Plastic Hearts

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Plastic Hearts
Մայլի Սայրուսի ստուդիական ալբոմ
ԹողարկվածՆոյեմբերի 27, 2020 (2020-11-27)
Ձայնագրված2018-2020
Ժանրփոփ ռոք[1], դենս փոփ և գլեմ ռոք[2]
Տևողություն2295 վայրկյան
ԼեզուԱնգլերեն
ԼեյբլRCA
Պրոդյուսեր
  • Լուիս Բել
  • Էնդրյու Ուայաթ
Մայլի Սայրուսի ալբոմների ժամանակագրություն
She Is Coming
(2019)
Plastic Hearts
(2020)
Սինգլներ Plastic Hearts  ալբոմից
  1. «Midnight Sky»
    Թողարկվել է՝ Օգոստոսի 14, 2020

«Plastic Hearts», ամերիկացի երգչուհի Մայլի Սայրուսի սպասվելիք յոթերորդ ստուդիական ալբոմ, որը պետք է թողարկվի 2020 թվականի նոյեմբերի 27-ին RCA Records լեյբլի կողմից։ Սայրուսը սկսել է աշխատել նախագծի վրա «Younger Now» (2017) ալբոմի թողարկումից կարճ ժամանակ առաջ։ «Midnight Sky» երգը թողարկվել է 2020 թվականի օգոստոսի 14-ին որպես ալբոմի գլխավոր սինգլ։

Նախապատմություն

«[Younger Now]-ն ակնհայտ ներշնչված էր քանթրիով, բայց ես դեռ իսկապես սիրում եմ փոփ երաժշտությունը և սիրում եմ այն երաժշտությունը, որը կարող է կատարվել ակումբում»։

— Սայրուսը՝ քննարկելով իր տեղաշարժը երաժշտական ուղղություններում «Younger Now» ալբոմից հետո (2017)[3]

Սայրուսը հեռացել է հիմնական հիփ հոփ մշակույթից, որի մեջ ներգրավված է եղել իր «Bangerz» (2013) և «Miley Cyrus & Her Dead Petz» (2015) ալբոմների վրա աշխատելու ընթացքում և թեքվել է դեպի քանթրի երաժշտության «արմատներին ավելի մոտ» տարրեր՝ ստեղծելով իր «Younger Now» (2017) վեցերորդ ստուդիական ալբոմը[4]: Այն թողարկվել է 2017 թվականի սեպտեմբերի 29-ին և արժանացել է քննադատների ջերմ գնահատականներին։ Metacritic-ում ալբոմը ստացել է 100-ից 58 միավոր[5] և զբաղեցրել է ամերիկյան Billboard 200 չարթի հինգերորդ հորիզոնականը՝ առաջին շաբաթվա ընթացքում վաճառվելով 33,000 օրինակով և ընդհանուր՝ 45,000 ալբոմին համարժեք միավորով[6]։ Դրա գլխավոր՝ «Malibu» սինգլը դարձել է երգչուհու իններորդ սինգլը, որն ընդգրկվել է ամերիկյան Billboard Hot 100 շքերթի լավագույն տասնյակում, մինչդեռ համանուն երգը զգաղեցրել է 79-րդ հորիզոնականը[7]։ Սայրուսը հաստատել է, որ այլևս սինգլներ չեն լինի ալբոմի թողարկումից մեկ ամիս անց, և որ նա չի շրջագայելու այդ ալբոմով[8]։

Արտադրություն

«Younger Now» ալբոմի թողարկումից երկու շաբաթ առաջ Սայրուսը հայտնել է, որ «ավարտել է [ալբոմը]»[9], սակայն ավելի ուշ նա ասել է, որ սկսել է աշխատել ալբոմի վրա 2018 թվականի սկզբին[10]։ 2018 թվականին արտադրության սկսվելուց ի վեր Սայրուսը բազմաթիվ արտիստների հետ աշխատել է նախագծի վրա, այդ թվում՝ Ալմայի, Մարկ Ռոնսոնի, Մաքս Մարտինի, Mike Will Made It-ի, Էնդրյու Ուայաթի, Բիլի Այդոլի, Ռայան Թեդերի, Էնդրյու Ուոթի և Ալի Թամփոսիի[11][12][13][14][15][16][17]: 2019 թվականի դեկտեմբերին Սայրուսն ասել է, որ «Younger Now» ալբոմի երաժշտական ուղղությունն «այնքան էլ տուն չէր [նրա համար]» և նշել է, որ Ռոնսոնն օգնել է «կտրել [իր] ձայնը, որով [նա] կարող է անել ամեն ինչ, ինչ ցանկանում է, և որն ավելի ժամանակակից է»[3]։

