Աբրահամ Մեսրոպյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբրահամ Մեսրոպյան
Ծնվել է1913
ԾննդավայրՎարդենիկ, Հայաստան
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
«Աշխատանքային արիության համար» մեդալ

Աբրահամ Հայրապետի Մեսրոպյան (1913, Վարդենիկ, Հայաստան - անհայտ), հայ մանկավարժ։ ԽՄԿԿ անդամ (1964): Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբրահամ Մեսրոպյանը ծնվել է 1913 թվականի Մարտունու շրջանի Վարդենիկ գյուղում։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Ազիզբեկովի շրջանի Հերհերի դպրոցում զբաղվել է ուսուցչական աշխատանքով։ Կարմրաշենի դպրոցում եղել է ուսումնական մասի վարիչ, Գնդևազում՝ տնօրեն։ Աշխատելուն զուգընթաց սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի հեռակա բաժնի լեզվագրական ֆակուլտետում[1]։

1941 թվականին Աբրահամը զորակոչվել է բանակ, ծառայությունն անցել է 792-րդ հրաձգային գնդում։ 1942 թվականի հունվարին մասնակցել է գերմանաֆաշիստական զորքերի դեմ Ղիրմի թերակղզում մղված մարտերին։ Կերչ քաղաքի մարտերից մեկում վիրավորվել է, բուժվելուց հետո վերադարձել է զորամաս, շարունակել ծառայությունը մինչև պատերազմի ավարտը[1]։

1945 թվականին՝ բանակից զորացրվելուց հետո, շարունակել է մանկավարժական գործունեությունը։ 1964 թվականին անցել է կոմունիստական կուսակցության շարքերը։ Հայոց լեզու և գրականություն է դասավանդել Էջմիածնի շրջանի Մերձավանի միջնակարգ դպրոցում։ Մեսրոպյանը պարգևատրվել է «Աշխատանքային արիության համար», Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար և ուրիշ մեդալներով[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Աշխատանքային արիության համար» մեդալ
  • Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար մեդալ

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Զուլալ աղբյուր։ Բանաստեղծություններ։ Երևան, Խորհրդային գրող, 1990[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Հայաստանի ուսուցիչները Մեծ հայրենականում։ 3 գիրք։ Հարությունյան, Աշոտ Հովսեփի, Մելքումյան, Հայկազ Ստեփանի, Սուքիասյան, Աղվան Ղազարի։ Երևան, «Լույս», 1987:
  2. Մեսրոպյան, Աբրահամ Հայրապետի (1990). Զուլալ աղբյուր։ Բանաստեղծություններ. Խորհրդային գրող. ISBN 978-5-550-00703-7.