Ագնեթե Յունսեն
| Ագնեթե Յունսեն | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Բնօրինակ անուն | բուկմոլ՝ Agnete Kristin Johnsen Saba |
| Ի ծնե անուն | բուկմոլ՝ Agnete Kristin Johnsen |
| Ծնվել է | հուլիսի 4, 1994[1] (31 տարեկան) Varangerbotn, Ֆինմարք, Նորվեգիա |
| Երկիր | |
| Ժանրեր | փոփ և ռոք |
| Մասնագիտություն | հեղինակ-կատարող և երգերի հեղինակ |
| Անդամակցություն | The BlackSheeps? |
| Պարգևներ | |
Ագնեթե Քրիստին Յունսեն (նորվ.՝ Agnete Kristin Johnsen, հուլիսի 4, 1994[1], Varangerbotn, Ֆինմարք, Նորվեգիա), առավել հայտնի է Ագնեթե կամ Ագգի բեմական անունով, սաամական ծագմամբ նորվեգացի երգչուհի և երգերի հեղինակ։ 2016 թվականին «Icebreaker» երգով ներկայացրել է Նորվեգիան Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայացած Եվրատեսիլ երգի մրցույթում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ագնեթե Յունսենը ծնվել է 1994 թվականի հուլիսի 4-ին հյուսիսային Նորվեգիայի Նեսեբյու փոքրիկ բնակավայրում։ Ունի սաամական ծագում, իսկ նրա հայրը՝ Սիգնե Իվերսենը, սաամերեն լեզվով ստեղծագործող հայտնի մանկական գրող է[4]։
2008 թվականին Ագնեթեն միանում է «The BlackSheeps» մանկական երաժշտական խմբին, որի մյուս անդամների հետ միասին վերջինս հաղթում է «Melodi Grand Prix Junior 2008» երգի մրցույթում։ Հաղթող երգը կոչվում էր «Oro jaska, beana» և հնչում էր նորվեգերեն և սաամերեն լեզուներով[5]։ Կարճ ժամանակահատվածում այդ երգը հայտնվում է Նորվեգիայի հիթ շքերթի առաջին հորիզոնականում։ 2011 թվականին «The BlackSheeps» -ը մասնակցում է Եվրատեսիլում Նորվեգիայի ներկայացուցչի ընտրությանը, սակայն գրավում է երկրորդ տեղը[6]։
2016 թվականին Ագնեթեն հերթական անգամ մասնակցում է Նորվեգիայի եվրատեսիլյան ներկայացուցչի ազգային ընտրությանը՝ այս անգամ «Icebreaker»։ Այդ երգը հաղթում է եզրափակչում և Ագնեթե Յունսենը ստանում է Վիեննայում կայանալիք համաեվրոպական երգի մրցույթում Նորվեգիան ներկայացնելու իրավունք[7][8]։ Կատարումից առաջ երգչուհին նշում է, որ այդ երգը նվիրված է այդ պահին ընկճախտով տառապող իր ընկերոջը։ Եվրատեսիլում Ագնեթեն հանդես է գալիս երկրորդ կիսաեզրափակչում, սակայն այդպես էլ չի անցնում հաջորդ փուլ[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Discogs(անգլերեն) — 2000.
- ↑ https://web.archive.org/web/20190806114823/https://www.tv2.no/a/8632586/
- ↑ http://www.bladet.no/kultur/2016/11/01/Agnete-Kristin-mottar-Ole-Vig-prisen-13723443.ece
- ↑ Nå kan Signe vinne Nordisk råds litteraturpris på www.finnmarkdagblad.no/finnmarken/lokale_nyheter/ Publisert 29. oktober 2013. Besøkt 2. november 2013.
- ↑ «Suveren seier til samisk rock». NRK Troms og Finnmark. 2008 թ․ սեպտեմբերի 14.
- ↑ Hondal, Victor (2011 թ․ նոյեմբերի 29). «Norway: Full line up for Melodi Grand Prix revealed». ESCToday.com. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ Hyttebakk, Jon Marius (2016 թ․ հունվարի 19). «Stage Dolls blant årets MGP-artister». mgp.no (Norwegian). NRK. Վերցված է 2016 թ․ հունվարի 19-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Jordan, Paul; Nilsson, Helena (2016 թ․ փետրվարի 27). «Agnete to represent in Norway 2016». eurovision.tv. European Broadcasting Union. Վերցված է 2016 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ «Евровидение 2016 Норвегия: Агнете с песней Icebreaker (Юнсен Агнете Кристин)». uchastniki.com. Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագնեթե Յունսեն» հոդվածին։ |
| ||||||||||||||