Jump to content

Աբիլխան Կաստեև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբիլխան Կաստեև
Ծնվել էհունվարի 1 (14), 1904
ԾննդավայրQ13646690?, Սեմիրեչյեի մարզ, Թուրքեստան, Ռուսական կայսրություն
Վախճանվել էնոյեմբերի 2, 1973(1973-11-02)[1] (69 տարեկան)
Մահվան վայրԱլմաթի, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտություննկարիչ
ՈւսուցիչՆիկոլայ Խլուդով
Պարգևներ
Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան
և
 Abilkhan Kasteev Վիքիպահեստում
Կաստեևի ,,Թուրքսիբ,, նկարի վերատպությոնը նամականիշի վրա

Աբիլխան Կաստեև[2] (ղազ.՝ Әбілхан Қастеев, հունվարի 1 (14), 1904, Q13646690?, Սեմիրեչյեի մարզ, Թուրքեստան, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 2, 1973(1973-11-02)[1], Ալմաթի, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ), ղազախ նկարիչ, ղազախական կերպարվեստի հիմնադիր, Ղազախական ԽՍՀ ժողովրդական նկարիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ջարքենդի մերձակայքում գտնվող Շիժին աուլում, որը ներկայումս գտնվում է Ալմաթիի մարզում։ Ծագումով ավագ ժուզի սուան ցեղից է[3]։

1929-ից 1931 թվականներին սովորել է Նիկոլայ Խլուդովի գեղարվեստական ստուդիայում։

1934-ից 1937 թվականներին ուսումը շարունակել է Մոսկվայի Նադեժդա Կրուպսկայայի անվան գեղարվեստական ստուդիայում։

1954-1956 թվականներին ղեկավարել է Ղազախստանի նկարիչների միությունը։

Ընտրվել է Ղազախական ԽՍՀ 4-6-րդ գումարումների գերագույն խորհրդի պատգամավոր։

Մահացել է 1973 թվականի նոյեմբերի 2-ին, հուղարկավորվել Ալմաթիում։

Աբիլխան Կաստեևն ստեղծել է հազարից ավելի յուղաներկ ու ջրաներկ աշխատանքներ, որոնցից լավագույնները ցուցադրվում են Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Արևելքի ժողովուրդների պետական թանգարանում, Հեղափոխության կենտրոնական թանգարանում, Ղազախստանի արվեստների պետական թանգարանում, որին շնորհվել է հենց իր՝ Աբիլխան Կաստեևի անունը, Ղազխստանի այլ պատկերասրահներում ու թանգարաններում։ Նրա գործերում մեծ թիվ են կազմում բնանկարները, դիմանկարները, ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառներում աշխատանքային սխրանքների պատկերները... Արվեստաբանները որպես նկարչի լավագույն աշխատանք ամենից հաճախ հիշատակում են նրա վրձնած «Մոր դիմանկարը»։

  • Կինը Սակշ Կաստեևան էր (ծնվ. 1914[4] - մահացել է մոտ. 1998), поженились в 1930 году.[5]:
  • Կնոջ հետ ունեցել ու մեծացրել են վեց տղա և երեք աղջիկ զավակ[4] և 11 թոռ[6]։
  • Ավագ թոռը՝ Ժանը, հինգ որդիների հայր է[6]։
  • Ծոռնուհին՝ Այսանմ Կաստեևան (ծնվ. 1994), դիզայներ է, արտիստուհի[7]։
  • Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան
  • Աշխատանքային կարմիր դրոշի հինգ շքանշան
  • «Պատվո նշան» շքանշան
  • բազմաթիվ մեդալներ
  • «ԽՍՀՄ արվեստի վաստակավոր գործիչ» կոչում (1953)
  • Ղազախական ԽՍՀ ժողովրդական նկարիչ (1944)
  • Ղազախական ԽՍՀ Չոկան Վալիխանովի անվան պետական մրցանակ (1967)
  • Կաստեևի անունով է կոչվել Ղազախստանի արվեստների պետական թանգարանը[4], փողոցներ՝ երկրի մի շարք քաղաքներում, Շիմկենտի գեղարվեստական քոլեջը, որի առջև 2009 թվականին բարձրացվել է նկարչի հուշարձանը։
  • 2004 թվականին արվեստագետի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ, Ղազախստանում թողարկվել են հուշադրամ և նամականիշ։
  • 2014 թվականին Ալմաթիում բացվել է Կաստեևի տուն-թանգարանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  2. Кастеев // Канцелярия конфискации — Киргизы. — М. : Большая российская энциклопедия, 2009. — С. 293. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 13). — ISBN 978-5-85270-344-6.
  3. Бердалы Оспан. Руға бөліну керек пе?
  4. 4,0 4,1 4,2 «15 интересных фактов из жизни и творчества Абылхана Кастеева». Kazakh-tv.kz (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019-05-30-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 7-ին.
  5. «Зеркало нашей истории | Номад | 26.01.2011». www.nomad.su. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 7-ին.
  6. 6,0 6,1 «Искусство, которое в крови - Частный случай - Общественно-политическая газета «Время»». www.time.kz. Վերցված է 2018 թ․ փետրվարի 7-ին.
  7. «Любовь на пороге смерти | NV.KZ». www.nv.kz. Վերցված է 2018 թ․ փետրվարի 7-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբիլխան Կաստեև» հոդվածին։