Ադամ Մալդիսը ծնվել է 1932 թվականի օգոստոսի 7-ին Վիլենի վոևոդության Ռոսոլի գյուղում (ներկայում՝ Օստրովեցի շրջան, Գրոդնոյի մարզ, Բելառուս)։ 1956 թվականին ավարտել է Բելառուսի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետը, որից հետո Ռադոշկովիչիի «Сцяг Ільіча» («Իլյիչի դրոշը») շրջանային թերթում աշխատել է որպես քարտուղար։ 1959 թվականին ընդունվել է Բելառուսական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի Յանկա Կուպալայի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրա, որն ավարտելուց հետո՝ 1962 թվականին, նույն ինստիտուտում եղել է գիտաշխատող։ 1963 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Բելառուսա-լեհական գրական կապերը XIX դարի երկրորդ կեսին»։
1981 թվականից Գրականության ինստիտուտի մինչհոկտեմբերյան բելառուսական գրականության բաժնի վարիչն է։ 1986 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Անցումային շրջանի բելառուսական գրականության զարգացման օրինաչափությունները (XVII դարի երկրորդ կես—XVIII դար)» թեմայով։ 1987 թվականից Բելառուսի մշակույթի «Վյարտաննե» («Վերադարձածները») հիմնադրամի հանձնաժողովի նախագահն է։ 1990 թ. Բելառուսական ԽՍՀ պատվիրակության կազմում մասնակցել է ՄԱԿ-ի 45-րդ նստաշրջանի աշխատանքներին։
1990 թվականին ստացել է բանասիրական գիտությունների պրոֆեսորի կոչում։ 1991-1998 թթ. աշխատել է որպես Ֆրանցիսկ Սկորինայի անվան ազգային գիտական-լուսավորական կենտրոնի տնօրեն։ 1991 թ. ընտրվել է բելառուսիստների միջազգային միության նախագահ։ 1996 թվականից Եվրասիայի Գիտությունների միջազգային ակադեմիայի մշակութաբանության բաժնի վարիչն է։
Ադամ Մալդիսի գիտական հոդվածները սկսել են տպագրվել 1954 թվականին, երբ նա դեռ սովորում էր համալսարանում։ ԽՍՀՄ Գրողների միության անդամ է 1965 թվականից։ 1966 թ. լույս է տեսել Ադամ Մալդիսի «Творчае пабрацімства» («Ստեղծագործական եղբայրացում») աշխատությունը բելլառուսական ու լեհական գրականությունների կապի մասին։ 1969 թվականին հրատարակության է նախապատրաստել Ադամ Միցկևիչի «Зямля навагрудская, краю мой родны» («Հող նովոգրուդոկյան, երկիր իմ հայրենի»), 1981 թ.՝ «Творы Я. Дылы» («Յազեպ Դիլայի ստեղծագործությունները») աշխատությունը։ Նույն թվականին հրատարակության է նախապատրաստել Ադամ Միցկևիչի «Պան Տադեուշ» ստեղծագործությունը, որ բելառուսերեն էր թարգմանվել Բրոնիսլավ Տարաշկևիչի կողմից։ Ադամ Մալդիսը հանդիսանում է «Բելառուսական մինչհոկտեմբերյան գրականության պատմություն» ու «Խորհրդային շրջանի բելառուսական գրականության պատմություն» ուսումնասիրությունների համահեղինակներից մեկը։ Նախաձեռնել ու հրատարակել է «Беларускія пісьменнікі» 6 հատորանոց կենսագրական բառարանը։ Թարգմանություններ է կատարել լեհերենից ու բուլղարերենից։
↑«Բելառուսական մինչհոկտեմբերյան գրականության պատմություն» ու «Խորհրդային շրջանի բելառուսական գրականության պատմություն» ուսումնասիրությունների ստեղծմանը մասնակցության համար։
Мальдзіс Адам // Беларускія пісьменнікі (1917—1990)։ Даведнік / Склад. А. К. Гардзіцкі. Нав. рэд. А. Л. Верабей. — Мн.։ Мастацкая літаратура, 1994. — 653 с.։ іл. ISBN 5-340-00709-X. (բելառուս.)
Мальдзіс Адам // Культуралогія։ Энц. даведнік / Уклад. Э. Дубянецкі. — Мн.։ БелЭн, 2003. ISBN 985-11-0277-6. (բելառուս.)
Мальдзіс Адам // Беларусь։ Энц.даведнік. — Мн., 1995. — С. 460—461. (բելառուս.)
Мальдзіс Адам // Энцыклапедыя мастацтва і літаратуры Беларусі. — Мн., 1986. — Т. 3. (բելառուս.)
Мальдзіс Адам // Беларускія пісьменнікі։ Біябібліяграфічны слоўнік. — Мн., 1994. — Т.4. — С. 194—199. (բելառուս.)
Мальдзіс Адам // Памяць։ Гіст.-дакум. хроніка Мінска. У 4 кн. Кн. 1-я. — Мн.։ БЕЛТА, 2001. — 576 с.։ іл. ISBN 985-6302-33-1. (բելառուս.)
Պատկեր:Adam Maldzis 2017 01.jpgԲելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ադամ Մալդիսը ՝ Ֆրանցիսկ Սկորինայի շքանշան հանձնելու արարողության ժամանակ: Մինսկ, 2013 թվականի հունիսի 28Мальдзіс Адам Іосіфавіч // Саюз беларускіх письменнікаў. (բելառուս.)
Мальдис Адам Иосифович(չաշխատող հղում) // Кто есть кто в Республике Беларусь։ Электронный справочник / БДГ on-line. — Эл. ресурс bdg.by. (ռուս.)