Հայլեմարիամ Դեսալեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հայլեմարիամ Դեսալեն
Hailemariam Desalegn - Closing Plenary- Africa's Next Chapter - World Economic Forum on Africa 2011.jpg
 
Կուսակցություն՝ Southern Ethiopian People's Democratic Movement? և Եթովպիական ժողովուրդների հեղափոխական ժողովրդավարական ճակատ
Կրթություն՝ Ադիս-Աբեբայի համալսարան և Azusa Pacific University?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հուլիսի 19, 1965(1965-07-19)[1][2] (56 տարեկան)
Ծննդավայր Southern Nations, Nationalities, and Peoples' Region, Եթովպիա
Քաղաքացիություն Flag of Ethiopia.svg Եթովպիա

Հայլեմարիամ Դեսալեն (ամհարերեն՝ ኃይለማሪያም ደሳለኝ, հուլիսի 19, 1965(1965-07-19)[1][2], Southern Nations, Nationalities, and Peoples' Region, Եթովպիա), եթովպացի քաղաքական գործիչ, 2010 թվականից Եթովպիայի կառավարությունում զբաղեցրել է փոխվարչապետի և արտաքին գործերի նախարարի պաշտոնը։ Վարչապետ Մելես Զենաուիի մահից հետո` 2012 թվականի օգոստոսի 20-ին, նշանակվել է վարչապետի պաշտոնակատար։ Դեսալենը դարձել է Եթովպիայի պատմության մեջ կառավարության առաջին բողոքական ղեկավարը (Առաքելական եկեղեցու անդամ)[3][4]։ 2018 թվականի փետրվարի 15-ին տվել է հրաժարական։

2013 թվականի հունվարից մինչև 2014 թվականի հունվար եղել է Աֆրիկյան միության նախագահ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1965 թվականի հուլիսի 19-ին Բոլոսո Սորեում՝ Վոլայտա նահանգում (անգլ.՝ Wolaita Zone)՝ Եթովպիայի հարավում (այժմ Հարավային Եթովպիայի ազգությունների շրջան)։ Ըստ ազգության պատկանում է վոլայտ ազգությանը՝ օմոթալեզու բնակչությանը, որոնք գերակշռում էին Եթովպիայի այդ տարածաշրջանում։

«Հայլեմարիամ» անունը եթովպերեն նշանակում է «Մարիամ Աստվածածնի ուժը»։ «Դեսալենը»՝ նրա հոր անունն է, որ ամհարերենով նշանակում է «Ես երջանիկ եմ»։

Միջնակարգ դպրոցն ավարտել է հայրենի Վոլայտա նահանգում, իսկ 1988 թվականին Ադիս Աբեբայի համալսարանում ստացել է շինարարության ոլորտի բակալավրի աստիճան։ Համալսարանն ավարտելուց հետո աշխատել է որպես ասիստենտ Արբա-Մենչ Ագրոտեխնոլոգիական ինստիտուտում (Arba Minch Water Technology Institute)՝ այժմյան Արբա-Մինչի համալսարանում (անգլ.՝ Arba Minch University):

1992 թվականին ավարտել է Ֆինլանդիայի Տամպերե տեխնոլոգիական համալսարանը, որտեղ ստացել է սանիտարական ինժենիրինգի մագիստրոսի աստիճան (անգլ.՝ sanitation engineering): Ուսումնառության ընթացքում աշխատել է տեղի կեղտաջրերի մաքրման կայանում, իսկ դիպլոմային աշխատանքը գրել է «կեղտաջրերի մշակումը» թեմայով[5]։

Եթովպիայից վերադառնալուց հետո 13 տարվա ընթացքում զբաղեցրել է տարբեր գիտական և վարչական պաշտոններ, այդ թվում՝ Արբա-Մինչի հիդրոլոգիական ինստիտուտի դեկանի աշխատանքը։

Եթովպիայի ժողովուրդների հեղափոխական-ժողովրդավարական ճակատ[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ականների վերջին և 2000-ականն թվականների սկզբին Հայլեմարիամ Դեսալենը լրջորեն զբաղվել է քաղաքական գործունեությամբ ԵԺՀԺՃ-ի (Եթովպիայի իշխող կուսակցության) շարքերում և դարձել «Հարավի ժողովուրդների և ազգությունների» այդ տարածաշրջանի փոխնախագահ։ Այդ պաշտոնում փոխարինել է կոռուպցիայի մեղադրանքով պաշտոնից հեռացված Աբաթե Կիշոյին (անգլ.՝ Abate Kisho), չնայած կարծիք կա, որ նա հեռացվել է ընդդիմադիր Մելես Զենաուի խմբավորմանն աջակցելու համար՝ 2000 թվականին Տիգրայի ազատագրման ժողովրդական ճակատի պառակտման ժամանակ (անգլ.՝ Tigrayan People's Liberation Front):

