Ագնես Մոնիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ագնես Մոնիկա
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 1, 1986(1986-07-01)[1] (37 տարեկան)
ԾննդավայրՋակարտա, Ինդոնեզիա
Քաղաքացիություն Ինդոնեզիա
Մայրենի լեզուինդոնեզերեն և անգլերեն
Կրոնքրիստոնեություն[2]
Ազդվել էԲրիթնի Սփիրս, Ալիշա Քիզ, Մադոննա, Բիյոնսե և Մայքլ Ջեքսոն
Մասնագիտություներգչուհի, դերասանուհի, երգերի հեղինակ, պարուհի և գործարար
Ծնողներմայր՝ Jenny Siswono?
Պարգևներ և
մրցանակներ
Կայքagnezmo.com
 Agnes Monica Վիքիպահեստում

Ագնես Մոնիկա (բեմական անունն ամբողջությամբ Ագնես Մոնիկա Մուլյոտո ինդոն.՝ Agnes Monica Muljoto) հուլիսի 1, 1986(1986-07-01)[1], Ջակարտա, Ինդոնեզիա, ինդոնեզացի երգչուհի և նկարչուհի, երեք մանկական ալբոմի հեղինակ, վարել է մի շարք մանկական հեռուստածրագրերի։

2003 թվականին Ագնեսը թողարկել է մեծահասակների համար նախատեսված իր առաջին ալբոմը And the Story Goes անվանումով, որի շնորհիվ նրա անունը նորից հնչել է ինդոնեզական երաժշտական աշխարհում։ Հայրենիքում ունեցած հաջողությունը նրան ներշնչել է, և նա իր առաջ նպատակ է դրել՝ ճանաչում ստանալ միջազգային հարթակներում։ 2005 թվականին թողարկված՝ Whaddup.. '?! երկրորդ ալբոմի ժամանակ Ագնեսի ուշադրությունը գրավել է ԱՄՆ-ից երգչուհի Կիտ Մարտինը։ Ագնեսը Թայվանում նկարահանվել է նաև ասիական երկու հեռուստասերիալում՝ «Հիվանդանոց» և «Ռոմանտիկան Սպիտակ տանը»[4]։

Երկու տարի անընդմեջ Ագնեսը շահել է Սեուլում տեղի ունեցած երաժշտական փառատոնում՝ 2008 և 2009 թվականներին, երրորդ ալբոմի՝ Sacredly Agnezious (2009) ժամանակ նա հանդես է եկել որպես երգի հեղինակ և պրոդյուսեր։ 2010 թվականին նա նշանակվել է ինդոնեզական կուռքերի շոուում՝ որպես մրցավար։ Նա նաև դարձել է Լոս Անջելեսում կայացած «American Music Awards 2010»«» Կարմիր գորգի մասնակիցներից մեկը։

Գործարար հաջողություններին զուգահեռ Ագնեսը համարվում է Ինդոնեզիայի ամենաշատ մրցանակներ ունեցող երգչուհին։ Նա շահել է 17 (Anugerah Musik Indonesia), 8 (Panasonic Awards), 5 (Nickelodeon Indonesia Kids Choice Awards), և 4 (MTV Indonesia Awards) մրցանակ։ Բացի այդ նա եղել է Ասիայում թմրամիջոցների դեմ պայքարի «դեսպան,» և (MTV EXIT) «դեսպան»՝ մարդկանց առևտրի դեմ պայքարում։

Նա պայմանագիր է ստորագրել ԱՄՆ «Sony Music Entertainment» ընկերությանը պատկանող ձայնագրման ստուդիայի հետ։ Նրա միջազգային առային երգը "Կոքս շիշ" թողարկվել է 2013 սեպտեմբերին, մեկ անգամ ևս թողարկվել է 2014 թվականի սկզբին՝ Sony Music ընկերության կողմից, որտեղ երևում են ամերիկացի ռեպերներ Timbaland-ը և TI-ը։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Si Meong (1992)
  • Yess! (1995)
  • Bala-Bala (1996)
  • And the Story Goes (2003)
  • Whaddup A.. '?! (2005)
  • Sacredly Agnezious (2009)
  • Agnes Is My Name (2011)
  • Agnez Mo (2013)

Օպերաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Lupus Milenia (1999)
  • Mr Hologram (1999)
  • Pernikahan Dini (2001)
  • Amanda (2002)
  • Ciuman Pertama (2002)
  • Cinta Selembut Awan (2002)
  • Cewekku Jutek (2003)
  • Cantik (2004)
  • Bunga Perawan (2004)
  • Ku 'Tlah Jatuh Cinta (2005)
  • Pink (2006)
  • Romance In The White House (2006)
  • The Hospital (2006)
  • Kawin Muda (2006)
  • Jelita (2008)
  • Kawin Masal (2008)
  • Pejantan Cantik (2010)
  • Marissa (2011)
  • Mimo Ketemu Poscha (2012)
  • 3 Peas In A Pod' Հատուկ ձև + Երաժշտական թեմա Երգչուհի (2013)

Տեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • VAN (Video Anak Anteve) — (Antv)
  • Tralala-Trilili — (RCTI)
  • Diva Romeo — (Trans TV)
  • American Music Awards 2010 — (ABC Channel)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. https://www.infobiografi.com/biografi-dan-profil-lengkap-agnes-mo
  3. https://www.tatlerasia.com/people/agnez-mo
  4. «23 Захватывающие истины На Агнес Моника | Вентилятор мир» (ռուսերեն). 2015 թ․ դեկտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագնես Մոնիկա» հոդվածին։