Jump to content

ԱՄՆ-ում Հնդկաստանի դեսպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԱՄՆ-ում Հնդկաստանի դեսպանություն
Հավատարմագրված երկիրՀնդկաստան
Ընդունող երկիր ԱՄՆ
ԴեսպանTaranjit Singh Sandhu?
Հասցե2107 Massachusetts Avenue, N.W.
Կայքindianembassyusa.gov.in(անգլ.)
ԱՄՆ-ում Հնդկաստանի դեսպանությունը գտնվում է ԱՄՆում
ԱՄՆ-ում Հնդկաստանի դեսպանություն

ԱՄՆ-ում Հնդկաստանի դեսպանություն, Հնդկաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը ԱՄՆ-ում։ Դեսպանատունը տեղակայված է Վաշինգտոնում գտնվող տանը, որը կառուցվել է 1901 թվականին Մորիս Մուրայի կողմից[1]։ Միացյալ Նահանգներում Հնդկաստանի դեսպանը համարվում է Հարշ Վարդհան Շրինգլան։

Հնդկաստանը նաև գլխավոր հյուպատոսություններ ունի Միացյալ Նահանգների այլ քաղաքներում՝ Ատլանտայում, Չիկագոյում, Հյուստոնում, Նյու Յորքումն Սան Ֆրանցիսկոյում և Սիեթլում, որոնք ենթակվում են Վաշինգտոնում Հնդկաստանի դեսպանությանը[2]։

Դեսպանատան շենք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեսպանությունը կազմված է երկու հարևան կառույցներից, որոնցից առաջինը կառուցվել է 1885 թվականին, իսկ 1907 թվականին ավելացվել է ևս չորս հարկ։ Երկրորդ կառույցը, որը կոչվում է Դիպյուի տուն, կառուցվել է 1901 թվականին։ Դա, հավանաբար, արտասահմանում գտնվող Հնդկաստանի կառավարությանը պատկանող հնագույն գույքն է։

Դիպյուի տունը կառուցված է գրանիտից և կրաքարից, կառուցվել է Մորիս Մյուրեի կողմից 18-րդ դարի ֆրանսիական ճարտարապետության ոճով։ Տան հայտնի բնակիչներից են ամերիկացի սենատոր Փիթեր Ջերին (1914-1915), ֆինանսների նախարարի տեղակալ Օգդեն Միլսը (1928) և Մեյ Պալմեր Դիպյուն՝ ԱՄՆ-ի սենատոր Չոնսի Դիպյուի այրի կինը։ 1940 թվականին Մեյ Դիպյուի մահից հետո նրա ազգակիցը վարձակալել է տունը մի քանի վարձակալների, որոնցից է եղել նաև Բրիտանական գնման գործակալությունը։ Հնդկաստանի կառավարությունը տունը ձեռք է բերել 1946 թվականին և միացրել այն հարևան կառույցի հետ[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.embassy.org/embassies/in.html
  2. «Indian Consulates in U.S.». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 8-ին.
  3. «Brief history of the Chancery building». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 24-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ԱՄՆ-ում Հնդկաստանի դեսպանություն» հոդվածին։