Սայրուսը նշել է, որ երաժշտական առումով ալբոմը ներշնչվել է Բրիթնի Սփիրսից և Մետալիկայից[18]։

Երգացանկ

«Plastic Hearts» ալբոմի երգացանկ[19]
# ԱնվանումՊրոդյուսեր(ներ) Տևողություն
7. «Midnight Sky»  
  • Էնդրյու Ուայաթ
  • Բել
3:43
14. «Heart of Glass» (Կենդանի ելույթ iHeart Festival-ից)  3:33
15. «Zombie» (Կենդանի ելույթ NIVA Save Our Stage Festival-ից)  4:50

Թողարկման պատմություն

Տարածաշրջան Ամսաթիվ Ձևաչափ Լեյբլ Ծնթ.
Տարբեր Նոյեմբերի 27, 2020 RCA [20][19]

Ծանոթագրություններ

  1. https://www.independent.co.uk/arts-entertainment/music/reviews/miley-cyrus-review-plastic-hearts-album-b1762260.html
  2. https://www.rollingstone.com/music/music-album-reviews/miley-cyrus-plastic-hearts-album-review-1096369/
  3. 3,0 3,1 Roth, Madeline (December 11, 2018). «Miley Cyrus's Next Album Will Probably Sound More Like Bangerz Than Younger Now». MTV. Վերցված է December 17, 2018-ին.
  4. Norris, John (May 3, 2017). «Miley Cyrus Breaks Silence on Rootsy New Music, Fiance Liam Hemsworth & America: 'Unity Is What We Need'». Billboard. Վերցված է December 17, 2018-ին.
  5. «Younger Now Reviews». Metacritic. Վերցված է December 17, 2018-ին.
  6. Wass, Mike (October 9, 2017). «Miley Cyrus' New Album Only Sold 33,000 Copies In Its Opening Week». Idolator. Վերցված է December 17, 2018-ին.
  7. Wass, Mike (November 28, 2018). «Should Have Been Bigger: Miley Cyrus' "Younger Now"». Idolator. Վերցված է December 17, 2018-ին.
  8. McNeilage, Ross (October 30, 2017). «Miley Cyrus Isn't Releasing Any More 'Younger Now' Singles». MTV UK. Վերցված է December 17, 2018-ին.
  9. Quinn, Dave (September 16, 2017). «Miley Cyrus Is Already 'Over' Her New Album: 'I Want To Figure Out What I Want to Do Next'». People. Վերցված է December 17, 2018-ին.
  10. «Miley Cyrus cuenta detalles de su trilogía de EPs: She Is Coming, She Is Here y She Is Everything». Los 40. YouTube. June 7, 2019. Վերցված է July 11, 2019-ին.
  11. Cirisano, Tatiana (November 15, 2019). «Why Miley Cyrus, Ariana Grande and More Are All Co-Writing With Alma». Billboard. Վերցված է November 16, 2019-ին.
  12. Berlage, Eliza (October 4, 2019). «Miley Cyrus is feeling 'so inspired' as she heads back into the studio but will she write about her break-ups?». Metro. Վերցված է October 4, 2019-ին.
  13. Rishty, David (June 27, 2018). «Miley Cyrus and Mark Ronson Have a Song 'Coming Soon'». Billboard. Վերցված է December 17, 2018-ին.
  14. Holmes, Charles (December 11, 2018). «It Only Took a Year for Miley Cyrus to Pivot Back to Hip-Hop». Rolling Stone. Վերցված է December 17, 2018-ին.
  15. Renshaw, David (January 9, 2020). «Chad Hugo reveals The Neptunes have been in the studio with Jay Z, Lil Uzi Vert, and more». The Fader. Վերցված է January 9, 2020-ին.
  16. Peters, Mitchell (January 11, 2020). «Miley Cyrus & Billy Idol Share Classic Raised-Fist Moment in the Studio: See the Pic». Billboard. Վերցված է January 11, 2020-ին.
  17. «Miley Cyrus tease la sortie d'un nouveau titre» (French). NRJ. January 15, 2020. Վերցված է January 25, 2020-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  18. Langford, Jackson (September 14, 2020). «Miley Cyrus cites from Britney Spears to Metallica as influences for new album». Music Feeds. Վերցված է September 15, 2020-ին.
  19. 19,0 19,1 «Plastic Hearts». Apple Music. Վերցված է October 23, 2020-ին.
  20. «Miley Cyrus Official Online Store». Miley Cyrus. October 23, 2020. Վերցված է October 23, 2020-ին.