Ագրա
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ագրա (այլ կիրառումներ)
Քաղաք | ||
---|---|---|
Ագրա | ||
անգլ.՝ Agra հինդի՝ आगरा | ||
![]() Ագրայի Թաջ Մահալ դամբարանը | ||
Երկիր | ![]() | |
Նահանգ | Ուտար Պրադեշ | |
Մակերես | 188,4 կմ² | |
ԲԾՄ | 171 մ | |
Բնակչություն | 1 400 000 մարդ (2001) | |
Խտություն | 7 431 մարդ/կմ² | |
Ժամային գոտի | UTC+5:30 | |
Հեռախոսային կոդ | +91(562) | |
Փոստային ինդեքսներ | 282 xxx | |
Ավտոմոբիլային կոդ | UP-80 | |
Պաշտոնական կայք | agra.nic.in (անգլ.) | |
| ||
Ագրա (անգլ.՝ Agra - Ագրա, հինդի՝ आगरा), քաղաք Հնդկաստանի հյուսիսում, Ուտար-Պրադեշ նահանգում, Ջամնա գետի (Գանգեսի վտակ) ափին։ Այստեղ է գտնվում հռչակավոր Թաջ Մահալ դամբարանը։ Քաղաքն ունի 1, 686, 976 բնակչություն։ Ագրե քաղաքը մայրաքաղաքի հետ կապում է արագընթաց երկաթգիծ։ Երկաթուղային հանգույց է, տնայնագործական արտադրության կենտրոն։ Համալսարանը հիմնադրվել է 1927-ին։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջացել է որպես ամրոց 15-րդ դարում, քաղաք է 16-րդ դարի սկզբից։ 16-17-րդ դարերում եղել է Մեծ Մոնղոլների կայսրության մայրաքաղաքը։ Հարուստ է այդ ժամանակի ճարտարապետական հուշարձաններով (Ագրա ամրոցը, 1564 - 74, Մարգարտյա մզկիթը, 1646 - 53)։
Հայերը Ագրայում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ագրա քաղաքի հայ համայնքը ձևավորվել է 16-րդ դարի 2-րդ կեսին՝ մոնղոլ տիրակալ Աքբարի օրոք: Նա հող է տրամադրել հայերին, իր թագավորության սահմաններում ազատ ելումուտի և առանց մաքսի առևտուր անելու իրավունք տվել հայ վաճառականներին: 1562-ին Աքբարի թույլտվությամբ կառուցվել է հայկական եկեղեցի: Հայերին վստահվել են պետական կարևոր պաշտոններ, ծագումով հայ Սիր Ադըլը եղել է երկրի բարձրագույն դատավորը, հայուհի Հուլիանան՝ պալատական բժշկուհի: Հայուհի է եղել նաև Աքբարի կանանցից մեկը՝ Մարիամ Զագանի Բեկում անունով: Ագրայում է բնակվել հասարակական-քաղաքական գործիչ, բանաստեղծ և երգահան Միրզա Ալեքսանդր Ջուլղարնայնը (Զուլ-Ղառնայն): Ագրահայերն ունեցել են իջևանատուն, որտեղ քննարկել են համայնքի ներքին կյանքին վերաբերող հարցեր, կնքել գործարքներ և պայմանագրեր եվրոպացիների հետ: Համայնքը ստվարացել է Իրանի շահ Աբբաս I-ի բռնագաղթից (16-րդ դարի վերջ-17-րդ դ. սկիզբ) հետո, երբ շատ հայեր Իրանից գաղթել են Հնդկաստան: Մողոլների կայսրության անկումով (18-րդ դարի վերջ) իր կարևորությունը կորցրել է նաև Ագրան: Շատ ագրահայեր հեռացել են քաղաքից և հաստատվել Հնդկաստանի այլ բնակավայրերում: Ագրայի գերեզմանաաանը պահպանվել են հայագիր տապանաքարեր, ցայսօր կանգուն է Սուրբ Մարտիրոս մատուռը[1]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հայ սփյուռք հանրագիտարան, Ե., 2003, էջ 359:
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 53)։ ![]() |