Աբդուլմալիք Ռիգի
Աբդուլմալիք Ռիգի | |
---|---|
![]() | |
մոտ 1979[1] - հունիսի 20, 2010[2] | |
Ծննդավայր | Սիստան և Բելուջիստան, Իրան |
Մահվան վայր | Evin Prison, Թեհրան, Իրան |
Քաղաքացիություն | ![]() |
Կոչում | Գերագույն գլխավոր հրամանատար |
Կրթություն | Jamia Uloom-ul-Islamia? |
Աբդուլմալիք Ռիգի[3] (մոտ 1979[1], Սիստան և Բելուջիստան, Իրան - հունիսի 20, 2010[2], Evin Prison, Թեհրան, Իրան[4][5]), «Ջունդալլա» ահաբեկչական իսլամիստական կազմակերպության նախկին առաջնորդը, որը տեղակայված է Իրանի հարավ-արևելքում գտնվող Սիսթան և Բելուջիսթան գավառներում։ 2010 թվականին ձերբակալվել և մահապատժի է ենթարկվել Իրանի կառավարության կողմից։
Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1979 թվականին[4]։ Սերում է ռիգայի ցեղից, բելուջայի ժողովրդից։ Դեռահասության տարիներին դատապարտվել է դանակով հարձակման համար և պատիժ է կրել բանտում[6]։
Չի ունեցել ֆորմալ աշխարհիկ կրթություն, ուսանել է Կարաչիի քաղաքային ճեմարանում «Jamia Uloom-ul-Islamia» սուննիների մեդրեսեում, ինչպես և շատ այլ իսլամիստական «Թալիբան» շարժման առաջնորդներ[7]։
Ենթադրյալ գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գոյություն ունեն տարաձայնություններ աջակցության և «Ջունդալլա»-ի միջազգային կապերի վերաբերյալ։ Շատ փորձագետներ կարծում են, որ խմբավորումը կապված է «Ալ-Կաիդա»-ի հետ[8]։ Կան նաև պնդումներ, որ «Ջունդալլան» կապված է ԱՄՆ կառավարության հետ և ֆինանսավորում է ստանում բելուջայի իրանցիներից արտասահմանում[9]։
Ամերիկացի լրագրող Դեն Ռազերը «AXS TV» հեռուստաալիքի իր «Dan Rather Reports» ծրագրում հարցազրույց է վերցրել Աբդուլմալիք Ռիգիից և ցուցադրել է տեսագրությունը, թե ինչպես է նա անձամբ կտրել իր ազգականի՝ Շահաբ Մանսուրիի գլուխը։ Նույն հարցազրույցում Աբդուլմալիք Ռիգին իրեն «իրանցի» է անվանել և հերքել, որ իր նպատակը բելուջայի առանձին պետության ձևավորումն է։ Նա պնդել է, որ խմբավորման գործունեության նպատակն էր «բարելավել բնակության պայմանները էթնիկ բելուջաների համար» և «պայքարել Իրանում սուննի մահմեդականների իրավունքների համար»[10][11]։
Որոշ տեղեկությունների համաձայն՝ Աբդուլմալիք Ռիգին երկու գիշեր անընդմեջ չի քնել մեկ վայրում և առանց ձեռնոցների այլ մարդկանց ձեռք չի սեղմել։ Հաղորդվում էր նաև, որ նա նմանակել է Աբու Մուսաբ ազ Զարքաուին իր պահվածքում և պատանդների մահապատիժների տեսագրությունը[6]։ Իրանական «Kayhan» թերթը 2005 թվականի ապրիլի 7-ին սխալմամբ հայտնել էր, որ Ռիգին սպանվել է Աֆղանստանի հետ սահմանին գործողության ընթացքում։ 2005 թվականի ապրիլի 11-ին հայտնվել է հերքման տեսանյութը, որում Աբդուլմալիք Ռիգին ողջ է[12]։
Աբդուլհամիք Ռիգին մեղադրել է իր եղբորը Իրանի կառավարության դեմ ամերիկացիների հետ համագործակցելու մեջ[13]։ Իրանի իշխանությունները պնդում էին, որ Աբդուլմալիք Ռիգին մասնակցել է իրանցի գեներալի սպանություններին և ահաբեկչություններ է իրականացրել երկրի ներսում[14]։ Այդ մեղադրանքներով Աբդուլմալիկը ձերբակալվել էր 2010 թվականի փետրվարին[15]։
Ձերբակալություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աբդուլմալիք Ռիգայի ձերբակալության երկու տարբեր վարկածներ կան։ Իրանի կառավարության տվյալների համաձայն, 2010 թվականի փետրվարի 23-ին Աբդուլմալիքը Դուբայից (Արաբական Միացյալ Էմիրություններ) Բիշքեկ (Ղրղզստան) չվերթով գտնվում էր Աֆղանստանի քաղաքացու կեղծ անձնագրով[16][17][18]։ Երբ ինքնաթիռը գտնվում էր Պարսից ծոցում, այն որսացել էին իրանական կործանիչները և օդաչուին հրահանգվել էր վայրէջք կատարել իրանական տարածքում[18]։ Երբ ինքնաթիռը վայրէջք է կատարել Բանդար Աբբասի միջազգային օդանավակայանում, իրանական զորքերը ճանաչել են Աբդուլմալիք Ռիգիին ուղևորների մեջ և կալանավորել նրան։ Ձերբակալությունից հետո իրանական հեռուստատեսությունը ցույց է տվել Աբդուլմալիքին՝ կապված ձեռքերով, Իրանի չորս դիմակավորված Կոմանդոսի ուղեկցությամբ[17][19][18][16]։
ԱՄՆ հետախուզության նախկին աշխատակցի խոսքով՝ Աբդուլմալիք Ռիգին ձերբակալվել է պակիստանցի ուժայինների կողմից և ԱՄՆ-ի աջակցությամբ տեղափոխվել Իրան․ «Կարևոր չէ, թե ինչ են ասում իրանցիները։ Նրանք գիտեն ճիշտը»[20]։
Մահապատիժ[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականի հունիսի 20-ին իրանական և միջազգային ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Աբդուլմալիք Ռիգին կախաղան է բարձրացվել Թեհրանի Էվին բանտում[5]։ Իսլամական Հանրապետության լրատվական գործակալությունը հայտարարել է, որ մահապատիժն իրականացվել է Թեհրանի հեղափոխական տրիբունալի որոշմամբ։ Տրիբունալի հայտարարության մեջ մեջբերվում է․ «Երկրի արևելքում զինված հակահեղափոխական խմբավորման ղեկավարը պատասխանատու է զինված կողոպուտի, սպանության փորձի, բանակի և ոստիկանության, ինչպես նաև հասարակ մարդկանց վրա զինված հարձակումների և սպանության համար»։ Նրա մահապատիժը նկարագրվել է որպես «ծանր հարված» «Ջունդալային»[21]։
Իրանի ներքին գործերի նախարար Մոստաֆա Մոհամմադ Նաջարը մեկնաբանել է մահապատիժը․ «Վերջին 30 տարիների ընթացքում մեր թշնամիները պարտություն են կրել բոլոր դեպքերում, և նրանց վերջին հնարքը ակտիվիստների հրահրումն էր, որոնք ցանկանում էին ոչնչացնել մեր իշխանությունը։ Այս չարագործի մահապատիժը, որին աջակցում էին մի քանի արևմտյան լրտեսական գործակալություններ և իսրայելցիներ, տարածաշրջան է վերադարձրել ամբողջ աշխարհը»[22]։ Աբդուլմալիք Ռիգիին թաղել են հարավ-արևելյան Թեհրանում գտնվող Խավարանի գերեզմանատանը։
2019 թվականին թողարկվել է ռեժիսոր Նարգես Աբյարի «When the Moon Was Full» իրանական դրամատիկական ֆիլմը։ Սյուժեի կենտրոնում Աբդուլմալիք Ռիգիի եղբոր և հարսի պատմությունն է[23][24]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 https://web.archive.org/web/20100403082842/http://www2.irna.ir:80/fa/news/view/menu-273/8812030116104455.htm
