Street Journal-ը հայտնել է, որ Նեյմանն ուներ երազանքներ հավերժ ապրելու, աշխարհում առաջին տրիլիոնատեր դառնալու, Մարս մոլորակում WeWork-ը տարածելու, Իսրայելի վարչապետ և «աշխարհի նախագահ» դառնալու վերաբերյալ[11]։ Vanity Fair-ի՝ 2019 թվականի սեպտեմբերի հոդվածում նշվում էր, որ Նեյմանը համոզել է Ռամ Էմանուելին առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում, որ JPMorgan Chase-ի գլխավոր տնօրեն Ջեյմի Դայմոնը եղել է Նեյմանի անձնական բանկիրը, որ համոզել է սաուդյան արքայազն Մուհամմադ իբն Սալման ալ Սաուդին բարելավել Սաուդյան Արաբիայում կանանց դիրքը և հաստատում էր, որ Ջարեդ Քուշների հետ աշխատել է իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերաբերյալ Թրամփի վարչակազմի խաղաղ ծրագրի շուրջ[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Եբրայերեն Վիքիպեդիա (երբ.) — 2003.
  2. https://www.forbes.com/profile/adam-neumann/?sh=1a60e9d1474f
  3. https://time.com/collection/most-influential-people-2018/5217631/adam-neumann/
  4. https://www.prnewswire.com/news-releases/ey-announces-winners-for-the-ey-entrepreneur-of-the-year-2015-new-york-award-300100874.html
  5. Sara Ashley O'Brien, CNN Business. «Inside WeWork, one couple wields control». CNN. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 27-ին. {{cite web}}: |author= has generic name (օգնություն)
  6. Annie Palmer. «WeWork pulls IPO filing». Cnbc.com. Վերցված է 2020 թ․ մարտի 1-ին.
  7. Annie Palmer (2019 թ․ սեպտեմբերի 30). «WeWork pulls IPO filing». CNBC (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 27-ին.
  8. Victoria Tuturice (2014 թ․ հունվարի 6). «WeWork NYC | Adam Neumann». The Real Deal New York (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 27-ին.
  9. «How Gwyneth Paltrow's Cousin Co-Founded WeWork». Observer (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 3. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 27-ին.
  10. Reeves Wiedeman (2019 թ․ հունիսի 10). «How Did WeWork's Adam Neumann Build a $47 Billion Company?». Intelligencer (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 27-ին.
  11. Telford, Taylor. «Adam Neumann's chaotic energy built WeWork. Now it might cost him his job as CEO». Washington Post. 0190-8286. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 27-ին.
  12. Gabriel Sherman. «"You Don't Bring Bad News to the Cult Leader": Inside the Fall of WeWork». Vanity Fair (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 27-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադամ Նեյման» հոդվածին։