«Փարիզ-Նյու Յորք» ավտոերթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Փարիզ-Նյու Յորք» ավտոերթ
ֆր.՝ Le Raid New York–Paris en automobile
ԵրկիրՖրանսիա
Ժանրհամր կինո
Թվական1908
ՌեժիսորԺորժ Մելիես
ԿինոընկերությունStar Film Company

«Փարիզ-Նյու Յորք ավտոերթ» (ֆր.՝ Le Raid Paris–New York en automobile), Ժորժ Մելիեսի համր կարճամետրաժ ֆիլմ՝ բաղկացած 15 դրվագներից[1] և 26 կամ 28 տեսարաններից[2]։ Մելիեսի լավագույն ճանապարհորդական ֆիլմերից մեկը[3]։ Պրեմիերան կայացել է 1908 թվականի հուլիսին։ Համարվում է կորած։

Տեսարանների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսարաններ ցանկը տրված է Ֆիլիպ Ռեժի «Ֆրանսիացի ռեժիսորների հանրագիտարան»-ից։

  1. Նյու Յորքից ուղարկվածները
  2. Մրցարշավորդներ
  3. Ավտոմոբիլային խոհանոց։ «Վերջին ավտոմոբիլին կցված է շարժական խոհանոց։ Խոհարարը ընթրիք է պատրաստում, երբ հանկարծ հայտնվում է մի սևամորթ տղամարդ և ուզում է սոուսը փորձել։ Կատաղած խոհարարը թավայի պարունակությունը լցնում է գլխին՝ ի ուրախություն հանդիսատեսի»։
  4. Ժայռոտ լեռներ
  5. Ընկնել ձորը
  6. Իրոկեզների մոտ
  7. Հրդեհավտանգ հեղուկ
  8. Կարմրամաշկերի փետուրներ
  9. Օդում
  10. Ալյասկա
  11. Ոսկու քարանձավ
  12. Շների թիմ
  13. Բերինգի նեղուց
  14. Աղետ
  15. Ծովի խորքում
  16. Սառցե դաշտ
  17. Արջերի մեջ
  18. «Հայրենիք» օդապարիկ
  19. Փրկված ենք
  20. «Հայրենիք» քարշակի վրա
  21. Սիբիրում
  22. Սահորդներ
  23. Գերմանիայի միջոցով
  24. Թափառող արվեստագետների քարավան
  25. Կոնկորդի հրապարակ
  26. Հաղթական Ժամանում
  27. Զորավար ձի
  28. Ընդհանուր ոգևորություն

Ֆիլմի վերլուծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը հիմնականում հիշեցնում էր Մելեսի մեկ այլ՝ «Մոնտե-Կարլո-Փարիզ չվերթ» աշխատանքին, նկատելի էր նաև «Անմոռանալի ճանապարհորդություն» ֆիլմի ազդեցությունը։ Քննադատները նաև նշել են Ժյուլ Վեռնի «Աշխարհի շուրջը 80 օրում» և «Փարիզ-Նյու Յորք ավտոերթում», ստեղծագործությունների ազդեցությունը և «Փարիզ-Մոնտե Կառլո չվերթ»-ը[4]։ Էլիզաբեթ Էզրան մեջբերում է վերը նկարագրված «Ավտոմեքենայի խոհանոց» տեսարանը, որպես Մելիեսի ռասիզմի օրինակներից մեկը[5]։

Այլ անվանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ավտոերթ «Նյու Յորք-Փարիզ»» (ֆր.՝ Le Raid New York — Paris en automobile), «Նյու Յորք-Փարիզ ավտոերթի դժբախտությունները» (անգլ.՝ Mishaps of the New York-Paris Race).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Albert Hilliard Hughes. Письмо в редакцию // Films in Review. — 1966. — № 17. — С. 195.
  2. Philippe Rège Encyclopedia of French Film Directors. — Scarecrow Press, 2009. — Т. 1. — С. 709. — 1488 с. — ISBN 9780810869394
  3. Georges Sadoul Lumière et Méliès / Bernard Eisenschitz. — Lherminier, 1985. — Т. 3. — (Le Cinéma et ses hommes). — ISBN 9782862440484
  4. René Arcos, Paul Colin, León Bazalgette, Jean Guéhenno, Dominique Braga, Jean Cassou. неизвестно : [фр.] // Europe: revue littéraire mensuelle. — 1955. — № 112-115. — С. 101.
  5. Elizabeth Ezra George Méliès. — Manchester University Press, 2000. — С. 145-146. — 166 с. — ISBN 9780719053962