Աբբա Պրևո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբբա Պրևո
ֆր.՝ Antoine François Prévost
Ծննդյան անունֆր.՝ Antoine François Prévost
Ծնվել էապրիլի 1, 1697(1697-04-01)[1][2][3][…]
ԾննդավայրԷդեն[4]
Վախճանվել էնոյեմբերի 25, 1763(1763-11-25)[2][5][6][…] (66 տարեկան)
Վախճանի վայրCourteuil[7]
Մասնագիտությունգրող, լրագրող, պատմաբան, թարգմանիչ, վիպասան և քահանա
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունԱզգային ռազմական ուսումնարան
 Antoine François Prévost Վիքիպահեստում

Անտուան Ֆրանսուա Պրևո, հայտնի է նաև որպես աբբա Պրևո (ֆր.՝ Antoine-François Prévost d'Exiles, ապրիլի 1, 1697(1697-04-01)[1][2][3][…], Էդեն[4] - նոյեմբերի 25, 1763(1763-11-25)[2][5][6][…], Courteuil[7]), 18-րդ դարի ֆրանսիացի խոշորագույն գրողներից, Մանոն Լեսկո վեպի հեղինակ (1731, թարգմանվել է հայերեն[8]

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1713 թվականին ավարտել է Ճիզվիտական քոլեջը, հետագայում դարձել է վանահայր։ «Աշխարհիկ կյանքից հեռացած տոհմիկ մարդու հիշատակարանը» (հատոր 1-7, 1728-1732), «Մեր օրերի հելլենուհու պատմությունը» (1740) վեպերում հանդես է եկել կրոնական խավարամոլության ու կեղծ բարեպաշտության դեմ, փնտրել է հասարակության «խելամիտ» կառուցման միջոց։ «Անգլիացի փիլիսոփան կամ Կրոմվելի ապօրինի զավակ Կլիվլենդի պատմությունը» (հատոր 1-8, (1731-1739) վեպում վճռվում են «բնական մարդու» խնդիրները՝ քաղաքակրթության հետ ընդհարվելիս, փառաբանվում է բանականությունը։

«Մանոն Լեսկո»[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրևոյի գլուխգործոցը «Ասպետ դե Գրիյոյի և Մանոն Լեսկոյի պատմությունը» վեպն է («Աշխարհիկ կյանքից հեռացած տոհմիկ մարդու հիշատակարանը» գրքի 7-րդ հատորը), որտեղ նկարագրված է սիրո ողբերգությունը սոցիալական անհավասարության վրա հիմնված հասարակարգում։ Այս գիրքը, որի թեթևաբարո տոնը իշխանությունների կողմից գնահատվել է որպես բարոյականությունը վիրավորող, արգելվել է և այրվել։

Արգելքը վերացվել է 20 տարի հետո՝ 1753 թվականին։ «Մանոն Լեսկոյի» սյուժեով գրվել են օպերաներ, բալետ, այն բազմիցս էկրանավորվել է։ Հայերեն է թարգմանվել 19-րդ դարում (թարգմանիչներ՝ Ստ․ Ոսկանյան, Գր․ Չիլինկիրյան)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Archivio Storico Ricordi — 1808.
  5. 5,0 5,1 5,2 Encyclopædia Britannica
  6. 6,0 6,1 6,2 Calendrier électronique des spectacles sous l'Ancien Régime et la Révolution (ֆր.) — 2001.
  7. 7,0 7,1 7,2 https://books.google.ca/books?id=DqV8905urhQC&lpg=PP1&hl=fr&pg=PA252
  8. Մանոն Լեսկոյի և ասպետ դե Գրիոյի պատմությունը / Աբբա Պրևո։ Ֆրանս. թարգմ.՝ Վ. Գիլանյան։ Առաջաբ. հեղ.՝ Ա.Կ. Վինոգրադով։ Նկ.՝ Հ. Կոջոյան. - Երևան։ Հայպետհրատ, 1937. - 245 էջ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 426