Աբիյ Ահմեդ Ալի
Աբիյ Ահմեդ Ալի ամհարերեն՝ አብይ አህመድ አሊ | |||
![]() | |||
Աբիյ Ահմեդ Ալին 2017 թվականին | |||
| |||
---|---|---|---|
ապրիլի 2, 2018 | |||
Նախորդող | Հայլեմարիամ Դեսալեն | ||
Կուսակցություն՝ | Prosperity Party? | ||
Մասնագիտություն՝ | արվեստագետ և ռազմական գործիչ | ||
Դավանանք | բողոքականություն | ||
Ծննդյան օր | օգոստոսի 15, 1976[1][2] (46 տարեկան) | ||
Ծննդավայր | Beshasha, Gomma, Ջիմմա, Օրոմիա, Եթովպիա[3] | ||
Քաղաքացիություն | ![]() | ||
Ի ծնե անուն | Abiy Ahmed Ali | ||
Ամուսին | Zinash Tayachew? | ||
Կայք՝ | pmo.gov.et/pm/ | ||
Պարգևներ | |||
Աբիյ Ահմեդ Ալի (ամհարերեն՝ አብይ አህመድ አሊ, օրոմո՝ Abiyyii Ahimad Alii, օգոստոսի 15, 1976[1][2], Beshasha, Gomma, Ջիմմա, Օրոմիա, Եթովպիա[3]), եթովպիացի պետական և քաղաքական գործիչ, Եթովպիայի գործող վարչապետ։ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր (2019)։ 2021 թվականի հոկտեմբերին Աբի Ահմեդը պաշտոնապես երդվեց երկրորդ 5-ամյա ժամկետով։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աբիյ Ահմեդ Ալին ծնվել է 1976 թվականի օգոստոսի 15-ին, Եթովպիայի Օրոմիա շրջանի Ագարո քաղաքում, օրոմո ժողովրդին պատկանող մուսուլմանի և նրա չորրորդ կնոջ՝ քրիստոնյա ամհարացու ընտանիում։ 1991 թվականին, լինելով դեռահաս, միանում է ապստամբական ուժերին ընդդեմ Մենգիստու Հայլե Մարիամի գործող ռեժիմի, մտնելով Օրոմո ժողովրդի դեմոկրատական կազմակերության (ՕԺԴԿ) շարքերը (որի անդամ է մնացել նաև, նրա կուսակցություն դառնալուց հետո), և Մելես Զենաուի գլխավորությամբ, ապստամբների իշխանության գալուց հետո, նա շարունակում է ծառայել Եթովպիայի զինված ուժերում։ 1995 թվականին եղել է Ռուանդայում գտնվող ՄԱԿ-ի խաղաղապահ զորախմբի կազմում, 1998-2000 թվականներին մասնակցել է Եթովպա-էրիթրեական պատերազմին։ Կրթություն ստանալով ծրագրավորման ոլորտում՝ 2007 թվականին նա դառնում է Եթովպիայի համացանցային տեղեկատվական անվտանգության գործակալության հիմնադիրներից մեկը և կազմակերպության փոխտնօրենը (2008 թվականից եղել է տնօրենի պաշտոնակատար)՝ միանալով հեռահաղորդակցման ազգային օպերատոր «Ethio telecom»-ի և ազգային հեռուստաընկերության տնօրեններների խորհուրդներին։
2010 թվականին նա թողնում է զինվորական ծառայությունը փոխգնդապետի կոչումով և ՕԺԴԿ-ի (իշխող՝ Եթովպիական ժողովուրդների հեղափոխական ժողովրդավարական ճակատ կոալիցիայի մի մասը) կողմից ընտրվում, Ժողովրդական ներկայացուցիչների խորհրդի ստորին պալատի՝ պատգամավոր։
Այս ոլորտում նա ուշադրություն է դարձնում օրոմո ժողովրդին պատկանող քրիստոնյաների և մուսուլմանների կրոնական վեճերի հաղթահարմանը, ինչպես նաև պայքարում Ադիս-Աբեբայի հարակից հողերի ապօրինի զավթմանը, որոնք պատկանում են Օրոմիա շրջանին։ 2014 թվականին նշանակվում է Գիտության և տեխնոլոգիաների տեղեկատվական կենտրոնի տնօրեն, իսկ 2015 թվականին, գիտության և տեխնոլոգիաների նախարար։ 2016 թվականին Աբիյ Ահմեդ Ալին ստանձնում է Օրոմիայի շրջանի փոխնախագահի և Օրոմիայի շինարարության և քաղաքաշինության ծառայության ղեկավարի պաշտոնները, իսկ 2017 թվականի հոկտեմբերից դառնում է ՕԺԴԿ-ի պետքարտուղար։
2018 թվականի փետրվարին, վարչապետ Հայլեմարիամ Դեսալեսի պաշտոնաթողությունից հետո, Աբիյ Ահմեդ Ալին, Օրոմիայի նախագահ և ՕԺԴԿ-ի նախագահ Լեմմա Մեգերսայի հետ միասին, դառնում են այդ պաշտոնի հիմնական թեկնածուները։ Քանի որ Մեգերսան խորհրդարանի պատգամավոր չէր, փետրվարի 22-ին ՕԺԴԿ-ն Աբիյ Ահմեդ Ալիին ընտրում է նոր նախագահ։ Մարտի 27-ին, իշխող ԵԺՀԺՃ-ի ղեկավարի պաշտոնի համար, Ահմեդ Ալիի հիմնական մրցակից, փոխվարչապետ և Ամհարայի ազգային-ժողովրդավարական շարժման նախագահ Դեմեկե Մեկոննենը հետ է վերցնում իր թեկնածությունը, Աբիյ Ահմեդ Ալին ձայների ճնշող մեծամասնությամբ ընտրվում է և ապրիլի 1-ին հաստատվում վարչապետի պաշտոնում։
Աբիյ Ահմեդ Ալին երկրի առաջին վարչապետն է, որը պատկանում է օրոմո ժողովրդին, դավանանքով բողոքական է[4]։
2019 թվականի հոկտեմբերի կեսերին հրապարակվել է Նոբելյան հանձնաժողովի որոշումը, Եթովպիայի վարչապետին Խաղաղության Նոբելյան մրցանակ է շնորհվել՝ Էրիտրեայի հետ սահմանային հակամարտությունը լուծելու նրա վճռական նախաձեռնության համար[5][6].
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 https://www.thereporterethiopia.com/article/rise-abiy-abiyot-ahmed
- ↑ God wants Ethiopians to prosper: The prime minister and many of his closest allies follow a fast-growing strain of Christianity // The Economist. — 2018.
- ↑ «Нобелевскую премию мира присудили премьер-министру Эфиопии»։ РИА «Новости»։ 2019-10-11։ Վերցված է 2019-10-11
- ↑ Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Եթովպիայի վարչապետին
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Dr Abiy Ahmed sworn in as Prime Minister of Ethiopia
- «Абий Ахмед»։ Энциклопедия: Персоны. Страны. Темы։ ИТАР-ТАСС։ Արխիվացված է օրիգինալից 2019-10-11-ին։ Վերցված է 2019-05-22
|