Հարավային ժողովուրդների և ազգությունների տարածաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականի նոյեմբերից մինչև 2006 թվականի մարտը Հայլեմարիամ Դեսալենը եղել է Հարավի ժողովուրդների և ազգությունների (ՀԺԱ) տարածաշրջանի նախագահը։ 2010 թվականի հոկտեմբերին Դեսալենը նշանակվել է Եթովպիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար[6]։ Դեսալենը զբաղեցրել է ԵԺՀԺՃ նախագահի տեղակալի, ՀԵԺԺՇ նախագահի, փոխվարչապետի և արտաքին գործերի նախարարի ղեկավար պաշտոնները[7]։

ԵԺՀԺՃ նախագահի պաշտոնից հեռանալուց հետո Հայլեմարիամ Դեսալենը երկու տարվա ընթացքում վարչապետի աշխատակազմում աշխատել է որպես հանրային գործերի խորհրդական և քաղաքացիական կազմակերպությունների և գործընկերությունների գծով խորհրդական։ 2010 թվականին զբաղեցրել է միանգամից նախարարական երկու՝ փոխվարչապետի և արտգործնախարարի պաշտոնները։

Հրաժարական[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի փետրվարի 15-ին երկրում բռնկված քաղաքական ճգնաժամի կապակցությամբ Հայլեմարիամ Դեսալենը հեռուստատեսային ուղերձում հայտարարել է, որ հրաժարական է տվել ինչպես Եթովպիայի վարչապետի, այնպես էլ իշխող կոալիցիայի նախագահի պաշտոնից՝ հավելելով, որ կշարունակի ժամանակավորապես կատարել իր պարտականությունները մինչև իր հրաժարականի ընդունումը և Եթովպիայի ժողովուրդների կառավարող հեղափոխական-դեմոկրատական ճակատի և խորհրդարանի կողմից նոր վարչապետի նշանակումը[8]։

Զբաղեցրած պաշտոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայլեմարիամ Դեսալենը զբաղեցրել է հետևյալ պաշտոնները.

  • միջազգային
    • Աֆրիկյան միության նախագահ (2013-2014)
  • պետական.
    • ԵԺՀԺՃ-ի փոխնախագահ (2000-2002),
    • ԵԺՀԺՃ-ի նախագահ (2002—2005);
    • Ժողովրդական ներկայացուցիչների պալատի անդամ (2005 թվականից առ այսօր),
    • վարչապետի հանրային հարցերով հատուկ խորհրդական, ապա վարչապետի՝ հասարակության մոբիլիզացման և ներգրավվածության հարցերով հատուկ խորհրդական (2005-2008),
    • կառավարության կողմից գլխավոր խորհրդարանական կուսակցական կազմակերպիչ, նախարարական պորտֆելով (2008-2010)
  • կուսակցական.
    • ԵԺՀԺՃ և ՀԵԺԺՇ Գործադիր կոմիտեի անդամ (2000 թվական առ այսօր),
    • ԵԺՀԺՃ (2002 թվական առ այսօր),
    • ԵԺՀԺՃ նախագահի տեղակալ (2010 թվականի սեպտեմբերից)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. «Awramba Times " Haile»։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-01-ին։ Վերցված է 2012-08-22 
  4. [https://web.archive.org/web/20120823161557/http://www.theafricareport.com/index.php/east-horn-africa/hailemariam-desalegne-ethiopias-s-next-premier-501817372.html Archived 2012-08-23 at the Wayback Machine. Hailemariam Desalegne, Ethiopias’s next premier [501817372] | African news, analysis and opinion — The Africa Report.com]
  5. YLE-N|3435223|Премьер-министром Эфиопии назначен выпускник Политехнического института Тампере|21|8|2012|23|8|2012
  6. «Opposition dismiss new 'one party' Ethiopian government», Sudan Tribune, published 6 October 2010 (accessed 17 November 2010)
  7. Oromiya, Published 13,10, 2010. (accessed in 13, 09, 2011)
  8. «Ethiopia prime minister Hailemariam Desalegn resigns»։ www.aljazeera.com։ Վերցված է 2018-02-17 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]