Ադիս Աբեբայի համալսարան
Ադիս Աբեբայի համալսարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | համալսարան |
Կարգախոս | Seek Wisdom, Elevate Your Intellect and Serve Humanity[1] |
Հիմնադրված է | մարտի 20, 1950[2] |
Հիմնադրիր | Lucien Matte? |
Անվանված է | Հայլե Սելասիե |
Անդամակցություն | Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[3] և Association of African Universities?[4] |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Ադիս Աբեբա |
Կայք | aau.edu.et |
![]() ![]() Ադիս Աբեբայի համալսարան, Եթովպիա | |
![]() |
Ադիս Աբեբայի համալսարան (ամհարերեն՝ አዲስ አበባ ዩኒቨርሲቲ), պետական բարձրագույն ուսումնական հաստատություն Եթովպիայում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնադրվել է 1950 թվականին Հայլե Սելասիե I կայսեր որոշմամբ՝ կանադական ճիզվիտ Լյուսիեն Մատտեի աջակցությամբ՝ որպես Ադիս Աբեբայի երկամյա համալսարանական քոլեջ։ Հաջորդ երկու տարիների ընթացքում քոլեջը սերտորեն կապված էր Լոնդոնի համալսարանի հետ։ 1960-ական թվականների սկզբին գրող Ռիչարդ Քամինգսը աշխատել է իրավունքի ֆակուլտետում։ 1962 թվականին համալսարանը վերանվանվել է Հայլե Սելասիեի անվան համալսարան։
Ռազմավարչական ժամանակավոր խորհուրդը 1975 թվականի մարտի 4-ին՝ հաղթանակից հետո, ժամանակավորապես փակել է համալսարանը և 50 հազար ուսանողի ուղարկել գյուղեր՝ նոր վարչակարգին աջակցելու համար։ Այդ ժամանակից ի վեր համալսարանը կրում է ներկայիս անվանումը։
1979 թվականին համալսարանում բացվել է մագիստրատուրայի առաջին հավաքագրումը։ 1987 թվականին բացվել են փիլիսոփայության դոկտորի պատրաստման ծրագրերը։
2002 թվականի դեկտեմբերին համալսարանի երեք առաջատար ղեկավարները հրաժարական են տվել՝ ի նշան համալսարանի ներքին գործերին կառավարական միջամտության ուժեղացման անհամաձայնության։ Պաշտոնյաները փորձել են ստիպել համալսարանին փոխել ուսանողների գիտելիքների գնահատման համակարգը, որը համապատասխանում է իշխող կուսակցության կողմից հաստատված ինքնաքննադատության համակարգին[5]։
2009-2010 ուսումնական տարում համալսարանում եղել է 20 701 դիմորդ, 7127 շրջանավարտ և 14 669 հետբուհական ուսանող, ինչը ընդհանուր առմամբ կազմել է 42 497 մարդ[6]։
Կամպուսներ և ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ադիս Աբեբայի համալսարանն ունի 13 մասնաճյուղ։ Նրանցից 12-ը գտնվում են Ադիս Աբեբայում, իսկ մեկը՝ Դեբրե Զեյթում։ Այն նաև ունի մասնաճյուղերի ցանց Եթովպիայի քաղաքներում։ Կառավարությունն իրականացնում է նպատակային հավաքագրում միջնակարգ դպրոցների շրջանավարտներից։
Համալսարանի կազմի մեջ մտնում է Եթովպիայի հետազոտությունների ինստիտուտը, որը ղեկավարում է Ռիչարդ Պակխերսթը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://www.4icu.org/reviews/7247.htm
- ↑ AAU at a glance
- ↑ https://www.auf.org/les_membres/nos-membres/
- ↑ https://www.aau.org/subs/membership/
- ↑ "Ethiopia: Country Reports on Human Rights Practices: 2002 report" // Bureau of Democracy, Human Rights, and Labor, US State Department.
- ↑ «Students enrollment»։ Addis Ababa University։ 15 February 2011։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-10-ին։ Վերցված է 14-02-2014
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Teshome G. Wagaw. The Development of Higher Education and Social Change, an Ethiopian Experience. East Lansing, Michigan. Michigan State University Press. 1990.