Նաում Պերկին
Նաում Պերկին բելառուս․՝ Навум Перкін | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 2 (15), 1912 Տուրով, Mozyrsky Uyezd, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 2, 1976 (64 տարեկան) Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Բելառուսի Ժողովրդական Հանրապետություն, Խորհրդային Ռուսաստան, Socialist Soviet Republic of Byelorussia, Բելառուսական ԽՍՀ և ԽՍՀՄ |
Ազգություն | բելառուս |
Մասնագիտություն | գրականագետ, գրող, գրական քննադատ և գրականագետ |
Հաստատություն(ներ) | Բելառուսական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի Յանկա Կուպալայի անվան գրականության ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | գրականագիտություն[1] և գրաքննադատություն[1] |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Ալմա մատեր | Մինսկի Մ. Գորկու անվան մանկավարժական ինստիտուտ |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | բելառուսերեն[1] և ռուսերեն[1][2] |
Եղել է գիտական ղեկավար | Ադամ Մալդիս |
Հայտնի աշակերտներ | Ադամ Մալդիս |
Ինչով է հայտնի | «Ես դարձա պարտիզան» (1979) «Տղան քաղաքից» (1981) |
Պարգևներ | Բելառուսական ԽՍՀ Յակուբ Կոլասի անվան պետական մրցանակ (1980) Կարմիր Աստղի շքանշան (3 մայիսի, 1945) «Հայրենական պատերազմի պարտիզանին» I աստիճանի մեդալ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Նաում Սոլոմոնովիչ Պերկին (բելառուս․՝ Навум Саламонавіч Перкін, փետրվարի 2 (15), 1912, Տուրով, Mozyrsky Uyezd, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 2, 1976, Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), բելառուս խորհրդային գրականագետ, գրաքննադատ, արձակագիր։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1964), պրոֆեսոր (1965)։ Բելառուսական ԽՍՀ Յակուբ Կոլասի անվան պետական մրցանակի դափնեկիր (1980)։ ԽՍՀՄ Գրողների միության անդամ (1954)։ Կոմունիստական կուսակցության անդամ 1945 թվականից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նաում Պերկինը ծնվել է 1912 թվականի փետրվարի 2-ին (փետրվարի 15) Տուրովում (ներկայում՝ Գոմելի մարզ, Բելառուս) արհեստավորի ընտանիքում։ 1928 թվականին ընդունվել է Գոմելի մանկավարժական տեխնիկում, 1929-1931 թթ. որպես ուսուցիչ աշխատել է Գոմելշչինայի տարրական դպրոցներում։ Ավարտել է Մինսկի Մ. Գորկու անվան մանկավարժական ինստիտուտի գրականության ֆակուլտետը (1936) և նույն ինստիտուտի ասպիրանտուրան (1941)։
Մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին։ 1941 թվականից եղել է ռազմաճակատում, 1942 թվականից՝ Բրյանշչինում եղել է պարտիզանների շարքում, իսկ 1944 թվականին նորից վերադարձել է ռազմաճակատ։
1946 թվականից եղել է Բելառուսական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի Յանկա Կուպալայի անվան գրականության ինստիտուտի գիտաշխատող, իսկ 1963-1976 թթ. նույն ինստիտուտում աշխատել է որպես բաժնի վարիչ[3]։
Նաում Պերկինը մահացել է 1976 թվականի հոկտեմբերի 2-ին Մինսկում։
Նաում Պերկովի անվամբ է կոչվում նրա ծննդավայր Տուրովի փողոցներից մեկը։
Գիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1950 թվականին Բելառուսական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի Յանկա Կուպալայի անվան գրականության ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Творчасць Аркадзя Куляшова» թեմայով։ Ուսումնասիրել է Պյոտր Բրովկայի, Պյոտր Գլեբկայի, Արկադի Կուլեշովի ստեղծագործությունը։ Հանդիսանում է «Խորհրդային շրջանի բելառուսական գրականության պատմություն» (հ. 1, 1964), «Սովետական բազմազգ մշակույթի պատմություն» (հ. 1-2 (գիրք 1), 1970-1971), «Беларуская савецкая літаратура : Падручнік для X класа» (1968), «Беларуская савецкая літаратура : Дапаможнік для ІХ—Х классы» (Յուլիան Պշիրկովի հետ համատեղ, 1959-1973) աշխատութոյւնների համահեղինակներից մեկը։
Նաում Պերկինը հայտնի է «Ես դարձա պարտիզան» (1979) և «Տղան քաղաքից» (1981) ինքնակենսագրական վեպերով։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նաում Պերկինի գրաքննադատական հոդվածները սկսել են տպագրվել 1946 թվականին։ Գրել է ռուսերեն ու բելառուսերեն։
- Перкін, Н. С. Аркадзь Куляшоў։ Паэтычная творчасць / Н. С. Перкін. — Мінск։ Выдавецтва АН БССР, 1951. — 202 с.
