Աբրահամ Երևանցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աբրահամ Երևանցի
Ծնվել է1680
Մահացել է1740
Մասնագիտությունպատմաբան
Տիրապետում է լեզուներինհայերեն

Աբրահամ Երևանցի (1680 - 1740), 18-րդ դարի հայ պատմագիր[1]։

Աբրահամի կյանքի մասին քիչ բան է հայտնի։ Եղել է Հովհաննեսի որդին, ապրել Երևանում՝ Արևելյան Հայաստանի պարսկական ռազմական պաշտպանության կենտրոնում։ Ձեռագրի ոճը և պարզ լեզուն ցույց է տալիս, որ նա հոգևորական կամ իշխան չէր։ Եվրոպական ռազմական եզրաբանության իմացությունը, ռազմական գործողությունների մանրամասն նկարագրությունը որոշ հիմք են տալիս ենթադրելու, որ Աբրահամ Երևանցին եղել է կա՛մ զինվոր, կա՛մ փորձառու առևտրական, որն աջակցել է բանակին[1]։

Գրել է «Պատմութիւն պատերազմացն 1721-1736 թուի» երկը (հրատարակված՝ 1938, Երևան, 1977, Վենետիկ[2], Սբ Ղազարի տպարան, ռուսերեն՝ 1939)[3], որն արժեքավոր աղբյուր է Անդրկովկասի և թուրք-պարսկական հարաբերությունների պատմության համար։ Ընդգրկում է աֆղանների ապստամբությունից մինչև Նադիր Շահի գահակալությունը կատարված դեպքերը (1721-1736)[1]։ Առանձնապես կարևոր է գրքի 2-րդ գլուխը, որտեղ մանրամասն նկարագրված է Երևանի պաշտպանությունը 1724 թվականին։ Պարունակում է նաև հետաքրքիր տեղագրական տվյալներ Հին Երևանի մասին[4]։

«Պատմության» բնագիրը, որից ընդօրինակված է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի № 8069 ձեռագիրը, գտնվում է Վենետիկի Մխիթարյան մատենադարանում։ Աբրահամ Երևանցու «Պատմությունը» տպագրվել է 1938 թվականին։ Հրատարակվել է նաև ռուսերեն (1939)[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 George A. Bournoutian "Abraham of Erevan"
  2. A. J. Hacikyan, ed. (2005)։ The Heritage of Armenian Literature: From the Eighteenth Century to Modern Times։ Detroit: Wayne State University Press։ էջեր 131–140։ ISBN 9780814332214 
  3. Հայ գրատպություն և գրքարվեստ հանրագիտարան (խմբ. Հովհաննես Այվազյան), Երևան, «Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն», 2015 — 14-15, էջեր 14-15 — 1120 էջ. — 1500 հատ, ISBN 978-5-89700-042-5։
  4. 4,0 4,1 Խմբագրական կոլեգիա, Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 1 (խմբ. Վիկտոր Համբարձումյան), Ե., «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա Հայկական Սովետական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1974, էջ 41 — 720 էջ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աբրահամ Երևանցի
  • Абраам Ереванци. История войн 1721-1736 гг. — Ереван: АрмФАН, 1939. — 94 с.