- ↑ 2,0 2,1 2,2 http://news.bbc.co.uk/2/hi/world/middle_east/10359415.stm
- ↑ [1]
- ↑ 4,0 4,1 «Irna»։ Irna։ Արխիվացված է օրիգինալից 2010-04-03-ին։ Վերցված է 2010-08-13
- ↑ 5,0 5,1 «Iran hangs Sunni militant leader Abdolmalek Rigi»։ BBC News։ 2010-06-20։ Վերցված է 2011-03-16
- ↑ 6,0 6,1 Behnegarsof։ «پايگاه خبری تحليلی فرارو - عبدالمالک ریگی کیست؟»։ Fararu։ Արխիվացված է օրիգինալից 2010-09-20-ին։ Վերցված է 2010-08-13
- ↑ «Rigi’s arrest a godsend for Pakistan»։ Dawn։ Արխիվացված է օրիգինալից 2010-09-19-ին։ Վերցված է 2014-09-18
- ↑ «Death Toll in Iran Mosque Explosion Rises to 12»։ FOX News։ 2008-04-13։ Արխիվացված է օրիգինալից 2009-06-24-ին։ Վերցված է 2011-03-16
- ↑ Car bomb in Iran destroys a bus carrying Revolutionary Guards The New York Times
- ↑ HDNet Original Programming — Transcripts Archived 6 January 2008 at the Wayback Machine.
- ↑ HDNet Original Programming — Dan Rather Reports Archived 23 August 2007 at the Wayback Machine.
- ↑ Leader and 11 members of militant group killed. Gulf News
- ↑ Iran Sunni rebels video shows killing of officer: TV Archived 23 June 2009 at the Wayback Machine. The Boston Globe
- ↑ «Rigi's brother exposes US ties with Jundullah»։ Payvand։ 2006-11-22։ Վերցված է 2010-08-13
- ↑ Beckhusen Robert (2013-01-14)։ «Iran Targets Dissidents With 30,000-Strong Spy Army [Updated]»։ Wired։ Վերցված է 2013-01-26
- ↑ 16,0 16,1 «Iran Says Capture of Rebel Is Blow to U.S.»։ The New York Times։ 2010-02-23։ Վերցված է 2016-05-03
- ↑ 17,0 17,1 Worth, Robert F. (2010-02-23)։ «Iran captures Sunni insurgent leader Abdolmalek Rigi»։ The Guardian։ Վերցված է 2016-05-03
- ↑ 18,0 18,1 18,2 Spencer, Richard (2010-02-23)։ «Iran arrests most wanted man after police board civilian flight»։ The Telegraph։ Վերցված է 2016-05-03
- ↑ Macdonald, Mary (2010-02-25)։ «ANALYSIS - Rigi arrest may show easing Afghan regional tensions»։ Reuters։ Վերցված է 2016-05-03
- ↑ Perry Mark (2012-01-13)։ «False Flag»։ Foreign Policy։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-23-ին։ Վերցված է 2016-10-16
- ↑ «Iran hangs Sunni group leader»։ Al Jazeera։ 2010-06-20։ Վերցված է 2010-08-13
- ↑ «'West facing constant defeat in Iran'»։ Press TV։ 2010-07-13։ Արխիվացված է օրիգինալից 2010-07-16-ին։ Վերցված է 2010-08-13
- ↑ «Iran's Fajr Film Festival: 'The Night Moon Was Full' Rakes In Awards»։ tasnimnews.com։ tasnimnews։ 2019-02-12։ Վերցված է 2019-02-27
- ↑ Faghihi Rohollah (2019-02-21)։ «True stories of terror stun critics at Iranian film festival»։ Al-Monitor։ Վերցված է 2019-02-27