Աալե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Աալե
Երկիր Կաղապար:Դրոշավորում/Ուրարտու

Աալե, Այալե, բերդաքաղաք Վանի թագավորությունում, նրա հարավային մասում, Արմարիլիի երկրամասում։ Հիշատակվում է Սարգոն Բմ.թ.ա. 714 թվականիի սեպագիր արձանագրություններում։ Հակոբ Մանանդյանը ենթադրաբար նույնացնում է այժմյան Խամուր բնակավայրից 12 կիլոմետր արևելք գտնվող Ալադեվե (Աղադեվե) գյուղի հետ։ Սակայն անունների նմանությունը պատահական է՝ Աալեն գտնվում է Հայկական Տավրոս լեռնաշղթայի հարավում, Խամուրը՝ Ալաշկերտում։[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 1 — 992 էջ։