Աբբեի դը Բելլոք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աբբեի դը Բելլոք
WikiCheese - Belloc 02.jpg
Տեսակֆրանսիական պանիր, ոչխարի պանիր և pressed uncooked cheese
Առաջացման երկիրFlag of France.svg Ֆրանսիա
ՏարածաշրջանBéarn, Բասկերի հողեր և Աքվիտանիա
Կաթոչխարի կաթ
Abbaye de Bellocq Վիքիպահեստում

Աբբեի դը Բելլոք (ֆր.՝ Abbaye de Belloc) կամ Աբբեի Նոտր Դամ դը Բելլոք (ֆր.՝ Abbaye Notre-Dame de Belloc), ֆրանսիական կոշտ պանիր, որը պատրաստում են այծի կաթից:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանիրը պատրաստում են Նոտր Դամ դը Բելլոք վանքում՝ սկսած 1960-ական թվականներից[1]: Այն քիչ տեսակի պիրենեյան պանրատեսակներից է, որը վաճառվում է Փարիզում[2]:

Պատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբբեի դը Բելլոք պանիրը պատրաստվում է ավանդական եղանակով: Պատրաստման համար անհրաժեշտ է Բասկերի Երկրի կարմրաքիթ այծերի չպաստերիզացված անքաշ կաթ: Պանրատեսակի պատրաստումը սկսվում է կաթի մակարդմամբ: Այն բանից հետո, երբ մակարդի կտորները սկսում են հեշտորեն փշրվել, ընդհանուր զանգվածը սկսում են դանդաղորեն խառնել: Դրանից հետո մակարդված ամբողջ զանգվածը մամլում են և աղ անում: Հետո տեղափոխում են աղաջրի մեջ և թողնում, որ հասունանա: Պանիրը հասունանում է սառը նկուղներում՝ վեց ամիսների ընթացքում[3][4]:

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանրի գլուխն ունի հարթ սկավառակի տեսք՝ ուռուցիկ ծայրերով: Տրամագիծը կազմում է 25 սմ, բարձրությունը՝ 8,5-ից 11 սմ: Քաշը սովորաբար տատանվում է 4,5-ից 5,5 կգ: Գլուխը պատված է բնական պուտիկավոր բորբոսով, որն ունի գորշ, վառ շագանակագույն, կարմիր կամ շագանակագույն երանգներ: Կեղևի տակ գտնվում է խիտ և առաձգական կաթնասպիտակ երանգով միջուկը: Պանրատեսակն աչքի է ընկնում մեծ յուղայնությամբ[2][3]:

Պանրատեսակն աչքի է ընկնում նուրբ համով՝ կարամելի և մրգերի համային երանգներով, ինչպես նաև պարունակում է այծի կաթի և ընկուզեղենի թեթև համային հատկանիշներ[5][3]:

Օգտագործվում է որպես առանձին ուտեստ: Հրամցնում են հացով և քաղցր սպիտակ գինով[2][3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Аббе де Беллок (Abbaye de Belloc)» (ռուսերեն)։ fromages-france.com։ Վերցված է 2016-12-22 
  2. 2,0 2,1 2,2 Французские сыры: иллюстрированная энциклопедия, 2003, էջ 44
  3. 3,0 3,1 3,2 3,3 Джульет Харбатт, 2012, էջ 30
  4. «Аббе де Беллок» (ռուսերեն)։ syrinfo.ru։ Վերցված է 2016-12-22 
  5. «Аббе де Беллок (Abbaye de Belloc)» (ռուսերեն)։ fromages-france.com։ Վերցված է 2016-12-22 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]