Սաթենիկ Հակոբյան-Ուլիխանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սաթենիկ Վիտյայի Հակոբյան-Ուլիխանյան
Սաթենիկ Հակոբյան-Ուլիխանյանը տերմեն նվագելիս
Ի ծնե անունՍաթենիկ Հակոբյան
Ծնվել էփետրվարի 28, 1984(1984-02-28) (40 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրՀայաստան
ՄասնագիտությունՏերմենահար
ԳործիքներՏերմենվոքս
ԿրթությունՌոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Սաթենիկ Վիտյայի Հակոբյան-Ուլիխանյան (փետրվարի 28, 1984(1984-02-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երաժիշտ, կոմպոզիտոր[1][2], տերմենահար: Միակ տերմենահարն է Հայաստանում և ողջ կովկասյան տարածաշրջանում[3][4][5][6]:

Կենսագրություն

Ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրի բաժինը, ապա՝ Երևանի պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը (Միխայիլ Կոկժաևի դասարան) կոմպոզիտոր մասնագիտությամբ։ Սաթենիկը ստեղծագործում է ակադեմիական երաժշտության ժանրում, նաև գրել է էտյուդներ և մշակել մի շարք հայ միջնադարյան կոմպոզիտորների ստեղծագործություններ տերմենի համար[4]:

Տերմեն նվագել սովորել է ինքնուրույն աշխարհահռչակ տերմենահար Լիդիա Կավինայի օժանդակությամբ։ Բացի տերմենից նվագում է նաև դաշնամուր, երգեհոն և մի քանի այլ հազվագյուտ երաժշտական գործիքներ[6][7][8]:

2011-2012 թթ. դասավանդել է Հորդանանի մայրաքաղաք Ամմանի Հոսեյնի անվան կոնսերվատորիայում[8]:

Մի շարք համերգներով հանդես է եկել Հայաստանում և նրա սահմաններից դուրս։ Հայաստանյան համերգների ժամանակ Սաթենիկին երբեմն իբրև դաշնակահար նվագակցում է նաև նրա դուստրը՝ Վիկտորիա Ուլիխանյանը[9]:

2013–2014 թթ. տերմենի տարածման և տերմենահարության ժողովրդականացման նպատակով կազմակերպել է վարպետության դասընթացներ[8][10] և մրցույթ հայ ժամանակակից կոմպոզիտորների համար, ինչի արդյունքում ստեղծվել են մի շարք ստեղծագործություններ՝ գրված հատուկ տերմենի համար[6][8]:

Որպես տերմենահար ձայնագրվել է ամուսնու՝ Մարտին Ուլիխանյանի «Դուռ» և հորդանանյան «Իսկ, եթե» ֆիլմերում[8]:

Մարտին Ուլիխանյանի հետ նախաձեռնել և իբրև վոկալիստ ու հեքիաթասաց ձայնագրվել է նաև Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա ստեղծված գրական-երաժշտական նախագծում[6]:

Տես նաև

Ծանոթագրություններ