Տերմեն
Տերմեն | |
---|---|
![]() |
|
Որակավորում | electronic musical instrument |
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ | 531.1 |
Theremin Վիքիպահեստում |
Տերմենի հնչողության օրինակ | |
Բախ, «Հիսուս. մարդկային ցանկության հրճվանքը», կատարում է իտալացի երաժիշտ Ֆաբիո Պեշեն (իտալ.՝ Fabio Pesce) Moog Etherwave տերմենով։ | |
Օգնություն |
Տերմեն կամ Տերմենվոքս (ռուս.՝ Терменвокс կամ Термен, անգլ.՝ thereminvox կամ theremin), Էլեկտրոնային երաժշտական գործիք՝ ստեղծված 1918 թ սովետական գյուտարար Լև Տերմենի կողմից։
Տերմենի վրա նվագում են առանց գործիքին դիպչելու՝ փոփոխելով ձեռքի և գործիքի ալեհավաքի միջև հեռավորությունը, ինչի արդյունքում փոփոխվում է տատանումների կոնտուրի տարողունակությունը և, հետևաբար, ձայնի հաճախականությունը։ Այս երաժշտական գործիքով նվագողները կոչվում են տերմենահարներ։
Հայաստանում առաջին և 2014 թ. դրությամբ միակ տերմենահարը Սաթենիկ Հակոբյան-Ուլիխանյանն է[1]։