Ադամ Բոդոր
Ադամ Բոդոր | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 22, 1936[1][2] (87 տարեկան) |
Ծննդավայր | Կլուժ-Նապոկա, Ռումինիա |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող և հրատարակիչ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Անդամակցություն | Գրականության թվային ակադեմիա և Hungarian Art Academy? |
Պարգևներ | |
![]() |
Ադամ Բոդոր (հունգարերեն՝ Ádám Bodor, փետրվարի 22, 1936[1][2], Կլուժ-Նապոկա, Ռումինիա), հունգար գրող։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Ռումինիայի կազմի մեջ գտնվող Տրանսիլվանիա երկրամասում, որտեղ հունգարները ազգային փոքրամասնություն են։ Հայրը բանկային ծառայող էր, գաղափարապես՝ համոզված հակակոմունիստ։ Ադամը դաստիարակվել է հակակոմունիստական ոգով, պատանի հասակից հավատացել, որ Տրանսիլվանիան ազատվելու է կոմունիստական վարչակարգից և անկախություն է ձեռք բերելու[3]։ Տասնյոթ տարեկան էր, երբ ձերբակալվեց անվտանգության ծառայության՝ Securitate-ի կողմից, մեղադրվեց հակապետական գործունեության մեջ (բռնվել էր հակակոմունիստական բովանդակությամբ թռուցիկներ ցրելիս) և դատապարտվեց ազատազրկման[4]։ Երկու տարի բանտում անցկացնելուց հետո ազատ է արձակվել, մի տարի բանվորություն է արել բնօրրանի ֆաբրիկաներից մեկում, այնուհետև սովորել է կալվինիստական հոգևոր ճեմարանում ու Կլուժի համալսարանի աստվածաբանական ֆակուլտետում, սակայն հոգևորական չի դարձել. ծառայել է եկեղեցու արխիվային բաժանմունքում, 1960-ական թվականների առաջին կեսին աշխատել է որպես թարգմանիչ, միաժամանակ ստեղծագործել է՝ պատմվածքներ է գրել։ 1965 թվականի սկզբներին լույս է տեսել նրա առաջին պատմվածքը, այդ նույն տարում՝ նաև առաջին գիրքը՝ պատմվածքների ժողովածու։ Դարձել է Ռումինիայի գրողների միության անդամ; 1982 թվականին տեղափոխվել է Հունգարիա, բնակություն հաստատել Բուդապեշտում (որոշ ժամանակ ապրել է նաև Արևմուտքում)[5]։ Աշխատել է Բուդապեշտի հրատարակչություններից մեկում, միաժամանակ շարունակել է գրել, տպագրվել... Նրան լայն ճանաչում է բերել «Սինիստրի շրջանը» գրոտեսկային-ֆանտաստիկ վիպակը (1992 թ.), որը թարգմանվել է տասնյակ լեզուներով։
Ադամ Բոդորի մի շարք ստեղծագործություններ էկրանավորվել են։
Երկերի ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1969 A tanú/ Վկան (նորավեպեր)
- 1974 Plusz-mínusz egy nap/ Գումարած-հանած մեկ օր (պատմվածաշար, էկրանավորել է ռեժիսոր Զոլտան Ֆաբրին)
- 1978 Megérkezés északra/ Ոչինչ էլ չի պատահել (նորավեպեր)
- 1981 A Zangezur hegység/ Զանգեզուրի լեռներ (նորավեպեր)
- 1985 Az Eufrátesz Babilonnál/ Եփրատը Բաբելոնում (նորավեպեր)
- 1991 Sinistra körzet/ Սինիստրի շրջանը ( գլուխներ վեպիից)
- 1994 A részleg/ Բաժին (վեպ, էկրանավորել է ռեժիսոր Պետեր Գոտարը, 1995)
- 1999 Az érsek látogatása/ Արքեպիսկոպոսի ժամանումը (վեպ, էկրանավորել է ռեժիսոր Զոլտան Կամոդին, 2007)
Մեծարանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ադամ Բոդորն արժանացել է Աթիլա Յոժեֆի (1986), Տիբոր Դերիի (1989, 1992), Լայոշ Կոշուտի (2003) անվան մրցանակների և այլ պարգևների։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Pozsvai Gy. Bodor Ádám. Pozsony: Kalligram, 1998.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ «Ádám Bodor — internationales literaturfestival berlin»։ www.literaturfestival.com։ Արխիվացված է օրիգինալից 2017-11-11-ին։ Վերցված է նոյեմբերի 11, 2017
- ↑ Segel Harold B. (նոյեմբերի 11, 2017)։ «The Columbia Literary History of Eastern Europe Since 1945»։ Columbia University Press։ Վերցված է նոյեմբերի 11, 2017 – via Google Books
- ↑ World Literature Today, Volume 76, No. 2
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- На сайте Венгерская литература Archived 2016-03-25 at the Wayback Machine.(հունգարերեն),(անգլ.),(ֆր.),(գերմ.)
- На сайте IMDB
|