- Перкін, Н. С. Творчество Петруся Бровки / Н. С. Перкін. — Мінск։ Выдавецтва АН БССР, 1952. — 144 с.
- Перкін, Н. С. Пятро Глебка / Н. С. Перкін. — Мінск։ Выдавецтва АН БССР, 1955. — 35 с.
- Перкін, Н. С. Шляхі развіцця беларускай савецкай літаратуры 20-30 гг.։ Праблемы сацыялістычнага рэалізму / Н. С. Перкін. — Мінск։ Выдавецтва АН БССР, 1960. — 396 с.
- Перкин, Н. С. В семье братских литератур / Н. С. Перкин. — Москва։ Наука и техника, 1967. — 187 с.
- Перкін, Н. С. Нацыянальнае і інтэрнацыянальнае ў літаратуры։ Вопыт тэарэтычнага даследавання / Н. С. Перкін. — Мінск։ Навука і тэхніка, 1971. — 199 с.
- Перкин, Н. С. Человек в советском романе։ некоторые аспекты проблемы / Н. С. Перкин. — Москва։ Наука и техника, 1975. — 301 с.
- Перкін, Н. С. Адзінства і ўзаемаўзбагачэнне։ Пытанні ўзаемасувязей савецкай літаратуры / Н. С. Перкін, Э. М. Мартынава, М. Тычына. — Мінск։ Навука і тэхніка, 1980. — 288 с.
- Перкін, Н. С. Абсягі думкі։ Літаратурна-крытычныя артыкулы / Н. С. Перкін. — Мінск։ Мастацкая літаратура, 1980. — 288 с.
Մրցանակներ ու պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կարմիր Աստղի շքանշան (3 մայիսի, 1945)
- «Հայրենական պատերազմի պարտիզանին» I աստիճանի մեդալ
- Բելառուսական ԽՍՀ Յակուբ Կոլասի անվան պետական մրցանակ (1980) — «Բելառուսական մինչհոկտեմբերյան գրականության պատմություն» ու «Խորհրդային շրջանի բելառուսական գրականության պատմություն» ուսումնասիրությունների ստեղծմանը մասնակցության համար։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Навум Перкін // Энцыклапедыя лiтаратуры i матстацтва Беларусi в 5-ти томах. Т. 4. — Мінск։ БелЭН імя П. Броўкі. — С. 258.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Փետրվարի 15 ծնունդներ
- 1912 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հոկտեմբերի 2 մահեր
- 1976 մահեր
- Մինսկ քաղաքում մահացածներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Բելառուս գրականագետներ
- Բելառուս գրողներ
- Բելառուս գրաքննադատներ
- Բանասիրական գիտությունների դոկտորներ
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ
- Բելառուս արձակագիրներ
- Բելառուս պրոֆեսորներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Խորհրդային գրողներ
- Խորհրդային գրականագետներ