Աբշերոնի ազգային պարկ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Աբշերոնի ազգային պարկ | |
---|---|
Կատեգորիա ԲՊՀՄ — II (Ազգային պարկ)
| |
Տեղագրություն | ![]() |
Կոորդինատներ | 40°17′01″ հս․ լ. 50°21′34″ ավ. ե.HGЯO |
Տարածք | 783 հա (7.83 կմ²) |
Հիմնադրված է | 2005 թվականի փետրվարի 8 |
Աբշերոնի ազգային պարկ (ադրբ.՝ Abşeron Milli Parkı), ազգային պարկը հիմնադրվել է 2005 թվականին Ապշերոնյան պետական արգելոցի հիման վրա՝ Բաքվում։ Ազգային պարկի ընդհանուր մակերեսը կազմում է 783 հեկտար (7.83 կմ²)։
Ստեղծման նպատակը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստեղծվել է տվյալ տարածքում գտնվող կենդանիների պահպանման համար, ինչպիսիք են ջեյրանները, կասպիական փոկերը և ջրային թռչունները։
Ֆլորա և ֆաունա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցամաքում ապրում են ջեյրանները, շնագայլերը, աղվեսները, նապաստակները, գորշուկները, Կասպից ծովի ջրերում՝ փոկերը և ձկները, թռչուն արծաթափայլ որորը, թշշան կարապը, փարփարը, կռնչան բադը, սպիտակ մեծ տառեղը, ճահճային մկնաճուռակը և այլ թռչուններ։ Մի շարք կենդանիներ և թռչուններ, որոնք գրանցված են Ադրբեջանի Կարմիր գրքում և ապրում են Շիրվանի ազգային պարկում, հանդիպում են նաև Աբշերոնի ազգային պարկում։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աբշերոնի ազգային պարկի պաշտոնական կայքը Archived 2011-07-26 at the Wayback Machine. (անգլ.)
- Աբշերոնի ազգային պարկ (անգլ.)
- Ադրբեջանի ազգային պարկեր Archived 2016-03-05 at the Wayback Machine.